СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վիրուսների անվան ծագումը ,պատմությունը

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Վիրուսների անվան ծագումը ,պատմությունը»

Անվան ծագումը

«Վիրուսը» (լատ.՝ virus) լատիներեն բառ է, որն օգտագործվել է թույները և այլ վնասակար նյութերն անվանելու համար։ Առաջին անգամ օգտագործվել է Անգլիայում 1392 թվականին[10]։ «Վիրուլենտ» բառը ծագել է լատիներեն «virulentus»՝ թունավոր բառից, թվագրվում է 1400 թվականին[11]։ 1728 թվականից մինչև Դմիտրի Իվանովսկու կողմից վիրուսների հայտնաբերումը (1892) «վիրուս» բառը օգտագործվել է միայն «հարուցիչ» իմաստով[10]։ «Վիրուս» բառի հոգնակին հայերենում «վիրուսներ»-ն է, այն դեպքում, երբ լատիներեն բառը հավաքական գոյական է և չունի հոգնակի ձև։ «Վիրալ», «վիրուսային» (անգլ.՝ viral բառերն առաջին անգամ օգտագործվել է 1948 թվականին[12]։ «Վիրիոն» տերմինը (անգլ.՝ virion, հոգնակի՝ վիրիոններ), որը թվագրվում է 1959 թվականին[13], վիրուսի այն մասնիկն է, որը բջջից դուրս գալուց ընդունակ է վարակել նույն տեսակի այլ բջիջներ[14]։ 1981 թվականին հրատարակված «Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ Հայերէն»-ում վիրուս բառը թարգմանվում է «թույն», «ատելություն»[15]։ Իսկ «Օտար բառերի բառարանում» բառը թարգմանվում է՝ մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների հարուցիչներ[16]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Բեյերինկն իր լաբորատորիայում 1921 թվականին

Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ բոլոր հիվանդություններն են պայմանավորված բակտերիաներովնախակենդանիներով և մանրադիտակային սնկերով։ Լուի Պաստյորը այդպես էլ չկարողացավ գտնել կատաղության հարուցիչը՝ ենթադրելով, որ հարուցիչը չափից դուրս փոքր է լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար[17]։ Չարլզ Շամբերլանդը ստեղծեց մի ֆիլտր (Շամբերլանդի ֆիլտր կամ Շամբերլանդ-Պաստյորի ֆիլտր), որի անցքերը բակտերիաներից փոքր էին[18]։ 1892 թվականին ռուս կենսաբան Դմիտրի Իվանովսկին օգտագործեց այս ֆիլտրը ծխախոտի խճանկարի վիրուսի ուսումնասիրությունների համար։ Նա ցույց տվեց, որ վարակված ծխախոտի բույսի տերևներից ստացված հյութը շարունակում է պահպանել իր վարակունակությունը նույնիսկ Շամբերլանդի ֆիլտրով ֆիլտրումից հետո։ Իվանովսկին ենթադրում էր, որ հիվանդության պատճառը բակտերիաների արտադրած թույներն են[19]։

1898 թվականին հոլանդացի միկրոբիոլոգ Մարտին Բեյերինկը կրկնեց Իվանովսկու փորձերը և եզրահանգեց, որ ֆիլտրով անցնող վարակիչ նյութը պարունակում է դեռևս անհայտ հարուցիչներ[20]։ Նա նկատեց, որ այս հարուցիչները բազմանում են միայն բաժանվող բջիջներում, սակայն չբացահայտեց հարուցչի իսկությունը։ Բեյերինկն այս նյութն անվանեց Contagium vivum fluidum (բառացի թարգմանությամբ՝ լատ.՝ լուծվող կենդանի մանրէ) և նորից գործածության մեջ դրեց վիրուս տերմինը[21]։ Բեյերինկը կարծում էր, որ վիրուսն իր բնույթով հեղուկ է։ Այս տեսությունը մերժեց Ուենդել Ստենլին, ով ապացուցեց, որ վիրուսները մասնիկներ են[21]։ Նույն թվականին Ֆրիդրիխ Լյոֆելը և Պաուլ Ֆրոշը հայտնաբերեցին առաջին կենդանական վիրուսը՝ դաբաղի հարուցիչը (աֆտովիրուս)[22]։

20-րդ դարի սկզբին անգլիացի բակտերիոլոգ Ֆրեդերիկ Թուերթը հայտնաբերեց բակտերիաներին վարակող վիրուսների մի խումբ և անվանեց դրանք «բակտերիոֆագեր» (ֆագեր)[23]։ Ֆրանս-կանադացի միկրոբիոլոգ Ֆելիքս Դ'Էրելը նկարագրեց վիրուսների մի տեսակ, որոնք ագարի վրա ավելացվելու դեպքում ձևավորում են մահացած բակտերիաների շերտ։ Փորձ կատարվեց ֆագերն օգտագործել տիֆի և խոլերայի բուժման համար, բայց դրանց փոխարինելու եկավ պենիցիլինը։ Հաշվելով մահացած բակտերիաների մակերեսը՝ Դ'Էրելը կարողացավ որոշել սկզբնական սուսպենզիայում վիրուսային մասնիկների քանակը[24]։

19-րդ դարի վերջում վիրուսները նկարագրվում էին իրենց վարակունակությամբ, ֆիլտրացիայի ընդունակությամբ և կենդանի թիրախների առկայության անհրաժեշտությամբ։ Վիրուսներն աճեցվում էին միայն կենդանիների և բույսերի մեջ։ 1906 թվականին Ռոսս Հարիսոնը մշակեց վիրուսների ավշային հյուսվածքում աճեցման մեթոդ, իսկ 1913 թվականին այս մեթոդն օգտագործվեց և կիրառվեց որպես պատվաստ՝ վիրուսը ծովախոզուկի եղջերաթաղանթի հյուսվածքի բջիջներում աճեցման նպատակով[25]։ 1928 թվակականին Գ. Բ. Մեյտլանդը և Մ. Կ. Մեյտնլանդը մանրացված հավի երիկամի սուսպենզիայում աճեցրեցին ծաղիկի վիրուսը։ 1950-ականների վերջում այս մեթոդն սկսվեց լայնորեն կիրառվել պոլիովիրուսի և պատվաստների ստեղծման նպատակով[26]։

Հետազոտությունների հաջորդ քայլը 1931 թվականին ամերիկացի ախտաբան Էրնեստ Ուիլյամ Գուդպաստյորի կողմից բեղմնավորված հավի ձվերի մեջ գրիպի վիրուսի աճեցումն էր[27]։

Վիրուսների առաջին նկարներն ստեղծվեցին էլեկտրոնային մանրադիտակի հայտնաբերումից հետո։ Ծխախոտի խճանկարի վիրուսը դարձավ առաջինը, որն առանձնացվեց, բյուրեղացվեց և բաժանվեց սպիտակուցների և ՌՆԹ-ի։ 1967 թվականին վիրուսներն առաջին անգամ արհեստականորեն սինթեզել են Ա. Քորենբերգը և Մ. Կուլայանը (ԱՄՆ)[28]։ 1949 թվականին Ջոն Ֆրանկլին ԷնդերսըԹոմաս Ուելլերը և Ֆրեդերիկ Ռոբինսը պոլիովիրուսը աճեցրեցին մարդու սաղմի կուլտուրայի վրա։ Սա կենդանիների հյուսվածքների վրա վիրուսի աճեցման առաջին փորձն էր։ Այս հետազոտությունների հետևանքով՝ Ջոնաս Սոլկը ստեղծեց պոլիոմիելիտի առաջին արդյունավետ պատվաստը[29]։

Դեյվիդ Բալտիմոր

20-րդ դարի երկրորդ կեսին վիրուսները դարձան գենետիկական ինժեներիայի հիմնական օբյեկտները, հայտնաբերվեցին ավելի քան 2000 կենդանական, բուսական և բակտերիալ վիրուսներ[30]։ 1957 թվականին հայտնաբերվեցին ձիու արտերիվիրուսները և կովերի վիրուսային լուծի հարուցիչները՝ պեստիվիրուսները։ 1963 թվականին Բարուխ Բլամբերգը հայտնաբերեց հեպատիտ B-ի վիրուսը[31], իսկ 1965 թվականին Հուարդ Թեմինը նկարագրեց առաջին ռետրովիրուսները։ 1970 թվականին Թեմինը և Դեյվիդ Բատիմորը միմյանցից անկախ նկարագրեցին հակառակ տրանսկիպտազը[32]։ 1983 թվականին մի խումբ գիտնականներ Լյուկ Մոնտանյեի գլխավորությամբ Ֆրասնիայի Պաստյորի ինստիտուտից, առաջին անգամ առանձնացրեցին մի ռետրովիրուս, որը այժմ հայտնի է ՄԻԱՎ անվամբ[33].

1887 թվականին Բրյուստը լուսային մանրադիտակով տեսավ կովերի ծաղիկի վիրուսը։ Վերջինս իր չափերով ամենամեծն է, ինչի պատճառով այն ժամանակ կարծել էին, որ հիվանդության այս հարուցիչը վիրուս չէ[34]։ 1935 թվականին ամերիկացի կենսաքիմիկ և վիրուսաբան Ուենդել Մերեդիտ Սթենլին մանրամասն ուսումնասիրեց ծխախոտի խճանկարի վիրուսը և հայտնաբերեց, որ այն առավելապես կազմված է սպիտակուցներից[35]։ Կարճ ժամանակ անց այս վիրուսից առանձնացվեցին սպիտակուցային և նուկլեինաթթվային բաղադրամասերը[36]։ Ծխախոտի խճանկարի վիրուսը առաջին բյուրեղացված վիրուսն է։ Դրա առաջին ռենտգենոգրամը պատրաստել են Բերնալը և Ֆունկուխենը 1930-ական թվականների վերջին։ Այս պատկերների հիման վրա Ռոզալինդ Ֆրանկլինը 1955 թվականին սահմանեց վիրուսի ամբողջական կառուցվածքը[37]։ Նույն ժամանակահատվածում Հայնց Ֆրենկել Կոնրատը և Ռոբլի Ուիլյամսը ցույց տվեցին, որ ծխախոտի խճանկարի վիրուսի ՌՆԹ-ն և թաղանթի սպիտակուցը ֆունկցիոնալ վիրուսում կարող են ինքնահավաքվել։ Հետազոտողները եզրակացրին, որ բոլոր վիրուսները ունեն բջիջներում հավաքման նմանատիպ մեխանիզմներ[38]։

2002 թվականին Նյու Յորքի համալսարանում ստեղծվեց առաջին սինթետիկ վիրուսը (պոլիոմելիտի վիրուս)[39]։