СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վերջին զանգի բանաստեղծություններ

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Վերջին զանգի բանաստեղծություններ»

Ողջույն ձեզ հյուրեր,

Ողջույն բոլորին,

Ձեզ ենք ուզում ներկայացնել

Մեր ավագ ընկերներին:



Լեզու ունի սրի պես կտրող,

Բայց մեծերին միշտ հարգող,

Կյանքիդ ուղին միշտ լինի հարթ,

Դառնաս մեծատառով մարդ:



Քնքուշ աղջիկ, մարդամոտ,

Ընկերասեր ու բարի,

Թող կյանքում ոչ մի օր

Քո ժպիտը չմարի:



Աղջիկ լուսե, աղջիկ սիրուն,

Կյանքով է նա լեցուն,

Պստիկ է, երկարամազ,

Դաս է պատմում հազիվհազ:











Այս գարունը հավերժական լույսեր ունի,

Այս գարունը այնքան շատ հույսեր ունի,

Այս գարունը չասված բառեր ունի,

Այս գարունը ձեզ պատմելու հեքիաթ ունի,

Այս գարունը հրաժեշտի խոսքեր ունի,

Այս գարունը բաժանումի մորմոք ունի:



Ծաղիկներն այսօր ուրիշ գույն ունեն,

Երկինք ու արև ուրիշ գույն ունեն,

Վճիտ էր, լուսեղ առավոտն այնքան,

Երգով է լցված դպրոցի ճամփան:



Ուրախ աչքերիդ լույսով ենք սնվում,
Սիրալիր ժպիտդ ընդմիշտ վայելում.
Ուսուցանում ես մեզ մեր դպրոցում
Ցանում բարության իմաստը կյանքում.
Չափազանց մեծ է ներդրումը քո
Ուղիներում մեր կյանքի դպրության,
Հարազատի պես խնամք ես տալիս
Իրականացնում հույսն ապագայիս:



Իմ մայր դպրոց դու ինձ տվիր մի մեծ արև,

Ես քեզ միայն մի քանի շող,

Ինչ-որ երգեր, ինչ-որ նոր բառեր,

Մենք սովորեցինք քո հարկի տակ,

Դու մայր կրթօջախ մեծահանճար,

Դու ինձ տվիր գարուն անճառ,

Ես քեզ ծաղկից թափված թերթեր,

Մայր դպրոց ուր էլ գնանք, ուր էլ լինենք,

Քո հարկի տակ ստացած ջերմությունը

Կճառագի մեր հոգում,

Կբացի մեզ համար լուսավոր ճանապարհ:



Մեծանում ենք տարեցտարի,

Հայացքի տակ Ձեր բարի,

Մեզ տալիս եք կյանքի դասեր,

Ու դարձնում մեծ մարդասեր,

Իմ թանկագին ուսուցիչ,

Դուք մեր լույսի ակունք պայծառ,

Մեզ տալիս եք հոգուց Ձեր ջինջ,

Խոր գիտության ջահը միշտ վառ:



Մնաս բարով մանկություն, մնաս բարով իմ դպրոց,

Մնաս բարով նստարան, իմ 9-ամյա բարեկամ,

Մնաս բարով դասարան, իմ մանկության օրորոց,

Հեռանում եմ Ձեզանից, ես գնում եմ դեպի կյանք:



Մնաք բարով իմ խոհուն ուսուցիչներ ժպտերես,

Տվիք անգետ մանուկիս հասուն խելք ու գիտություն,

Բաժանվում եմ Ձեզանից, կյանք եմ մտնում այսօր ես,

Ես գնում եմ հեռուներ, դուք մնացեք միշտ խնդուն:

Կյանքում կգտնենք մեր տեղը,

Ձեր խորհուրդները կլինեն մեր դեղը:



Այսօր ավարտում ենք մենք դպրոցը մեր

Եվ կանչում են մեզ գալիք ճամփաներ,

Հազար 9եր են այսօր ավարտում,

Հազար դպրոցում զանգ է ղողանջում,

Որ հրաժեշտն է մեր ազդարարում:



Զանգը, որ մեզ միշտ դասի էր կանչում,

Հրաժեշտի համար է այսօր ղողանջում,

Այս ղողանջներից իմ սիրտն է հուզվում,

Աչքերս են կամաց արցունքով լցվում:



Ոսկեհունչ զանգի մեղմիկ ղողանջներ,

Որ հեքիաթներ եք մեզ համար հյուսել,

Ձեր հնչյուններով բազում սերոնդներ,

Մեծ բարձունքների են կյանքում հասել:





Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,

Ասա՛, իմ դպրոց ինչպես մոռանամ,

Քո գիրկը բերող հարազատ ճամփան,

Ուր էլ որ գնամ, որտեղ էլ լինեմ,

Ինչ էլ որ անեմ, ինչպես պայքարեմ,

Ու թե բախտն ինձ հայտնի դարձնի,

Քեզ եմ պարտական, դպրո՛ց, իմացի՛

Ախր ես ինչպես ելնեմ ու գնամ

Իմ հետևից դպրոց սիրելի

Քո դուռը փակեմ ու գնամ:



Մեկ զանգով մանկությունը,

Դպրոցական հեքիաթի քաղցրությունը:







Ա՛խ, ինչքան ենք ձեզ տանջել անհոգի,

Մեր համառությամբ և հիմարությամբ,

Իսկ երբ դասի չեք եկել հարգելի,

Ուրախացել ենք Ձեր բացակայությամբ:

Մեր լավի համար Ձեզ ենք պարտք այսօր,

Իսկ վատի համար մենք են մեղավոր:

Ձեր ամեն մի խոսքից խորհուրդ է կաթում,



Вы каждый день и каждый час,
Нелегкой посвятив работе,
Одною думою о нас,
Одной заботою живете.
Чтоб нами славилась земля,
Чтоб честными росли мы,
Спасибо Вам, учителя,
За все хорошее спасибо! 






Պատկերացրեք հետևյալ իրավիճակը. Մենք փորձել ենք Թումանյանի բանաստեղծությունները ներկայացնել մեր տարբերակով՝

Քառյակներ

Որքան ցավ կտեսնեմ ես,

Այնքան շահ կտեսնեմ ես,

Ձգտում եմ ես այս կյանքում

Ատամնաբույժ դառնալուն:



Քանի՜ 2 եմ ստացել,

2 ստացել, ծույլիկ դարձել,

Ծույլիկ դարձել՝ դաս խանգարել,

Դաս խանգարելով՝ ավարտել:



Ա՜նց կացան,

Օրերս թռան, անց կացան,

Ու չիմացա, թե ինչպես,

9-ը տարիները անց կացան:



Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,

Հեռվից անթիվ ձեռքերով.

Մեր դպրոցն է հարազատ

Մեզ կանչում իր քով:





Մի որոնիր

Մի՛ որոնիր ժամանակ,

Վերջին զանգի ղողանջի տակ,

Շատ արագ անցավ նա,

Ու արդեն ուշ է հիմա:



Էլ մի զղջա դու իզուր,

Քո զղջումից միայն տխուր,

Հին-հին հուշեր կզարթնեն,

Եվ ի՜նչ օգուտ… ո՜ւշ է արդեն:



Հրաժեշտ

Այսօր ահա բաժանվում ենք ,

Մնաս բարով դպրոց սիրելի,

Այսպես մենք չենք ուրախացել երբեք,

Հրճվանքով է մեր սիրտը լի:



Այստեղ ահա թողնում ենք մենք

Հուշեր, հույզեր ու բերկրանք,

Ու հեռանում ենք անվերադարձ,

Թող պաշտպանի Ձեզ աստված:



Մնաք բարով, բայց միշտ հիշեք,

Որ Ձեզ շատ կկարոտենք,

Եվ Ձեր առողջության համար,

Չենք մոռանա աղոթել:



Աշխարհեաշխարհ ման կգամ ես,

Սուտ ու ճիշտը իրար խառնած կասեմ Ձեզ,

Ու կդառնամ հայտնի լրագրող,

Կվաստակեմ լիքը-լիքը փող:



Ես կդառնամ վարսահարդար,

Ու կաշխատեմ անդադար,

Սանրվածքի ամեն մի փորձ,

Կհամարվի գլուխգործոց:



Արդեն դարձել եմ գրագետ,

Կլինեմ նաև լավ մասնագետ,

Կդառնամ ծրագրավորող կամ ֆինանսիստ,

Որ ապրեմ անհոգ ու հանգիստ,







Ինչքան ջերմ սիրենք, գնում ենք էլի,

Ինչքան էլ զղջանք, գնում ենք էլի,

Ցտեսություն Ձեզ ուսուցիչներ սիրելի….



Մնա՜ք բարով….

Մնաք բարով ասում ենք մենք

Ուսուցիչներ լավ ու բարի

Տանջվող, սիրող մեր դասղեկին,

Ասում ենք մենք մնաք բարով,

Մնաք բարով ասում ենք մենք,

Ուսմասվարին, տնօրենին,

Թախիծով ու մեծ կարոտով,

Մրմնջում ենք … Մնաք բարով:

6