СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դմիտրի Մանդելեև

Нажмите, чтобы узнать подробности

Դ. Ի. Մենդելեևը գիտության այնպիսի բնագավառների հիմնային հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ:

Նա հիմք է դրել լուծույթների տեսությունը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը: 1865-1890թթ. եղել է Պետերբուրգյան համալսարանի պրոֆեսոր:

Նա ընտանիքի վերջին` 17-րդ երեխան էր։ Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի` գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի պաշտոնը: Բայց Միտյայի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին: Ձեռներեց կինը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց:

1841թ.-ի օգոստոսի 1-ին Դմիտրին ընդունվում է Տոբոլսկի գիմնազիայի առաջին դասարանը: Միտյան իր զարգացմամբ ետ չէր մնում ավագ եղբորից, և երբ նրան գիմնազիա տարան, որոշեցին նրա հետ ուղարկել նաև Միտյային: Հենց սկզբից Միտյան սկսեց հեշտ յուրացնել բնագիտական առարկաները, իսկ լատիներենի, ռուս գրականության դասերին մասնակցում էր մեծ տառապանքների գնով:

Եվ եթե հաջողությամբ փոխադրվում էր դասարանից-դասարան, միայն ի հաշիվ մաթեմատիկայի, ֆիզիկայի փայլուն իմացության: Այնուհետև ընդունվում է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը: Եթե գիմնազիստ Մենդելեևի համար կային սիրած ու չսիրած առարկաներ, ապա ուսանող Մենդելեևն անհագ ծարավով էր լցված գիտելիքների նկատմամբ:

Լինելով ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող` ժամանակ էր գտնում լինելու պատմաբանասիրական, կենսաբանական ֆակուլտետների դասախոսություններին: Այնուամենայնիվ, ինստիտուտում սովորելու տարիներն ուղեկցվեցին առողջական վատացող վիճակով: Բժիշկների կարծիքով նա տառապում էր թոքախտով և գտնվում էր անհույս վիճակում, որը հերքվեց հետագայում:

1855թ. հունիսի 20-ին ավարտում է գլխավոր մանկավարժական ինստիտուտը: Ավարտական քննություններին Մենդելեևը ներկայանում է ոչ թե իբրև սովորական մի ուսանող, այլ որպես իսկական հետազոտող: Ուսանողական տարիները ցույց տվեցին, որ նա կարողանում է «ընդգրկել ու միացնել գիտության տարբեր բնագավառները»:

Իսկ քննությունից հետո նրա ուսուցիչ ակադամիկոս Ֆրիցշեն խնդրագիր է ներկայացնում ինստիտուտի տնօրինությանը. « …երիտասարդը լիովին տիրապետում է քիմիական գիտության մինչև իսկ նորագույն ուղղությանը: Խոնարհաբար խնդրում եմ աջակցել, որպեսզի ծառայության նշանակելիս պարոն Մենդելեևին հնարավորություն տրվի կատարելագործվելու քիմիայի մեջ»:

1855թ.-ի նոյեմբերի 14-ին նշանակվում է ավագ ուսուցիչ Օդեսայում: Այստեղ ամեն ինչ կար գիտական առաջին քայլերն անող պատանու համար` լաբորատորիա, գրադարան, ժամանակ: Եվ ընդամենը վեց ամիս հետո պաշտպանեց տեսակարար ծավալներին նվիրված դիսերտացիան՝ ստանալով ֆիզիկայի և քիմիայի մագիստրոսի առաջին աստիճանը:

Նրա ուսումնասիրությունները գիտական հիմքերի վրա դրեցին ապակու ստացման ողջ պրոցեսը: 1859թ.-ի ապրիլի 14-ին երկու տարով մեկնում է արտասահմանյան գործուղման: Սկզբում Մենդելեևը լինում է եվրոպական տասը համալսարանական քաղաքներում մինչև որ կանգ է առնում գերմանական Հայդելբերգ քաղաքում:

Այստեղ էլ ստեղծում է սարքավորումներով հարուստ լաբորատորիա և պրպտուն աշխանտանքով ժխտում «հաստատուն գազերի» գոյությունը և ցույց տալիս, որ նրանք, ինչպես և բոլոր հեղուկները, ունեն այսօր գիտական աշխարհում ընդունված մենդելեևյան «եռման բացարձակ ջերմաստիճանը»: Արտասահմանում Մենդելեևի հետ աշխատակցում էին գիտնականներ Բորոդինն ու Սեչենովը:

Նրանց հետ Մենդելեևը քննարկման առարկա էր դարձրել նյութի մի միասնական չափ գտնելու անհրաժեշտությունը: Դրա համար Մենդելեևն սկսում է զբաղվել իրենց հատկություններով մոտ նյութերի փոխազդեցություններն ուսումնասիրելով, որը հետագայում հիմք դարձավ քիմիական գիտության բնագավառում արված հեղաշրջման համար:

1894թ. հունիսին ստանում է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների դոկտորի պատվավոր կոչումը: 1905թ. ուղևորվում է Լոնդոն` թագավորական ընկերության ամենաբարձր պարգևը` Կոպլեյի մեդալն ստանալու: 1907թ. հունվարի 20-ին վախճանվում է սրտի կաթվածից:

16.07.2020 08:28