Վիկտորինա քիմիա առարկայից
Վարող- Մենք ապրում ենք այնպիսի դարում ,որ դեռ կարող ենք բացահայտումներ անել:Իսկ բացահայտումներ անելու համար անհրաժեշտ է իմանալ օրենքների և երևույթների փոխադարձ կապը:Այսօր մենք կպարզենք ինչքանով մեր աշակերտերը գիտեն քիմիա: Նշանաբան-Հաղթելու համար պետք է իմանալ,կարողանալ,մտածել: Մրցույթ 1-Հաջորդը,հաջորդը……. Յուրաքանչյուր թիմին տրվում են հարցեր, թիմերը պետք է արագ պատասխանեն հարցերին:Եթե չգիտեն պատասխանը,ասում են անցիր : Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր: 1.Բնական գազային խառնուրդ - օդ
2.Իոնների տրոհվելու պրոցեսը - դիսոցում
3.Ամպրոպի ժամանակ առաջացող գազ - օզոն
4.Այն ինչից կազմված են մարմինները - նյութ
5.Միջուկի դրական լիցք ունեցող մասնիկ - պրոտոն
6.Ամենակարծր բնական նյութը - ալմաստ
7.Գազ,որը առաջանում է բույսերից լույսի ազդեցությամբ - թթվածին
8.Էլեկտրոն տալու պրոցեսը - օքսիդացում
9.Քիմիական երևույթը այլ կերպ - քիմիական ռեակցիա
10.Բացասական իոն - անիոն
11.ՊՀ-ում ուղղահայաց շարքը - խումբ
12.Քլորաջրածնի ջրային լուծույթը - աղաթթու
13.Ազոտական թթվի աղերը - նիտրատներ
14.Ալմաստի հարազատ եղբայրը - գրաֆիտ
15.Նյութի փոքրագույն մասնիկը - ատոմ
16.Լույսով և ջերմությամբ ուղեկցվող ռեակցիա - այրման
17.Ազնիվ մետաղ - ոսկի
18.Նյութի բաղադրության պայմանական գրառում - քիմիական բանաձև
1.Գազ,որը նպաստում է այրմանը - թթվածին
2.Ջրածնի մոլեկուլում ատոմների թիվը - 2
3.Լիցքավորված մասնիկ - իոն
4.Որն է նյութի քանակի միավորը - մոլ
5.Ծծմբական թթվի աղերը կոչվում են - սուլֆատներ
6.Ամենաթեթև գազը - ջրածին
7.Պտտվում է միջուկի շուրջը - էլեկտրոն
8.Հեղուկ մետաղ - սնդիկ
9.Որ անձրևից են ոչնչանում բույսերը - թթվային
10.Թթվածնի ալոտրոպ ձևափոխությունը - օզոն
11.Ամենաարագ քիմիական ռեակցիան - պայթյուն
12.Մշակված ալմաստը - ադամանդ
13.Երկաթի օքիդացումը այլ կերպ - ժանգոտում
14.Դրական իոն - կատիոն
15.ՊՀ-ում հորիզոնական շարք - պարբերություն
16.Քիմիական հավասարման մեջ բանաձևից առաջ դրվող թիվ - գործակից
17.Պինդ ջուրը - սառույց
18.Էլեկտրոն ընդունելու պրոցեսը - վերականգնում
Ժյուրին ամփոփում է արդյունքները:Առավելագույն միավորներ վաստակած թիմը սկսում է մյուս մրցույթը:
Մրցույթ 2- Դիմակ բացվի´ր
Յուրաքանչյուր դիմակի խոսքից հետո թիմին տրվում է 1րոպե ժամանակ մտածելու համար: Եթե մի թիմը պատասխան չունի կարող է պատասխանել մյուս թիմը:Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 2 միավոր: Դիմակ 1 - Ես ընկերություն եմ անում մարդու հետ շատ վաղուց:Ես գեղեցիկ եմ,ինձ ամենից շատ սազում է դեղին գույնը:Ինձ հեշտ է վնասել,քանի որ ունեմ փափուկ բնավորություն:Ոչ մեկ չի կարող առանց ինձ գնումներ կատարել, եկեղեցիներ կառուցել:Իմ երկնային հովանավորը Արևն է :Ես մետաղների արքան եմ և արքաների մետաղը: Ով եմ ես`ՈՍԿԻ : Դիմակ 2 - Ես ոսկուց պակաս գեղեցիկ չեմ:Իմ արմատները հին են`մոտ 7000 տարեկան:Իմ օգնությամբ 5000 տարի առաջ կառուցել են 147մ-ոց Քեոպսի բուրգը:Ինձանից են պատրաստել Տրոյայի պատերազմի հերոս Աքիլլեսի վահանը:Ես շատ երաժշտական եմ,ունեմ հրաշալի ձայն:Ես կարողանում եմ ապաքինել,առանց ինձ մարդու մոտ առաջանում է թուլություն: Ով եմ ես`ՊՂԻՆՁ : Դիմակ 3 - Հնում որոշ ժողովուրդներ ինձ ավելի էին գնահատում,քան ոսկին:Ինձ համարում էին տիեզերքից եկած:Ես և զինվոր եմ, և աշխատավոր:Ես իսկական տղամարդու աշխատանք եմ կատարում:Առանց ինձ մարդը թույլ է և տկար,նրա մոտ առաջանում է սակավարյունու -թյուն: Իմ հովանավորը պատերազմի աստվածն է: Ով եմ ես`ԵՐԿԱԹ: Դիմակ 4 - Իմ կառուցվածքը նման է ալմաստին:Ինձ օգտագործում են որպես կիսահաղորդիչ:Բարձր ջերմաստիճանում վերականգնում եմ շատ մետաղներ իրենց օքսիդներից:Տարածվածությամբ երկրորդն եմ Երկրի վրա:Մտնում եմ գետի ավազի բաղադրության մեջ: Ով եմ ես`ՍԻԼԻՑԻՈՒՄ:
Դիմակ 5 - Գազային վիճակում ես գրգռում եմ աչքերը և շնչառական ուղիները:Ես մտնում եմ թունաքիմիկատների բաղադրության մեջ:Ինձ օգտագործում են խմելու ջրի ախտահանման համար: Ով եմ ես`ՔԼՈՐ:
Դիմակ 6 -Ես կյանքի և մտքի տարրն եմ, ազոտի նմանակն եմ:Ապրում եմ ապատիտ հանքաքարում:Ունեմ մի քանի եղբայր:Մի եղբայրս մասնակցում է լուցկու արտադրությանը, մյուսը`ինքնաբոցավառվում է ու լուսարձակում: Ով եմ ես`ՖՈՍՖՈՐ
Մրցույթ 3 - Հարցեր արկղիկից
Թիմերը հերթով հանում են համարները,ես ընթերցում եմ համապատասխան հարցը,1րոպե քննարկումից հետո թիմը տալիս է պատասխանը: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 2 միավոր:
Որ ջրածնային պինդ միացությունն է,որը չի այրվում կրակում և չի սուզվում ջրում: Ջուրը և սառույցը
Ինչ մանուշակագույն թուղթ է,և ինչպես կարելի է ակնթարթորեն ներկել կարմիր գույնով: Լակմուսի թուղթ,թթվի լուծույթով
Որ քարն է մեծ դեր խաղացել քիմիայի պատմության մեջ,բայց երբևէ գոյություն չի ունեցել: Փիլիսոփայական քարը
Ինչն են անվանում Սև ոսկի: Նավթը
Ինչու մեռյալ ծովում չեն խեղդվում: Շատ աղի է
Որ մետաղներն են համապատասխանում Արևին և Լուսնին: Ոսկին և Արծաթը
Որ հալոգենն են ստանում ծովային ջրիմուռներից: Յոդը
Ինչպես հայտնաբերել O2,H2,CO2 գազերը: Լուցկիով
Ինչու են նատրիումը պահում կերոսինի տակ: Օդում օքսիդանում է
Ինչպես ածխացնել փայտը առանց կրակի: Խիտ ծծմբական թթվով
Մրցույթ 4 - Ամենա-Ամենա……. Յուրաքանչյուր թիմի տրվում են նույն հարցերը,3րոպե մտածելուց հետո պատասխանները տալիս են ժյուրիին: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր:
1.Երկրի վրա ամենատարածված տարրը - Թթվածին
2.Մթնոլորտում ամենատարածված տարրը - Ազոտ
3.Տիեզերքում ամենատարածված տարրը - Ջրածին
4.Ամենաթեթև գազը - Ջրածին
5. Ամենադժվարահալ մետաղը - Վոլֆրամ
6. Ամենաէլեկտրահաղորդիչ մետաղը - Արծաթ
7. Ամենաթեթև մետաղը - Լիթիում
8. Ամենակարծր մետաղը - Քրոմ
Մրցույթ 5 - Շիլաշփոթ
Նախադասություններում բառերը խառնվել են:Փորձեք բառերը դասավորել ճիշտ հերթականությամբ,որպեսզի կարդաք ձեզ ծանոթ սահմանումները: Թիմերին տրվում է 5րոպե ժամանակ, պատասխանները տալիս եք ժյուրիին: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր:
1.Ստացվող,հավասար, է,ռեակցիայի մեջ,գումարը,մտնող,զանգվածների,քիմիական, հետևանքով, նյութերի,ռեակցիայի, զանգվածների,նյութերի,գումարին:
(Քիմիական ռեակցիայի մեջ մտնող նյութերի զանգվածների գումարը հավասար է ռեակցիայի հետևանքով ստացվող նյութերի զանգվածների գումարին):
2.Բարդ,կազմված են,նյութերն են,այն,հիդրօքսիլ,մետաղների,հիմքերը,որոնք,խմբից,և, ատոմներից:
(Հիմքերը այն բարդ նյութերն են,որոնք կազմված են մետաղի ատոմներից և հիդրօքսիլ խմբից):
3.Պրոտոններից,կազմված է,միջուկը,նեյտրոններից,և,ատոմի:
(Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից):
1.Հետևանքով,որի,և,ընթացող,թթվի,աղ,կոչվում է,ջուր,չեզոքացման,և,միջև,հիմքի, ռեակցիան,ստացվում է,ռեակցիա:
(Հիմքի և թթվի միջև ընթացող ռեակցիան,որի հետևանքով առաջանում է աղ և ջուր,կոչվում է չեզոքացման ռեակցիա):
2. Բարդ,կազմված են,նյութերն են,այն,թթվային,ջրածնի,թթուները,որոնք,մնացորդից, և, ատոմներից:
(Թթուները այն բարդ նյութերն են,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից):
3.Դրական,կազմված է,էլեկտրոններից,էլեկտրաչեզոք,ատոմը, միջուկից,որը բացասական,մասնիկ է:
(Ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է,որը կազմված է դրական միջուկից և բացասական էլեկտրոններից ):
Մրցույթ 6 - Ավագների մրցույթ
Ավագները պետք է որքան հնարավոր է արագ և ճիշտ հավասարեցնեն քիմիական ռեակցիաները և նշեն ռեակցիայի տեսակը: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր:
Al + H2SO4 Al2(SO4)3 + H2 Ca + H3PO4 Ca3(PO4)2 + H2
Fe(OH)3 Fe2O3 + H2O Al(OH)3 Al2O3 + H2O
C
aO + P2O5 Ca3(PO4)2 Fe + Cl2 FeCl3
B
a(NO3)2 + K2SO4 BaSO4 + KNO3 NaOH + H2SO4 Na2SO4 + H2O
Մրցույթ 7 -Հանելուկներ
Թիմերը հերթով գուշակում են հանելուկները: Եթե մի թիմը պատասխան չունի կարող է պատասխանել մյուս թիմը:Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր:
Ես արծաթագույն ու թեթև մետաղ եմ Ես ամենաթեթև ուանգույն գազ եմ Կոչումով թռիչքային մետաղ եմ Թունավոր չեմ ու անվտանգ եմ Պատվում եմ օքսիդային թաղանթով Միանալով թթվածնի հետ Որ չօքսիդանամ թթվածնով: Տալիս եմ ձեզ ջուր:
Ալյումին Ջրածին
Ինձ կգտնեք մարմարի մեջ Ես ամենուր եմ,ես ձեր ներսում եմ Ինձ կգտնեք նաև կրի մեջ Ես թե դրսում եմ,թե դպրոցում եմ Ոսկորին ամրությունն եմ տալիս Թե գրաֆիտն եմ, թե ալմաստն եմ Այժմ կասեք թե ով եմ ես: Այժմ կասեք թե ով եմ ես:
Կալցիում Ածխածին
Միավորների հաշվարկման թերթիկ
Մրցույթ 1 Հաջորդը,հաջորդը…….
Ջուր | |
1. 10. 2. 11. 3. 12. 4. 13. 5. 14. 6. 15. 7. 16. 8. 17. 9. 18. | 1. 10. 2. 11. 3. 12. 4. 13. 5. 14. 6. 15. 7. 16. 8. 17. 9. 18. |
Մրցույթ 2- Դիմակ բացվի´ր
Մրցույթ 3 - Հարցեր արկղիկից
Ջուր | |
1. 2. 3. 4. 5. | 1. 2. 3. 4. 5. |