СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վահրամ Փափազյան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Վահրամ Փափազյան

Просмотр содержимого документа
«Վահրամ Փափազյան»

ՀԱՅ ՄԵԾԵՐԸ S. Hovsepyan

ՀԱՅ ՄԵԾԵՐԸ

S. Hovsepyan

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Վահրամ Փափազյանը ծնվել է  Կ.Պոլսում   1888  թվականին, միջին խավին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Գամերը, որ այդ ժամանակ եղել է հեռագրատան պաշտոնյա, ունեցել է որդու անկարիք մանկությունը և ուսումն ապահովելու հնարավորություն։ Սովորել է Սագըզաղաճի ու Մոտայի Մխիթարեան վարժարաններում,  Վենետիկի   Մուրադ-Ռափայելյան վարժարանում , ապա՝  Միլանի գեղարվեստի ակադեմիայում ։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վահրամ Փափազյանը ծնվել է  Կ.Պոլսում   1888  թվականին, միջին խավին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Գամերը, որ այդ ժամանակ եղել է հեռագրատան պաշտոնյա, ունեցել է որդու անկարիք մանկությունը և ուսումն ապահովելու հնարավորություն։ Սովորել է Սագըզաղաճի ու Մոտայի Մխիթարեան վարժարաններում,  Վենետիկի   Մուրադ-Ռափայելյան վարժարանում , ապա՝  Միլանի գեղարվեստի ակադեմիայում ։

Վահրամ Փափազյանը ականատեսն է լինում հայ ժողովրդի հալածանքներին թուրքական բռնապետության տակ։ Եվ  1908   թ.-ին, երբ  Շիշլիի գերեզմանատանը բազմություն է հավաքվում  1896  թ.-ի զոհերի հիշատակին՝ Փափազյանն արտասանում է Վարուժանի «Ջարդը»։ Փափազյանը սովորում է Վենետիկի հայկական քոլեջում 2 տարի ( 1905 - 1907 ) և այնուհետև հայտնվում է  Միլանի  Գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ ( 1908 - 1911 ), ամռան ամիսներին, նա ուսումնական ծրագրի շրջանակներում շփվում է իտալական թատրոնի հայտնի դերասանների հետ՝ Ցակոնի,  Նովելլի , հանդես է գալիս նրանց խմբերում։ Մինչ այդ Փափազյանը թեթևակի շփվել էր կովկասահայ թատրոնի հետ։  1907  թ.-ին նա հայտնվում է  Փարիզում  և,  Շիրվանզադեի   ու Աբելյանի խորհրդով, մեկնում  Բաքու ։

Վահրամ Փափազյանը ականատեսն է լինում հայ ժողովրդի հալածանքներին թուրքական բռնապետության տակ։ Եվ  1908   թ.-ին, երբ  Շիշլիի գերեզմանատանը բազմություն է հավաքվում  1896  թ.-ի զոհերի հիշատակին՝ Փափազյանն արտասանում է Վարուժանի «Ջարդը»։

Փափազյանը սովորում է Վենետիկի հայկական քոլեջում 2 տարի ( 1905 - 1907 ) և այնուհետև հայտնվում է  Միլանի  Գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ ( 1908 - 1911 ), ամռան ամիսներին, նա ուսումնական ծրագրի շրջանակներում շփվում է իտալական թատրոնի հայտնի դերասանների հետ՝ Ցակոնի,  Նովելլի , հանդես է գալիս նրանց խմբերում։

Մինչ այդ Փափազյանը թեթևակի շփվել էր կովկասահայ թատրոնի հետ։  1907  թ.-ին նա հայտնվում է  Փարիզում  և,  Շիրվանզադեի   ու Աբելյանի խորհրդով, մեկնում  Բաքու ։

Վերադառնալով  Իտալիա ՝ Փափազյանը կես տարի շրջագայում է իտալական մի թատերախմբի հետ։ Այդ ժամանակից սկսվում է նրա դերասանական կյանքը։ Երիտասարդ դերասանը հայտնվում է ծննդավայր Պոլսում այն ժամանակ, երբ երկրում սահմանադրություն էր հռչակվել։ Ուրիշ արգելքների հետ վերացել էր նաև ներկայացումներ տալու արգելքը։ Եվ Փափազյանը հանդես է գալիս  Օթելլոյի  դերով։ Օթելլոյին հաջորդում են  «Սանդուխտ կույսը»  (Փափազյան-Սանատրուկ), ապա և հատվածներ  «Սիդ» ,  «Արծվիկ»  պիեսներից։ Ելույթներ է ունենում հայրենի քաղաքում, հետո ներկայացումներ  Ռոդոստոյում , հետո ելույթներ  Աթենքում ՝ Օրեսթեսի և  Օթելլոյի  դերով, ապա՝  Ջենովա ՝ իտալական թատերախմբերի հետ, խաղացանկը՝ Ռոստան, Բատայլ, Ուայլդ, հետո կրկին  Կ.Պոլիս , ապա՝  Սոֆիա , բուլղարական ուրիշ քաղաքներ, այնուհետև  Զմյուռնիա , ուր անառողջ  Սիրանույշին  փոխարինել է  Համլետի  դերում, ապա նորից  Կ.Պոլիս ։ Այստեղ  «Հայ դրամատիկ»ի  թատերախմբով շրջում է  Թրակիա ,  Մակեդոնիա ,  Ալբանիա  և այլուր։

Վերադառնալով  Իտալիա ՝ Փափազյանը կես տարի շրջագայում է իտալական մի թատերախմբի հետ։ Այդ ժամանակից սկսվում է նրա դերասանական կյանքը։ Երիտասարդ դերասանը հայտնվում է ծննդավայր Պոլսում այն ժամանակ, երբ երկրում սահմանադրություն էր հռչակվել։ Ուրիշ արգելքների հետ վերացել էր նաև ներկայացումներ տալու արգելքը։ Եվ Փափազյանը հանդես է գալիս  Օթելլոյի  դերով։ Օթելլոյին հաջորդում են  «Սանդուխտ կույսը»  (Փափազյան-Սանատրուկ), ապա և հատվածներ  «Սիդ»«Արծվիկ»  պիեսներից։ Ելույթներ է ունենում հայրենի քաղաքում, հետո ներկայացումներ  Ռոդոստոյում , հետո ելույթներ  Աթենքում ՝ Օրեսթեսի և  Օթելլոյի  դերով, ապա՝  Ջենովա ՝ իտալական թատերախմբերի հետ, խաղացանկը՝ Ռոստան, Բատայլ, Ուայլդ, հետո կրկին  Կ.Պոլիս , ապա՝  Սոֆիա , բուլղարական ուրիշ քաղաքներ, այնուհետև  Զմյուռնիա , ուր անառողջ  Սիրանույշին  փոխարինել է  Համլետի  դերում, ապա նորից  Կ.Պոլիս ։ Այստեղ  «Հայ դրամատիկ»ի  թատերախմբով շրջում է  ԹրակիաՄակեդոնիաԱլբանիա  և այլուր։

1913   թ.-ին Փափազյանը հրավեր ստացավ  Թիֆլիսի  հայ դրամատիկական ընկերությունից։ «Հայ դրամատիկի» գործունեությունը Կ.Պոլսում շատ էր անհեռանկար և նա լքեց հայրենի քաղաքը՝ համոզված, որ փրկում է իր դերասանական ապագան։ Այսպես բոլորեց Փափազյանի դերասանական կյանքի առաջին շրջանը։  1913 - 1922  թվականները կարելի է համարել Փափազյանի դերասանական կյանքի երկրորդ շրջանը։ Փափազյանը խաղացել է Ռոմեոյի դերը։ Ինչպես հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերում, շեքսպիրյան սիրահարի դերում ևս Փափազյանը չի ապավինել իր շնորհներին, այլ արտահայտել է կերպարների դրամատիկական բովանդակությունը։ 1920   թ.-ին Փափազյանը մի վերջին անգամ հայտնվում է իր ծննդավայրում և այնուհետև նա մեկնում է Խորհրդային Հայաստան։

1913   թ.-ին Փափազյանը հրավեր ստացավ  Թիֆլիսի  հայ դրամատիկական ընկերությունից։ «Հայ դրամատիկի» գործունեությունը Կ.Պոլսում շատ էր անհեռանկար և նա լքեց հայրենի քաղաքը՝ համոզված, որ փրկում է իր դերասանական ապագան։

Այսպես բոլորեց Փափազյանի դերասանական կյանքի առաջին շրջանը։  1913 - 1922  թվականները կարելի է համարել Փափազյանի դերասանական կյանքի երկրորդ շրջանը։

Փափազյանը խաղացել է Ռոմեոյի դերը։ Ինչպես հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերում, շեքսպիրյան սիրահարի դերում ևս Փափազյանը չի ապավինել իր շնորհներին, այլ արտահայտել է կերպարների դրամատիկական բովանդակությունը։

1920   թ.-ին Փափազյանը մի վերջին անգամ հայտնվում է իր ծննդավայրում և այնուհետև նա մեկնում է Խորհրդային Հայաստան։

1922   թ.-ին  Երևանի  նորաստեղծ պետական թատրոնում Փափազյանը խաղում է Կառլոսի ( «Ավազակներ» ), Պրինչիվալեի ( «Մոննա Վաննա» ) և Հայնրիխի ( «Ջրասույզ զանգ» ) դերերը, բեմադրում մի քանի պիես ( «Դոն Ժուան» ,  «Քին» ,  «Սատանայի աշակերտը»  և այլն)։ Բայց հաջորդ տարվանից հանդես է գալիս Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում։ Արվեստագետի գործունեությունն ավելի արդյունավետ է լինում Թիֆլիսի Հայ դրամայում, ուր նա գլխավորում է թատրոնը ( 1926 - 1927  թթ)։ Այս թատերաշրջանում նա խաղում է ոչ միայն իր ավանդական դերերը, այլև, իբրև մի «սովորական» դերասան, հանդես գալիս «հերթական» ներկայացումներում. Ղարա ( «Կապկազ թամաշա» ), Վլադիմիր ( «Բուքը» ), Ժորժ ( «Մորգանի խնամին» )։ Ոչ միայն խաղում է, այլև բեմադրում.  «Մակբեթ» ,  «Կապկազ-թամաշա» ,  «Դիմակահանդես» ։

1922   թ.-ին  Երևանի  նորաստեղծ պետական թատրոնում Փափազյանը խաղում է Կառլոսի ( «Ավազակներ» ), Պրինչիվալեի ( «Մոննա Վաննա» ) և Հայնրիխի ( «Ջրասույզ զանգ» ) դերերը, բեմադրում մի քանի պիես ( «Դոն Ժուան»«Քին»«Սատանայի աշակերտը»  և այլն)։ Բայց հաջորդ տարվանից հանդես է գալիս Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում։ Արվեստագետի գործունեությունն ավելի արդյունավետ է լինում Թիֆլիսի Հայ դրամայում, ուր նա գլխավորում է թատրոնը ( 1926 - 1927  թթ)։ Այս թատերաշրջանում նա խաղում է ոչ միայն իր ավանդական դերերը, այլև, իբրև մի «սովորական» դերասան, հանդես գալիս «հերթական» ներկայացումներում. Ղարա ( «Կապկազ թամաշա» ), Վլադիմիր ( «Բուքը» ), Ժորժ ( «Մորգանի խնամին» )։ Ոչ միայն խաղում է, այլև բեմադրում.  «Մակբեթ»«Կապկազ-թամաշա»«Դիմակահանդես» ։

1928   թ.-ին Փափազյանի  Օթելլոյի  հոյակապ կերպարը երևաց  Մոսկվայի Մեծ թատրոնում ՝ Փոքր թատրոնի դերասանների խաղընկերությամբ, ապա և  1932  թ.-ին  Փարիզի   Օդեոն թատրոնում ՝  Ատելիյե թատրոնի  դերասանների խաղընկերությամբ։ Այն սակավաթիվ իրողություններից են սրանք, երբ հայ դերասանական արվեստն ստացել է միջազգային արձագանք։ Սա Փափազյանի և նրա  Օթելլոյի ամենալավ ժամանակն էր։ 1932 - 1954  թթ. բնակություն հաստատելով  Սանկտ Պետերբուրգում , Փափազյանն իր նշանավոր կերպարներով, ամենից հաճախ՝  Օթելլոյով , շրջել է  Սովետական Միությունում ։ Հայրենական մեծ պատերազմի տարիները Փափազյանը տարավ պաշարված  Սանկտ Պետերբուրգում ՝ հանդես բերելով ոչ միայն արտիստական, այլև քաղաքացիական և հայրենասիրական բարձր նկարագիր։

1928   թ.-ին Փափազյանի  Օթելլոյի  հոյակապ կերպարը երևաց  Մոսկվայի Մեծ թատրոնում ՝ Փոքր թատրոնի դերասանների խաղընկերությամբ, ապա և  1932  թ.-ին  Փարիզի   Օդեոն թատրոնում ՝  Ատելիյե թատրոնի  դերասանների խաղընկերությամբ։ Այն սակավաթիվ իրողություններից են սրանք, երբ հայ դերասանական արվեստն ստացել է միջազգային արձագանք։ Սա Փափազյանի և նրա  Օթելլոյի ամենալավ ժամանակն էր։

1932 - 1954  թթ. բնակություն հաստատելով  Սանկտ Պետերբուրգում , Փափազյանն իր նշանավոր կերպարներով, ամենից հաճախ՝  Օթելլոյով , շրջել է  Սովետական Միությունում ։ Հայրենական մեծ պատերազմի տարիները Փափազյանը տարավ պաշարված  Սանկտ Պետերբուրգում ՝ հանդես բերելով ոչ միայն արտիստական, այլև քաղաքացիական և հայրենասիրական բարձր նկարագիր։

Բազմաթիվ դերերով Փափազյանը էլի մի քանի տարի շրջագայեց  Անդրկովկասում , ապա և Միության մեծաթիվ քաղաքներում՝ ամենուրեք գտնելով իր արվեստը գնահատող հանդիսատես։ Վերջապես,  1954  թ.-ին արվեստագետը գտավ իր հանգրվանը  Երևան  քաղաքում, Սունդուկյանի անվան թատրոնում։ Նա փոքրացրեց շրջագայությունների տևողությունը և շառավիղը միայն՝ իր թատերաբեմը  Անդրկովկասը  դարձնելով։ Իբրև Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Փափազյանը մասնակցեց հայկական արվեստի  1956  թվականի մոսկովյան տասնօրյակին և արժանացավ Սովետական Միության ժողովրդական արտիստի կոչման։ Հետագայում խաղաց նաև Ուրիել Ակոստա, Արբենին։

Բազմաթիվ դերերով Փափազյանը էլի մի քանի տարի շրջագայեց  Անդրկովկասում , ապա և Միության մեծաթիվ քաղաքներում՝ ամենուրեք գտնելով իր արվեստը գնահատող հանդիսատես։ Վերջապես,  1954  թ.-ին արվեստագետը գտավ իր հանգրվանը  Երևան  քաղաքում, Սունդուկյանի անվան թատրոնում։ Նա փոքրացրեց շրջագայությունների տևողությունը և շառավիղը միայն՝ իր թատերաբեմը  Անդրկովկասը  դարձնելով։ Իբրև Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Փափազյանը մասնակցեց հայկական արվեստի  1956  թվականի մոսկովյան տասնօրյակին և արժանացավ Սովետական Միության ժողովրդական արտիստի կոչման։ Հետագայում խաղաց նաև Ուրիել Ակոստա, Արբենին։

Մահացել է  Լենինգրադում , թաղված է Երևանում։  Ստեփանակերտի պետական թատրոնը  կրում է Փափազյանի անունը։

Մահացել է  Լենինգրադում , թաղված է Երևանում։  Ստեփանակերտի պետական թատրոնը  կրում է Փափազյանի անունը։