СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Տրամաբանական խնդիրներ

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված է 13 տրամաբանական խնդիր երրորդ և չորրորդ դասարանցիների համար

Просмотр содержимого документа
«Տրամաբանական խնդիրներ»

1․Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

2․Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր:

3․Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

4․Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

5․Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

6․Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

7․Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:

8․Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը:

9․Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:

10․Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:

11․Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:

12․Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:

13․Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի՞ զինվոր կար: