СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Հանրահայտ չարագործների մայրերը

1. Ագրիպինա (Հռոմի կայսր Ներոնի մայրը)
Ագրիպինային մեղադրում էին իր եղբոր ՝ Կալիգուլայի հետ արյունապիղծ կապի համար: Ներոնը նրա առաջին ամուսնության պտուղն էր: Կասկածում էին, որ Ագրիպինան թունավորել է իր երկրորդ ամուսնուն ՝ ամուսնանալու իր հորեղբոր ՝ կայսր Կլավդիոս Առաջինի հետ: Վերջինիս նա այնքան էր իշխել, որ կարողացավ համոզել նրա հրաժարվելու հարազատ որդուց և գահաժառանգ կարգելու Ներոնին: Երբ Ներոնը 16 տարեկան էր, նա թունավորեց Կլավդիոսին և դարձավ Հռոմի կայսր: Զայրացած իր մոր մշտական միջամտությունից, Ներոնը հետագայում կազմակերպեց նաև մոր սպանությունը:

2. Եկատերինա Գելաձե Ջուղաշվիլի (Իոսիֆ Ստալինի մայրը)
Ծնվել է 1856 թ. վրացական գյուղում ՝ ծառաների ընտանիքում: Քեսո Ջուղաշվիլու հետ ամուսնանալուց հետո ծառայություններ է արել հարուստների տներում: Մայրը հույս ուներ, որ որդին ՝ Իոսիֆը տերտեր կդառնա և ամբողջ կյանքում նրան չլքեց հիասթափությունը: Եկատերինան այդպես էլ ռուսերեն չսովորեց և մինչև անգամ իր որդու քաղաքական հաջողություններից հետո բոլորովին ցանկություն չուներ թողնելու հարազատ տունը:

3. Կլարա Հիտլեր (Ադոլֆ Հիտլերի մայրը)
Հասարակ, անուս, բավարացի այս կինը 18 տարեկանում միացավ իր ազգականի ՝,,քեռի,, Ալոիգ Հիտլերի ընտանիքին, դարձավ նրա սիրուհին, իսկ որոշ ժամանակ անց ՝ կինը: Նրանց երեք երեխաները վաղաժամ մահացան: Երբ ծնվեց Ադոլֆը, Կլարան վախենում էր, որ այս երեխան էլ նույն բախտին կարժանանա: Հիասթափված իր ամուսնությունից, մայրը բոլոր հույսերը կապել էր որդու հետ, սակայն նա մահացավ 1907 թ. ՝ կրծքի քաղցկեղից:

4. Ռոզա Մալտոնի Մուսոլինի (Բենիտո Մուսոլինիի մայրը)
Ծնվել է 1858 թ. իտալական փոքրիկ գյուղում: Ռոզան հայտնի էր իր մեղմ բնավորությամբ: Դոլվիա գյուղում ուսուցչություն անելիս նա հանդիպում, ամուսնանում է գյուղի դարբնի ՝ Ալեքսանդրո Մուսոլինիի հետ: Բենիտոն ՝ նրանց առաջնեկը իսկական փորձանք դարձավ մոր գլխին: Ի վերջո, հյուծված և վատառողջ մայրը մահացավ 1905 թ.:
5. Թերեզա Կապոնե (Ալ Կապոնեի մայրը)
Ծնվել է 1893 թ. Իտալիայում: Ամուսնու հետ գաղթել է Նյու Յորք, որտեղ աշխատել է որպես դերձակուհի: Ալֆոնսոն Թերեզայի չորրորդ որդին էր: 1920 թ., երբ մահացավ հայրը, պատանի Ալը ստիպված էր ընտանիքի համար ապրուստ հայթայթել: Հենց նույն ժամանակահատվածում նա սկսում է ընդհատակյա կապեր հաստատել: Հետագայում, ամեն անգամ, երբ որդին բանտարկված էր, մայրը կանոնավոր կերպով այցելում էր նրան, և միշտ կրկնում. ՝,,Ալը շատ խելոք տղա է,,: