СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Գրավոր հայերեն
թվականից սկսվում է հայերենի զարգացման գրավոր շրջանը, որ բաժանվում է երեք ենթաշրջանի`
Հին հայերեն
, որ մեջ հայտնի է գրաբար անունով, ձևավորվել է , ու խոսվածքների հիման վրա։ Ընդգրկում է 5-11-րդ դարերն ընկած ժամանակաշրջանը։ Սակայն գրաբարը խոսակցական լեզու է եղել մոտավորապես մինչև 9-րդ դարը։
Գրաբարն անցել է զարգացման երեք շրջան՝
Միջին հայերեն
(12-17-րդ դարեր) զարգացման երկու ենթաշրջան է անցել՝
Միջին հայերենը ոչ միայն այդ ժամանակաշրջանի գրական լեզուն է, այլև ժողովրդի խոսակցական լեզուն։ Իբրև գրական լեզու՝ միջին հայերենը նորմավորված չի եղել, չի ունեցել կայունացած որոշակի նորմա և հանդես է եկել գրական տարբերակներով։ Այդ դարերում Հայաստանում ու հայկական գաղթօջախներում գործում էին միջին հայերենի մի քանի տարբերակներ, որոնցից մեկն էլ կիլիկյան հայերենն էր՝ պաշտոնական լեզուն։ Կիլիկիայի հայկական թագավորության վերացումը (16-րդ դար), ըստ երևույթին, սկիզբ դարձավ միջին հայերենի անկման և աշխարհաբարի՝ հայերենի նոր որակի ձևավորման։
Նոր հայերեն
կամ աշխարհաբարը (17-րդ դարից մինչ մեր օրերը) զարգացման երեք ենթաշրջան է անցել՝
Աշխարհաբարի մասին առաջին վկայությունները կամ նմուշները սկսվում են 14-րդ դարից։ Աշխարհաբարի հնագույն նմուշ է համարվում Բջնիի 1358 թվականի արձանագրությունը։ Սակայն աշխարհաբարի կազմավորման շրջան է համարվում 17-րդ դարը, երբ արդեն այդ լեզվով ստեղծվում են տարբեր բնույթի և նշանակության գրավոր այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են «Ուղեգրությունը», «Արհեստ համարողութեան», «Արհեստ թուական է սայ», Ղ. Վանանդեցու «Գանձ չափոյ, կշռոյ, թուոյ և դրամից բոլոր աշխարհի» թվաբանական-վաճառականական ձեռագրերը, Կ. Ջուղայեցու թվաբանական-հաշվապահական խնդրագիրքը և այլն:
Իր կազմավորման առաջին փուլում աշխարհաբարը միասնական է եղել և՛ արևելահայության, և՛ արևմտահայության համար։ Անցնելով մեկդարյա ձևավորման շրջան, 18-րդ դարից սկսած, միասնական աշխարհաբարը Ում և Կը ճյուղերի ազդեցությամբ երկփեղկվում է ու տարբերակների: