СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ԹՈՒՂԹ բառի նշանակությունը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«ԹՈՒՂԹ բառի նշանակությունը»

Հին հայերենում ԹՈՒՂԹ բառը գործածվել է ոչ այն իմաստով, ինչպես այսօր մենք ընկալում ենք: ԹՈՒՂԹ՝ նշանակել է՝ գրություն, նամակ: Այս իմաստի կիրառության բազմաթիվ օրինակներ կարելի գտնել մեր պատմիչների աշխատանքներում: Հետագայում ԹՈՒՂԹ-ը ստացել է այլ իմաստ ևս՝ բարակ թերթ, որի վրա կարելի է գրել կամ տպագրել ինչ- որ բան: ԹՈՒՂԹ բառից կազմվել են այլ բառեր՝ թղթակից, խաղաթուղթ, արժեթուղթ, թղթապանակ և այլն: Ստեղծվել են դարձվածքներ՝ թուղթ բացել, թուղթ նայել, թղթի մեջ գցել, թուղթ մրոտել և այլն: Այժմ էլ ԹՂԹԱԿՑԵԼ, ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ բառերը հոմանիշ են ՆԱՄԱԿԱԿՑԵԼ, ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ բառերին:

Ենթադրություն կա, որ ԹՈՒՂԹ-ը կապվում է լատիներեն titulus բառի հետ, որն ունեցել է «գրություն, արձանագրություն» իմաստները, իսկ հետո դարձել է... տիտղոս: