СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Գրական գործունեություն
Առաջին շրջան
Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (-), ամսագրում (-), «Կոմունիստ» թերթում (-), այնուհետև՝ թերթում (-) և «Ոզնի» հանդեսում (-): Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։
Շնորհիվ Համո Սահյանի և համատեղ ջանքերի լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (), «Սլացքի մեջ» (), «Ծիածանը տափաստանում» (), «Բարձունքի վրա» (), «Նաիրյան դալար բարդի» () ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ, որոնց թվում էր, օրինակ, «Հորթը».
| Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա, Կարծես քանդակված մի տերև լինի Մոր լեզվի հետքը ճակատին նրա… Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի Տերևը հանկարծ քսվում է նրան, Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝ Ծաղկած մասրենու ստվերը վրան… |
Երկրորդ շրջան[ | ]
Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (), «Քարափների երգը» (), «Տարիներս» () ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։ Ժողովածուի մի բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է իր ծննդավայրին և ասում է. «Քո սարերին եմ թիկնելու նորից»։ Այդ նույն բանաստեղծության մեջ Սահյանը բերում է երդման խոսքը.
| …Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջ
Ինչ կաչերով էլ ականջս շահեն, Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն, Ինչ համերով էլ կաշառեն լեզուս, Շաղոտ շուրթերով՝ շարականաշուք Քո շշուկներն են կրկնելու նորից… |
Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև ։
թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Այդ ժողովածուներով Սահյանը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը՝ բանաստեղծության բնապաշտական տարերքը։