СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վիկտոր Համբարձումյանն և Գորբաչովը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Մոսկվայում խորհրդային պատգամավորների ժողով էր, որի ժամանակ ելույթ էր ունենում ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նրա ելույթի ընթացքում Գորբաչովը մի քանի անգամ անհարկի ընդհատում է նրան և Համբարձումյանը հարցնում է.

- Ընկեր Գորբաչով, դուք գիտե՞ք ով է եղել Անգլիայի թագավորը Նյուտոնի ժամանակ:

Զարմացած հարցից՝ Գորբաչովը պատասխանում է.

- Նյուտոնի՞ ժամանակ:Ո՛չ, չեմ հիշում:

- Այ այդպես էլ մի քանի հարյուր տարի հետո, ոչ մեկ չի իմանա, թե ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ:

 

 

Просмотр содержимого документа
«Վիկտոր Համբարձումյանն և Գորբաչովը»



Վիկտոր Համազասպի Համբարձումյան (սեպտեմբերի 5 (18), 1908[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1996, Բյուրական, Հայաստան]), հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի[16] բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։