СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Մ.թ. 3000 տարի առաջ մարդկությանը հայտնի էր ամենահին բնական ներկանյութերից մեկը, ինդիգոն, որի գույնը մանուշակագույնը երանգներից մեկն է։ Ինդիգոն առաջին անգամ անջատվել է բույսից։ Ներկայում այն արտադրվում և կիրառվում է գործվածքների ներկման համար, այդ թվում նաև ջինսերի։ Անգլերենում այն կոչվում է << Indian blue>>, <<Հնդկական կապույտ>>։ Ինդիգոյի բանաձևը ընդգրկում է ինդոլի արոմատիկ հետերոցիկլային համակարգը, որը կազմված է պիրոլի և բենզոլի համակցված օղակից։ Նշենք, որ ինդիգոն ունի տրանս իզոմերի ձև, և նրանում առկա են ջրածնային կապեր NH-O, որոնք էլ ներկին լույսի նկատմամբ կայունությունը են հաղորդում։
Ինդոլի ածանցյալ է նաև մարդկությանը վաղուց հայտնի մեկ այլ բնական <<ալ կարմիր>> ներկը՝(պուրպուր), որն ունի ինդիգոյի նման կառուցվածք և մուգ կարմիր երանգ։ Այն բեզոլային օղակներում պարունակում է մեկական բրոմի ատոմ։
Սինթեզվել է նաև ինդիգոյի թիոֆենային նմանակը՝ թիոինդիգոն, որի մոլեկուլում ազոտի ատոմների փոխարեն հանդես են գալիս ծծմբի ատոմները։ Այն ունի վառ կարմիր գույն։
Ինդիգոյի պիրազոլային նմանակ է մեկ այլ սինթետիկ ներկանյութ՝«կապույտ պիրազոլայինը». առաջին բնական ներկանյութը, որը սինթեզվել է 1868թ. լաբորատոր պայմաններում, եղել է ալիզարինը։Այն կարմրանարնջագույն բյուրեղային նյութ է, որը կազմված է եռտեղակալված բեզոլային օղակներից, որոնցից երկրորդը քինոնային վիճակում է։ Ալիզարինը պարունակվում է բնական ներկի՝ որդան կարմիրի մեջ։
Վերլուծական քիմիայում ալիզարինն օգտագործվում է որոշ մետաղների կատիոնների, այդ թվում նաև Al³+ հայտնաբերման համար, քանի որ դրանց հետ առաջացնում է գունավոր խելատային տիպի համալիրներ։
Պիրոլի կարևորագույն բնական ածանցյալներից է պորցիրինը, որը մտնում է կենդանական աշխարհի համար կարևորագույն նշանակություն ունեցող հեմոգլոբինի և բույսերի լուսասինթեզն իրականացնող քլորոֆիլի բաղադրության մեջ։
Սինթեզվել են պորֆիրինի այլ կոմպլեքսներ, որոնք պարունակում են տարբեր մետաղների կատիոնների։ Սինթեզված նյութերից շատերը կիրառություն են գտել բժշկության մեջ և կենցաղում՝ որպես ներկանյութեր։ Այսպես, պղնձի ատոմ պարունակող պորֆիրինի ածանցյալ ֆտալոցիանինը մուգ կապույտ գույնի ներկանյութ է։