Просмотр содержимого документа
«Վերջին զանգի խոսքեր»
Տնօրեն մեր շատ սիրելի,
Երբեմն խիստ, բայց միշտ բարի,
Հպարտացեք Ձեր արածով,
Գեղեցիկը վառ պահածով:
Ու Ձեր տված գիտելիքներով,
Վաղը մարդ ենք դառնալու,
Ու Ձեր տված խորհուրդներով,
Մեր ուղին ենք գտնելու:
Բառերն անգամ քիչ են…. ասելու….Շնորհակալություն
Բարի ու ներող,
Երեխաներին սիրող,
Ա՜խ, դուք աննման,
Ընկեր Աբրահամյան:
Ձեզանից եմ ես սովորել
Առաջին երգն իմ մանկական,
Ձեզանից եմ ես իմացել
Հեքիաթներն աշխարհի,
Ձեզանով մարդ կարող է միշտ հիանա,
Իմ առաջին ուսուցչուհի Ինգա Կամոևնա:
Մեզ միշտ սիրող, դաստիարակող,
Բարի խորհուրդ մեզ միշտ տվող,
Ամեն հարցում մեզ հասկացող,
Ռուսաց լեզուն ուսուցանող;
Դասղեկ մեր շատ սիրելի,
Միշտ հոգատար, միշտ բարի,
Ուր էլ գնանք Ձեզ կհիշենք անպայման:
Շնորհակալություն Ռաիսա Հարությունովնա:
Դուք մոր նման գորովագութ,
Ժպտալ գիտեք ամեն մեկին,
Եվ ողջ կյանքում լույսը հոգուդ,
Տվել եք մեզ, ի՛մ ուսուցիչ:
Ես եմ կարող կյանքում երբեք,
Մոռանալ Ձեզ, ի՛մ ուսուցիչ,
Ուր էլ լնեմ ինձ կուղեկցեն
Քաղցր լեզուդ, աչքերդ ջինջ:
Շնորհակալ ենք ընկեր Մինասյան:
Մենք գնահատում ենք քո աշխատանքը,
Ու գնահատում ենք քո չարչարանքը:
Շնորհակալություն Ռիմա տոտա
Սիրելի՛ ընկեր Աղավնի…
Թիվ, կոտորակ, թվանշան,
Կդառնան մի օր աննշան,
Բայց կհիշենք Ձեր չարչարանքը,
Ուշ, բայց կգնահատենք Ձեր աշխատանքը:
Աշխույժ, կյանքով լեցուն,
Մի նոր ուսուցիչ կա դպրոցում,
Ընկեր Հայկուհի Ձեզ համբերություն,
Իսկ աշխատանքում հաջողություն:
Ընկեր Ամիրխանյան մեր սիրելի,
Միշտ մնացեք այդքան բարի,
Չիտեմ կորցրեցիք, թե շահեցիք,
Որ մեզ այդպես էլ չպարապեցիք: