СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Դասախոսը դասն սկսեց` ջրով լի բաժակը բարձր պահած:
Նա ձեռքն այնպես պահեց, որ բոլորը տեսնեն, ապա հարցրեց.
-Ձեր կարծիքով, որքա՞ն է կշռում այս բաժակը:
-50 գրամ. 100 գրամ..125 գրամ.,-պատասխանեցին ուսանողները:
-Լավ, ճշգրիտ չենք իմանա, մինչև որ չկշռենք,- ասաց դասախոսը: -Բայց իմ հարցը հետևյալն է. Ի՞նչ կլինի, եթե ես մի քանի րոպե այսպես պահեմ այս բաժակը:
-Ոչ մի բան,- պատասխանեցին ուսանողները:
-Շատ բարի, իսկ ի՞նչ կլինի, եթե մեկ ժամ այսպես պահեմ, - հարցրեց դասախոսը:
-Ձեր թևը կսկսի ցավել, - ասաց ուսանողներից մեկը:
-Ճիշտ եք, իսկ ի՞նչ կլինի, եթե ես այսպես պահեմ մեկ ամբողջ օր:
-Ձեր թևը կընդարմանա, գուցե նույնիսկ թևի մկանները լարումից վնասվեն, - պատասխանեցին նրան:
-Արդյունքում ստիպված կլինենք ձեզ հիվանդանոց տեղափոխել, - փորձեց կատակել մեկ այլ ուսանող:
-Շատ լավ: Բայց այս ողջ ընթացքում բաժակի քաշը փոխվե՞ց, թե՞ ոչ,- շարունակեց դասախոսը:
-Ոչ:
-Այդ դեպքում ի՞նչ պետք է անեմ, որ թևս չցավի, և մկաններս չլարվեն ու վնասվեն:
Ուսանողներն արդեն շփոթվում էին:
-Բաժակը վար դրեք,- ասաց նրանցից մեկը:
-Ճիշտ եք,- համաձայնեց դասախոսը,- կյանքի խնդիրներն էլ են այդպիսին:
Երբ դրանք պահում ես մտքում մի քանի րոպե, թվում է, թե նորմալ է: Երբ մի քիչ ավելի ես մտածում դրանց մասին, սկսում են ցավ պատճառել: Իսկ երբ դրանք ավելի երկար ես պահում մտքում, քեզ անդամալույծ են դարձնում, և դու այլևս անպիտան ես որևէ գործի համար: Կարևոր է մտածել կյանքիդ մարտահրավերների (խնդիրների) մասին, բայց
ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ է «դրանք վար դնել» ամեն օրվա վերջում` նախքան քուն մտնելը:
Դրա շնորհիվ դու այլևս լարված չես լինի, և ամեն օր կարթնանաս թարմ և ուժեղ` պատրաստ` ընդունելու ամեն մարտահրավեր և դիմակայելու ամեն փորձության:
Այսպիսով, աշխատասենյակից հեռանալուց առաջ մի՛ մոռացիր
ՎԱՐ ԴՆԵԼ ԲԱԺԱԿՆ ԱՅՍՕՐ
© 2020, Այդինյան Անուշ Սերյոժայի 141