Просмотр содержимого документа
«Թրաֆիքինգ-մարդկանց վաճառք»
Դասի պլան
Դպրոց՝ ՀՀ, Լոռու մարզ, ՎանաձորիԱկսել Բակունցի թիվ 7 հիմնական
Ուսուցիչ` Լիլիթ Մինասյան
Դասարանը` 8-րդ
Ամիս, ամսաթիվ՝
Տևողությունը՝ 90 րոպե
Առարկան՝ հասարակագիտություն
Դասի թեման՝ թրաֆիքինգ՝ մարդկան շահագործում
Դսաի տեսակը՝ համակցված
Օգտագործվող մեթոդներ՝ մտագրոհ, բառախաղ, իմացական աղյուսակ, դեպքի ուսումնասիրություն, խմբային աշխատանք, դերախաղ:
Գնահատման մեթոդներ՝ ինքնագնահատում, ուսուցանող գնահատում:
Նպատակը՝
Ակադեմիական նպատակները` Սահմանի և բացատրի թրաֆիքինգ երևույթը: Թվի և նկարագրի թրաֆիքինգի ձևերը: Իմանա և թվի թրաֆիքինգի առաջացման պատճառները և դրան նպաստող գործոնները: Իմանա օրենսդրական պատժելիության մասին:
Հմտությունների զարգացման նպատակներ՝ մեկնաբանի թրաֆիքինգի առաջացման պատճառները: Վերլուծի հասարակության , պետության և զոհերի վրա թրաֆիքինգի հետևանքները: Ձեռք բերի կարողություններ և հմտություններ անծանոթ իրավիճակում իրեն կառավարելու համար: Որոշի իր դերը թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում:
Անհրաժեշտ պարագաներ՝ պլակատներ, սլայդներ, գրականություն, իրազեկման անկյուն:
Դասի ընթացքը՝ Կարճ 5 րոպեանոց նախաբան, դասի նպատակների, կիրառվող մեթոդների, վերջնարդյունքի մասին: Սովորողների համար դասանյութը կազմված է ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞ համակարգով: Թրաֆիքինգ բառով մտագրոհ, բառախաղի իրականացում, թրաֆիքինգի պատճառների և նպաստող գործոնների գծապատկերի վերլուծություն:
Խմբային աշխատանք – գրական ստեղծագործությունների վերլուծություն, հետևություն: Թրաֆիքինգի ձևերը սլայդի միջոցով ուսումնասիրում, ամրապնդումը՝ տեսաֆիլմերի միջոցով:
Թրաֆիքինգի օրենսդրական պատժելիությունը: Սլայդի միջոցով վերլուծություն: Զոհերը, պաշտպանությունը և հետևանքները վերլուծել խմբային աշխատանքով:
Թրաֆիքինգի կանխարգելումը բինգո աղյուսակի միջոցով:
Հետադարձ կապ ուսուցանող թեստի միջոցով:
Թրաֆիքինգի բինգո հարցաթերթիկ
Հնարավոր է արդյոք ի սպառ վերացնել թրաֆիքինգը | Թրաֆիքինգի դրսևորման մեկ օրինակ | Թրաֆիքինգի մեկ պատճառ |
Թրաֆիքինգի մեկ հետևանք | Թրաֆիքինգի դրական մեկ կողմ | Թրաֆիքինգի ամենատարածված մարզը |
Ինչպե՞ս կվարվեք, եթե ենթարկվեք թրաֆիքինգի | Ինչպե՞ս կվարվեք, եթե ձեզ առաջարկեն հանդես գալ որպես թրաֆիքյոր | Թրաֆիքինգի մեկ օրինակ |
Թրաֆիքինգ տարածողները | Թրաֆիքինգի դեմ պայքարող անհատ կամ կառույց | Թրաֆիքինգի կանխարգելման միջոց |
Ուսուցանող թեստ
………… Մարդկանց շահագործումը անվանում են նաև թրաֆիքինգ:
………… Թրաֆիքինգը անլեգալ ստրկություն է:
………… Մարդկանց առևտրի զոհերն իրենք են մեղավոր, քանի որ չափազաննց միամիտ են:
……….. Մարդկանց առևտուրը չի սպառնում զգոն մարդկանց:
……….Ձեր անձը հաստատող փաստաթղթերը միշտ պետք է գտնվեն միայն ձեր մոտ:
……… Մարդ առևտրի զոհերը գյուղական վայրերից են , կամ էլ հանդիսանում են այլ ազգի ներկայացուցիչներ:
……… Աշխատանքային պայմանագիր կնքելիս պետք է նախօրոք ծանոթանալ նրա բովանդակությանը:
……….. Արտասահման մեկնելիս անհրաժեշտ է իմանալ հայկական դեսպանատների հասցեներն ու հեռախոսահամարները:
………. Արդի ժամանակաշրջանում կարելի է արագ, հեշտ և մեծ գումար վաստակել:
……….Բարձրագույն կրթությամբ մարդիկ չեն դառնում մարդկանց առևտրի զոհ: