СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Դեկորատիվ կիրառական արվեստն ընդգրկուն, ընդհանրական հասկացողություն է : Օրինակ` Մ. Ս. Կագանը նրա բաղկացուցիչները դիտարկում է որպես արվեստի առանձին ձևեր, մետաղի և փայտի վրա փորագրությունները նա համարում է գծանկարչության տեսակ : Խաղատիկնիկների արվեստը `կերպարվեստային ստեղծագործության առանձին ձև : Մ. Ս. Կագանն առանձին ենթատեսակներ է համարում նաև կիրառական արվեստը, ձեռագրային զարդանկաչությունը, զարդանկարային և արտադրական արվեստները <դիզայն> < նույն տեղում: ինչը մանկավարժական արդի հետազոտություններում սովորաբար քողարկվում է <<դեկորատիվ կիրառական արվեստ>> արտահայտության ներքո, Ա. Ս. Կանցեդիկասն անվանում է արհեստ, իսկ Մ. Ս. Կագանը` <<նախնադարյան արվեստի տեխնիկական ձևեր>>: Տվյալ դեպքում առկա է նշված արտահայտության իմաստի սեղմացում մինչև նրա նախնական, <<նախնադարյան >> արմատին հասնելու և հետևապես, ժողովրդական – ազգային արհեստագործության ստեղծագործական գործունեության աստիճանի: Արդյունքում արվեստի այս ճյուղն ըստ արժանվույն չի գնահատվում : Իսկ մանկավարժական միջավայրում իր տարածվածության պատճառով << դեկորատիվ կիրառական արվեստ >> արտահայտությունն այդպես էլ ընկալվում է: Բայց շատ ավելի մեծ թյուրըմբռնումների կարելի է հանդիպել այն դեպքերում, երբ << ժողովրդական արվեստ >> արտահայտության ըմբռնումը նեղացվում է մինչև դեկորատիվ կիրառական արվեստի < արհեստի> ընկալման աստիճանի : Այս երևույթն ուսումնասիրվել է Մ. Բայրամբեկովի < 1998> Տ. Յա. Շպիկալովայի <1979> և մի քանի այլ հեղինակների աշխատություններում: Իսկ ինչով է հղի նման կամային վերաբերմունքը արտահայտության նկատմամբ : Առաջին դեպքեմ` նրանով, որ չկա ելք դեպի ապագան, չկա արվեստի զարգացման գիտակցում, պատմական հեռանկար: եթե չլիներ արտահայտության նման նեղացված ընկալումը, հնարավոր է որ դիզայնի հիմունքները ներառված լինեին դպրոցական ծրագրերում դեռևս 1960-70թթ.,այլ ոչ թե 1990- ականներին : Իսկ երկրորդ դեպքում ժողովրդական արվեստի էության թերընկալման արդյունքները շատ ավելի ողբերգական են: Դեկորատիվ կիրառական արվեստի ` որպես ժողովրդական – ազգային մշակույթին հաղորդակցման միջոցի, նշանակությունը գերագնահատվում է : Ինչպես արդեն ցույց տվեցինք մանկավարժական հասարակայնության հարցման նյութերով, շատերը կարծում են, որ ազգային արհեստների ուսումնասիրությունն ինքնստինքյան հարազատ ժողովրդի մշակույթին հաղորդակցվելու միջոց է: Դեկորատիվ կիրառական արվեստի կապը կյանքի հետ այն դարձնում է դաստիարակչական հզոր միջոց, և նրա ճանաչողական հիմքը պետք է դնել վաղ մանկության հասակից, երբ բոլոր տպավորություններն առանձնահատուկ ուժեղ են և պահպանվում են ողջ կյանքի ընթացքում : ԵՎ դեկորատիվ կիրառական արվեստի ուսումնասիրման տարրեր ներառող ծրագրերի մուտքն ուսումնադաստիարակչական հաստատություններ օրինաչափ էր, բնական անհրաժեշտություն: Սակայն միայն բոլորովին վերջերս ժողովրդական արհեստագործության ուսումնասիրությունը համալրվեց ժողովրդական ավանդույթների << փոքր ձևերի>> ֆոլկլորային աշխատանքների ու ժողովրդական ստեղծագործության այլ տարրերի, ինչպես նաև դիցաբանական ու կրոնական հավատալիքների և դրանց առնչակից պարերի ու հագուստների ընկալմամբ և ուսումնասիրությամբ: Միայն 1995-ին մշակվեց դեկորատիվ կիրառական արվեստն արդի մակարդակում ուսումնասիրելու հնարավորություն ընձեռող ծրագիր, այն էլ ` միայն հատուկ դպրոցների և գեղավեստագեղագիտական առարկաների խորացված ուսուցմամբ դասարանների համար: Մանկական մտածողության յուրահատուկ ընկալունակությունն ու փոխաբերելու ունակությունը, որի շնորհիվ երեխան կարողանում է յուրացնել ժողովրդական արվեստը, հնարավորություն է ընձեռում ազգային-զարդարարական արվեստը համարել հրաշալի << իրազննական ուսուցիչ>> : Սակայն, ազգային մշակույթ հասկացողության էությունից ելնելով, ինչպես արդեն ցույց տվեցինք, գեղարվեստական արդյունավետ դաստիարակության համար անհրաժեշտ է զարդարարական արվեստի ներգործությունը սովորողի անձի վրա արվեստիմյուս ձևերի համատեքստում : Քանի որ խոսքը վերաբերվում է ամենից առաջ ժողովրդական արհեստներին ու արվեստներին, ապա <<այլ տեսակները>> ևս նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների կողմից ընկալվում են որպես ժողովրդական :