СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Արմավիրի մարզի Գայի միջնակարգ դպրոց
Ես Անահիտն եմ ՝ անչափ բարի, համբերատար, ուշադիր, նվիրված, կյանքով ու եռանդով լեցուն անձնավորություն։ Աշխատում եմ Արմավիրի մարզի <<Գայի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Դասավանդում եմ Մայրենի՝ 5-6-րդ , Հայոց լեզու և գրականություն՝ 7-12-րդ դասարաններում։ Ցանկություններս՝ հայը հայի նկատմամբ լինի ջերմ ու հանդուրժող, ամենուր բարություն սփռվի,ուսուցիչը գնահատվի ըստ արժանվույն։ Սիրում և ընթերցում եմ բոլոր հայ դասականներին։ <<Եթե իսկապես սեր կա աշխարհում, ապա ինչու՞ ենք մենք սիրուց տանջվում>>- իմ սիրելի տողերը։ Միաժամանակ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, Աբովյանի <<Նարեկ>> ծերանոցի փոխտնօրենն եմ, օգնում եմ ծնողներիս խնամել տարեցների և հաշմանդամների:
Երջանկություն, այնքան մոտ ես,
Այնքան ջերմ ես ու քնքուշ,
Դե պարուրիր սիրտս նորից
, Որ խենթանամ ես սիրուց։
(Անահիտ)
Կրթությունս բարձրագույն է:
1985-1990 թթ․-ին սովորել և ավարտել եմ Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, միաժամանակ ՝ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի լրագրողի բաժինը։ Մասնակցել եմ բազմաթիվ վերապատրաստումների և դասընթացների։
Եթե կյանքը գիրք է իրոք,
Ուրեմն այն լավ չեն գրում,
Բացթողումներ շատ են լինում,
Եվ սխալներ, ինչքա՜ն ասես,
Եթե գիրքը մենք ճիշտ գրենք,
Եվ ընթերցենք մենք հաճույքով,
Հարկ չի լինի թերթը հետ տալ,
Գրել,ջնջել ու ցավ ապրել:
(Անահիտ)