Ժամանակակից մարդու կյանքը դժվար է պատկերացնել առանց զանգվածային լրատվության միջոցների, որոնք կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն: Դրական գործառույթներից են տեղեկատվականճանաչողական, նորմատիվ (հասարակությունում ընդունված նորմերի ներկայացում), ժամանցային և այլն, բացասական գործառույթներից են` հանցածին հետևանքները, գերինֆորմացվածությունը, կախյալությունը: ԶԼՄ-ները հեշտությամբ ձևավորում են դիրքորոշումներ, տեսածը կրկնելու ոչ կամային ձգտումներ [2]: ԶԼՄ-ների աշխատանքն ունի ոչ միայն կոմերցիոն նշանակություն, այլև լուրջ հետաքրքրության օբյեկտ է գիտական տեսանկյունից [4]: Ընդ որում, կենտրոնական դերը բաժին է ընկել հեռուստատեսային ոլորտին՝ ի տարբերություն ռադիոյի, թերթերի և ամսագրերի: Չափազանց կարևոր, բայց միևնույն ժամանակ դժվար է որոշել, թե ինչ արժեքներ է քարոզում այն: Զանգվածային լրատվամիջոցների կողմից տարած աշխատանքը գտնվում է ուշադրության կենտրոնում, բաց է, խոցելի և արժանանում է յուրաքանչյուր քաղաքացու գնահատականին, որը կարող է արտահայտվել քննադատության կամ խրախուսանքի ձևով: Բազմաթիվ հետազոտական աշխատանքներն ապացուցել են, որ դրսից, արտաքին աշխարհից, իսկ առավել հաճախ ուրիշների կողմից տեղեկատվություն ստանալու պահանջմունքը անձի նորմալ կենսագործունեության կարևորագույն պայման է [3]: ԶԼՄ-ները շատ մեծ հոգեբանական ազդեցություն ունեն հասարակության վրա: Միևնույն հաղորդագրության ընկալումն ու հակազդեցության ձևերը տարբեր մարդկանց կողմից տարբեր կարող են լինել: Ընդ որում, այդ ազդեցությունները զգալի վարքային, կոգնիտիվ, ֆիզիոլոգիական, դիրքորոշումային և հոգեվիճակների փոփոխություններ կարող են առաջացնել անձանց մոտ: Հատկանշական է նաև վստահության կամ անվստահության ձևավորումը լրատվության հանդեպ: ԶԼՄ-ները, հատկապես հեռուստատեսությունը հասարակության սոցիալականացման կարևորագույն միջոցներից են: Մեծ հետաքրքրություն են առաջացնում ԶԼՄ-ների կողմից հասարակական գիտակցության կառավարումը, տեղեկատվական պատերազմները, տեղեկատվական բռնությունը և հասարակական կարծիքի մանիպուլյացիաները:
Սրանք այն գործոններն են, որոնք չեն կարող շրջանցել անհատին հոգեբանական տեսանկյունից և զգալի ազդեցություններ ու փոփոխություններ չառաջացնել նրա հոգեվիճակներում, որն էլ առիթ հանդիսացավ մեր հետազոտության համար: Հետազոտության նյութը և մեթոդները Հետազոտությանը մասնակցել են 18 տղամարդ և 48 կին (n=66): Տարիքային բաշխվածությունը 21-64 տարեկան: որպես հետազոտության մեթոդ ընտրվել է Այզենկի «Հոգեվիճակների ինքնագնահատման ախտորոշման մեթոդիկան», որը բաղկացած է 40 հարցից, համաձայն որոնց գնահատվում են տագնապալիության, ֆրուստրացիայի, ագրեսիվության և ռիգիդության մակարդակները [1]: Կիրառել ենք նաև մեր կողմից կազմված հարցաթերթիկը, որը հնարավորություն է տալիս պարզելու հետազոտվողների տարիքը, սեռը, հետևում են արդյոք լրատվամիջոցներին, ինչ հաճախականությամբ և ինչ վերաբերմունք (դրական, բացասական) ունեն ԶԼՄ-ների նկատմամբ: Հետազոտության արդյունքները Հետազոտության մասնակիցների ԶԼՄ-ներին հետևելու հաճախականության ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 1–ում:
ԶԼՄ-ին հետևելու
հաճախականությունը Բացարձ. թվ. %
ամեն օր 33 50
շաբաթը 3-5 օր 11 16.6
շաբաթը 1-3 օր 14 21.2
ընդհանրապես չի դիտում 7 10.6
Ըստ ԶԼՄ-ների նկատմամբ հետազոտվողների վերաբերմունքի գնահատման ստացվել է հետևյալ արդյունքը` հետազոտվողների 48.8%-ն (n=32) ունի դրական վերաբերմունք, իսկ 37.8% (n=25)՝ բացասական: որպես դրական վերաբերմունքի հիմնավորում հետազոտվողները նշում են տեղեկացված լինելու ցանկությունը, իսկ բացասական վերաբերմունքի հիմնավորում` տեղեկատվության աղավաղումը, բացասական երանգավորումը: 28 (42,4 %) հետազոտվող իրենց հիմնավորումներում արտահայտում են կասկած, անվստահություն ԶԼՄ-ների նկատմամբ, նշելով որ դրանք “խեղաթյուրում են իրականությունը”, “չեն ներկայացնում տեղի ունեցածի իրական պատկերը”, “լուրերը ներկայացնում են իրենց համար ցանկալի տեսանկյունից”: Պարզվել է, որ ամեն օր ԶԼՄ-ներին հետևող հետազոտվողների 66.6%-ի մոտ հանդիպում է դրական վերաբերմունք, իսկ 27.2%-ի մոտ՝ բացասական: Շաբաթը 3-5 օր դիտողների 36.3%- ի մոտ վերաբերմունքը դրական է և 36.3%-ի մոտ՝ բացասական: Շաբաթը 1-3 օր դիտողների 42.8%-ի մոտ՝ դրական վերաբերմունք է և 42.8%-ի մոտ` բացասական: ԶԼՄ-ներին ընդհանրապես չհետևող հետազոտվողների 85.7%-ի մոտ հանդիպել է բացասական վերաբերմունք: Ըստ ԶԼՄ-ների նկատմամբ վերաբերմունքի (դրական, բացասական) յուրաքանչյուր խմբում գումարել ենք հոգեվիճակի ինքնագնահատման սանդղակների միավորները, համեմատելու համար երկու խմբում հոգեկան վիճակի միավորների ընդհանուր արտահայտվածությունը:
Դրական վերաբերմունք ունեցող հետազոտվողների մոտ հոգեվիճակների միավորներն ավելի բարձր են ի տարբերություն բացասական վերաբերմունք ունեցող հետազոտվողների: ուսումնասիրել ենք նաև դրական և բացասական վերաբերմուքի դեպքում յուրաքանչյուր հոգեկան վիճակի 3 մակարդակները` ցածր, միջին, բարձր: Արդյունքները ներկայացրել ենք աղյուսակ 2-ում: ԶԼՄ-ին հետևելու հաճախականությունը Բացարձ. թվ. % ամեն օր 33 50 շաբաթը 3-5 օր 11 16.6 շաբաթը 1-3 օր 14 21.2 ընդհանրապես չի դիտում 7 10.6
Աղյուսակ 1
Հոգեկան վիճակի ինքնագնահատման սանդղակներ
Վերաբերմունքը ԶԼՄ-ներին և հոգեկան վիճակի մակարդակները %
Ցածր Միջին Բարձր
Դր. Բացս. Դր. Բացս. Դր.Բացս.
Տագնապայնություն 50 48 34.3 44 12.5 8
Ֆրուստրացիա 53,1 76 37,5 16 6,2 8
Ագրեսիա 43,7 56 43,7 32 9,3 12
Ռիգիդություն 6,2 8 68,7 72 25 20
Դրական վերաբերմունք ունեցող հետազոտվողների 53,1%-ի մոտ հանդիպել է ֆրուստրացիայի ցածր մակարդակ, իսկ բացասական վերաբերմունք ունեցողների՝ 76%-ի մոտ: Դրական վերաբերմունքի դեպքում հետազոտվողների 43,7%-ի մոտ դիտվում է ագրեսիայի ցածր մակարդակ, 43,7%-ի մոտ միջին, իսկ բացասական վերաբերմունքի դեպքում՝ 56%-ի մոտ ցածր և 32%-ի մոտ միջին մակարդակ: Կարելի է ենթադրել, որ ամեն օր դիտողները, որոնց զգալի մասն ունի դրական վերաբերմունք, հակված չեն կասկածի տակ դնել ստացված ինֆորմացիան, ինչի հետևանքով նրանք ավելի վստահությամբ են մոտենում արտաքին աշխարհին: Ըստ դիտելու հաճախականության յուրաքանչյուր խմբում ուսումնասիրվել է հետազոտվողների առանձին հոգեկան վիճակների մակարդակները: Ներկայացնենք արդյունքները աղյուսակ 3-ում: Աղյուսակ 3-ում մենք տեսնում ենք, որ տագնապայնության բարձր մակարդակ ունեն ամեն օր հեռուստացույց դիտող հետազոտվողների 9%, իսկ 1-3 օր (21,4%) դիտողների և ընդհանրապես չդիտողների (14,2%) մոտ համեմատաբար ավելի շատ է հանդիպում տագնապայնության բարձր մակարդակը: Լուրերին չհետևող բոլոր հետազոտվողների մոտ դիտվում է ֆրուստրացիայի միայն ցածր մակարդակ: Հետաքրքրական է, որ 1-3 օր դիտողների մոտ ավելի շատ է հանդիպում ֆրուստրացիայի բարձր մակարդակ, ի տարբերություն ամեն օր դիտողների ու ընդհանրապես չդիտողների մոտ: Մեր հետազոտության համար շատ կարևոր են ագրեսիայի ցուցանիշների վերլուծությունը: Ընդհանրապես ԶԼՄ-ներին չհետևող հետազոտվողների 71,4 %-ի մոտ դիտվում է ագրեսիայի ցածր մակարդակ և ոչ ոքի մոտ` 0% չի հանդիպել ագրեսիայի բարձր մակարդակ: Ռիգիդության ցածր մակարդակ գրեթե հավասարապես հանդիպում է ամեն օր (12,1%), 1-3 օր (14,2%) դիտողների և ընդհանրապես չհետևողների մոտ (14,2%): Սակայն մենք տեսնում ենք, որ ռիգիդության բարձր մակարդակ գրանցվել է ամեն օր դիտողների 30,3%-ի մոտ, և ընդհանրապես չդիտողների ընդամենը 14,2%-ի մոտ: Ամեն օր դիտողների մոտ ավելի արտահայտված են չորս հոգեվիճակները, քան չդիտողների մոտ, սա կարելի է բացատրել հենց ԶԼՄ-ների ազդեցությամբ, քանի որ նրանք ամեն օր կրում են այդ ազդեցությունը: իսկ չդիտողների մեծ մասը ունենալով բացասական վերաբերմունք, չվստահելով կամ նկատելով, որ ինֆորմացիան բացասական է, նախընտրել են իրենց զերծ պահել դրանից, սա ավելի փախուստ հիշեցնող պաշտպանություն է: 1-3 օր դիտողները կարծես ամենից քիչ պաշտպանված են, նրանք մոտավորապես հավասարապես և դրական և բացասական վերաբերմունք ունեն ԶԼՄ-ների հանդեպ, այսինքն՝ քիչ թե շատ փորձում են օբյեկտիվ նայել հարցին, ինչի դեպքում հոգեբանական պաշտպանությունը բնականաբար տուժում է, քանի որ հայտնի է՝ հոգեբանական պաշտպանությունները միտված են աղավաղել արտաքին աշխարհից եկող ինֆորմացիան: Սրանով է պայմանավորված նաև նրանց մոտ ընդհանուր առմամբ ավելի արտահայտված ագրեսիվությունը: Եզրակացություն Հետազոտվողների 50%-ն ամեն օր հետևում է լրատվամիջոցներին, որոնց մեծ մասն ունի դրական վերաբերմունք: Դրական վերաբերմունք ունեցողների մոտ բացասական ֆոն ունեցող հոգեվիճակները (տագնապայնություն, ֆրուստրացիա, ագրեսիա, ռիգիդություն) ընդհանուր առմամբ ավելի արտահայտված են` պայմանավորված հոգեբանական թերպաշտպանվածությամբ: Լուրերին չհետևող հետազոտվողների մեծ մասի մոտ դիտվում է ֆրուստրացիայի, ագրեսիայի, ռիգիդության ցածր մակարդակ: Լրատվամիջոցներին ամեն օր հետևողների մոտ ավելի քիչ է արտահայտված տագնապայնությունը, կապված այն փաստի հետ, որ տեղեկացված լինելը նվազեցնում է անորոշությունը, հետևաբար նաև տագնապայնությունը: ԶԼՄ-ներին ամեն օր և 1-3 օր հետևողների մոտ ավելի շատ է արտահայտված ռիգիդությունը: Ստացված տվյալները որոշակի հստակություն են մտցնում ընդհանուր պատկերի առումով, սակայն մի շարք նոր հարցեր են առաջ բերում: Նախ անհրաժեշտություն է առաջանում հոգեբանական պաշտպանվածության հարցը մանրամասն հետազոտել ԶԼՄ-ներին հետևելու և դրանց ազդեցության ենթատեքստում: Նաև հարց է առաջանում ուսումնասիրելու նշված խմբերի առանձնահատկությունները՝ և հոգեբանական, և սոցիալական:
Հոգեկան վիճակի ինքնագնահատման սանդղակներ
ԶԼՄ-ներին հետևելու հաճախականությունը և հոգեկան վիճակի մակարդակները
Ցածր Միջին Բարձր
ամեն օր 1-3 օր չի դիտում ամեն օր 1-3 օր չի դիտում ամեն օր 1-3 օր չի դիտում Տագնապայնություն 57,5 28,5 57,1 30,3 57,5 28,5 9 21,4 14,2
Ֆրուստրացիա 66,6 50 100 30,3 35,7 0 3 14,2 0
Ագրեսիա 48,4 42,8 71,4 42,4 42,8 28,5 9 14,2 0
Ռիգիդություն 12,1 14,2 14,2 57,5 64,2 71,4 30,3 21,4 14,2
Ի՞նչ են տալիս մեզ թերթերը, ամսագրերը կամ մամուլի ցանկացած այլ մամուլ որպես զանգվածային լրատվամիջոցի տարատեսակ:
Ի՞նչ կենդանի ու խելացի, իրական ու արժեքավոր բան մենք կարող ենք կարդալ դրանց մեջ: Երևի մարդկանց մեծամասնությունն արդեն շատ լավ հասկանում է, որ թերթերի ու ամսագրերի ցանկացած հոդված ունի իր նպատակը, իսկ ավելի կոնկրետ` հեռացնել մարդու ուղեղը կարևորից, նրա տրամադրվածությունը ուղղել դեպի որոշակի ալիքը, ներքաշել նրան իր քաղաքական, տնտեսական և նմանատիպ այլ խաղերի մեջ:
Այսինքն, ԶԼՄ-ների միջոցով մարդուն մանիպուլացնում են, ինչպես խաղալիքի, այն հանդիսանում է հեռակառավարման վահանակ: Բարեբախտաբար, շատերը սկսել են հասկանալ սա և հրաժարվում են տարբեր կեղծ ու արհեստական նյութեր կարդալուց:
Ինչպես է ազդում ԶԼՄ-ն: Վիզուալ կերպարների միջոցով մարդկանց է հրամցվում տարատեսակ խառը ինֆորմացիա, որը փոխում է մամուլին հավատացող հասարակ մարդու օրգանիզմի էներգա-տեղեկատվական կառուցվածքը:
Մարդը վերածվում է յուրատեսակ աղբարկղի: Եվ իրեն փչացնելով տեղեկատվությամբ, որը նրան պետք չէ` նա ինքն է տեղափոխվում այն հաճախականություն, որը չի թողնում դրական ազդեցություն:
ԶԼՄ-ներում տեղ գտած գովազդների ազդեցությունը մարդկանց վրա
Գովազը մարդու ազատ կամքն ու գիտակցությունը կառավարելու մի ձև է: Որոշակի կազմակերպությունների գովազդները, լինենք դրանք ձայնային կամ վիզուալ դրսևորմամբ, մարդու մոտ առաջացնում են այդ ամենին դրականորեն արձագանքող ռեֆլեքս:
Այսինքն, չհասունացած գիտակցությամբ մարդը ենթագիտակցորեն համաձայնվում է գովազդում ասված մտքի հետ: Մարդու մոտ արդեն դադարում է գոյություն ունենալ ընտրության ազատությունը: Գովազդում պարունակվող տեղեկատվությունը մնում է նրա էներգետիկ դաշտում:
Հեռուստատեսության ազդեցությունը մարդու վրա
Ի՞նչ է հեռուստատեսությունը: Այսօր այն մեր գիտակցությունը զոմբիացնելու ու ենթարկեցնելու ձև է: Հեռուսատեսությունն իր հաղորդած տեղեկատվությամբ, իր հաղորդումներով շատ հաճախ կատարում է մարդուն կազմալուծող գործառույթ: Դրա տված էներգիան սկբում տալիս է հանգստության զգացում, մարդը դադարում է մտածել, վերլուծել, գտնել իր մեջ պատասխաններ ու լուծումներ:
Հեռուստատեսությունը համակարգի այն մասն է, որը նպատակ ունի մարդկանց մոտ կախվածություն առաջացնել անբովանդակ ու անորակ բաներից: Մարդիկ, այդպիսով, իրենց էներգիան տալիս են հեռուստատեսությանը, սկսում են ապրել այդ համակարգի կանոններով, դառնում են անազատ: Նրանք զրկվում են իրենց սեփական մտքերից:
Այստեղից հետևում է, որ մարդը պետք է իր մեջ միացնի գիտակցված պահանջի ռեժիմը, այսինքն, ինչ-որ բան կարդալուց կամ դիտելուց չդադարի լսել ինքն իրեն:
Եթե բոլորը...
Հեռուստանախագիծը նպատակ ունի փոխելու հասարակության վերաբերմունքն այն ընտանիքների և երեխաների նկատմամբ, որոնք ապրում են մեր կողքին, բայց մեր իրականությունից դուրս: Յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է մի երեխայի ճակատագիր: Երեխա, ով ունի բոլորիս օգնության կարիքը, ում կյանքը կարող է փրկվել: Նոր ծրագրի հիմքում համոզմունքն է, որ ախտորոշումը դեռ դատավճիռ չէ, եթե համախմբվում են բոլորը: Իսկ երբ խոսքը վերաբերում է երեխաներին փրկելուն, օգնելու պատրաստակամությանն ու բարի գործ անելուն, ապա բոլոր «եթե»-ները վերածվում են գործի: Ծրագրի յուրաքանչյուր թողարկման ժամանակ հայտարարված դրամահավաքի արդյունքում հավաքված գումարները կուղղվեն երեխաների բուժմանը: Իսկ արդեն բուժում ստացած երեխաների օրինակները կստիպեն երբեք չհանձնվել ու շարունակել պայքարը` հանուն ապագա ժպիտների: