СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տեխնոլոգիան որպես գիտություն

Категория: Технология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Տեխնոլոգիան որպես գիտություն»

Տեխնոլոգիան իրերի պատրաստման և գործածման գիտությունն ու արվեստն է։ Միայն մարդն է ընդունակ, աշխարհի նյութերը վերափոխելով, ստեղծել կյանքի համար անհրաժեշտ գործիքներ, սարքեր և համակարգեր։ Թեև այլ էակներ էլ են ի վիճակի իրեր պատրաստել և գործածել, սակայն դրանց պատրաստման եղանակը համարյա չի փոխվել։ Այլ է մարդու պարագայում։ Տեսնելով, թե ինքն ինչի կարիք ունի, նա գտնում է դրա բավարարման նորանոր միջոցներ, հասկանում պատահական հայտնագործությունների կարևորությունը։ Օրինակ, կրակի հայտնագործումը և դրանով կավը խեցե ամանեղենի, իսկ ապարները մետաղների փոխակերպելու հնարավորությունը պայմանավորեց ժամանակակից աշխարհի գոյությունը։ Վերջին հարյուրամյակների ընթացքում գիտնականները պարզեցին, թե ինչու են նյութերը կամ մեքենաներն իրենց այս կամ այն կերպ դրսևորում։ Այդ գիտելիքների կիրառման շնորհիվ հայտնի նյութերը կատարելագործվեցին, հայտնագործվեցին նորերը, բնական գիտությունները և մաթեմատիկան նպաստեցին այնպիսի տարբեր արտադրանքների ստեղծմանը, ինչպիսիք են ինքնաթիռը կամ լողազգեստը։ Իրերի պատրաստումն սկսվում է նախագծումից, այսինքն՝ հաշվարկից, թե ինչ է հարկավոր և ինչպես պետք է դա իրականացնել։ Նախագծողներն այժմ ունեն նյութերի, եղանակների և բաղադրամասերի լայն ընտրության հնարավորություն, որոնց օգնությամբ գաղափարներն իրականացնում են։ Այսօր աշխատանքի մեծ մասն իրագործում է համակարգիչը։ Սպառողին գոհացնող, անխափան աշխատող էժան իր պատրաստելը ճշմարիտ արվեստ է