СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայ ազատագրական պայքարի վերելքը;Իսրայել օրի

Нажмите, чтобы узнать подробности

Նախաբան XVII դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով: Ազատագրական պայքար մղելու համար Հայաստանում առկա էին արտաքին եւ ներքին նախադրյալներ: Ներքին նախադրյալներից էր հասարակության վառ գիտակցումը ազատագրական պայքար մղելու հարցում: Գտնվելով օտար տիրապետության տակ, պայքար էր գնում դավանափոխության եւ մշակույթի փոփոխության հարցում: Այս հարցը նույնպես նպաստում էր ներքին նախադրյալներին: Արտաքին նախադրայլներից էր Օսմանյան Թուրքիայի թուլացումը: Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտում:

Կյանքը և գործունեությունը

Իսրայել Օրին որդին էր Սիսիանի մելիք Իսրայելի;Հայ ազատագրական պայքարի կարկառու գործիչներից Իսրայել Օրին ծնվել է Սյունյաց աշխարհում 1659 թվականին:Նրա մասին հիշատակություններ կան արդեն 1677 թվականից, երբ նա 18 տարեկան էր, իր հոր՝ Մելիք Իսրայելի հետ մասնակցում է Հակոբ Ջուղայեցու կազմակերպած գաղտնի ժողովին, որը տեղի է ունենում Ս. Էջմիածնում:Ժողովի գլխավոր օրահարցը Հայաստանի եւ հայության ազատագրության նպատակով քրիստոնեա երկրների պաշտոնապես դիմում ներկայացնելու առաջարկն էր: Այսպես 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու առաջնորդությամբ պատվիրակությունը հասնում է Կ.Պոլիս: Հակոբ Ջուղայեցու անակնկա մահվամբ պատվիրակությունը չի հասնում Եվրոպա, եւ պատվիրակությունը ետ է գալիս: Խմբից առանձնանում եւ ճամփան շարունակում է 20-ամյա Իսրայել Օրին: հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688-1695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։ Նա իր հուշերում այս մասին գրում է, որ 17-րդ դարի 90-ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում;

ծանոթանում է կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ, ով հետագայում ներշնչվելով Հայաստանի ազատագրման հարցով, օգնում է Օրուն ի կատար ածել իր ծրագիրը: Վերջինիս խորհրդով Իսրայել Օրին գալիս է Հայաստան եւ ավելի մոտիկից ծանոթանում ազատագրման հրարցին, տիրող ներքին իրավիճակին: Սակայն Հայաստանի եւ Վրաստանի մեջ իրադրությունը լրիվ փոխված էր: Նախապես ապստամբ Գեորգի V-ը արդեն հնազանդվել էր պարսիկ արքունիքին, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսիացին եւ Գանձասարի առաջնորդ Սիմեոն Կաթողիկոսը չընդհառաջեցին Իսրայել Օրուն: Իսրայել Օրին ուղեւորվում է Սյունիք աշխարհ։

Անգեղակոթի ժողովը

11 մելիքների հետ 1699 թվականի ապրիլ ամսին գումարվում է Անգեղակոթի գաղտնի ժողովը, ուր որոշվում է աջակցել Իսրայել Օրուն իրագործելու իր ծրագիրը: Այդ նպատակը հետապնդելով մելիքներն իրենց կնիքներով հաստատված նամակներ են հանձնում Օրուն, իսկ ուղեկցող կարգում են Մինաս վարդապետ Տիգրանյանին:Հովհան Վիլհելմին ուղված նամակներում մելիքներն խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը եւ հավաստիացնում, որ իրենք պատրաստ են Հայաստանն ազատագրելու համար հապշտապ ապստամբություն բրձրացնել: Ռազմական օգնության դիմաց մելիքներն խոստանում էին Հովհան Վիլհելմին կարգել հայոց թագավոր:

Պֆալցյան ծրագիրը

Վերադառնալով Եվրոպա 1699 թվականի Սեպտեմբերին, Օրին եւ Մինաս վարդապետը մշակում են հայտնի «Պֆալցյան ծրագիր»-ը, որը 1700 թվականին ներկայացնում են Հովհան Վիլհելմին: Ծրագիրը կազմված էր 36 կետից, ըստ որի պետք է կազմվեր գերմանական, ավստրիական եւ իտալական եռյակ դաշինք: Դաշնակիցների բանակը պետք է անցներ Լեհաստանի, ապա Ռւսաստանի տարածքով, իրենց համաձայնության դեպքում: Այս համոզմունքն ուներ քաղաքական հիմք՝ նկատի ունենալով վերջին երկու երկրների շեշտված հակաթուրքական դիրքորոշումը: Ծրագրում մանրամասն հաշվարկված էին թնդանոթներն ու հրացանները, վառոդն ու ձիերը, զորքն ու զինվորները, պարենն ու անհրաժեշտ մյուս պարագաները: Ռազմական արշավանքի ամբողջ ծախսերը հոգալու էին հայերը: Դաշնակիցների 25 հազարանոց միացյալ զորաբանակը 1700 թ. մայիսին սկսելու էր իր արշավանքը: Անցնելով Բոհեմիայով, Լեհաստանով ու Ռուսաստանով՝ այն Վոլգայի վրայով հանգրվանելու էր Աստրախանում: Նախատեսված էր, որ այստեղ դաշնակից զորքերին միանալու էր նաեւ երկու հազարանոց հայկական մի զորամաս, որր դաշնակիցներին ուղեկցելու էր դեպի Հայաստան: Ռուսաստանի տրամադրած ոազմանավերով բանակր փոխադրվելու էր Անդրկովկաս եւ ափ էր հանվելու պարսկական սահմանագլխում, որտեղից էլ պետք է սկսվեր ազատագրական արշավանքը դեպի Հայաստան: Ծրագրում կարեւոր տեղ էր հատկացված հայկական ապստամբական ուժերի գործունեությանր: Այն պահին, երբ դաշնակից ուժերը մուտք կգործեին Հայաստան, անմիջապես սկսվելու էր համընդհանուր զինված ապստամբություն եւ 100 հազարանոց զինված հայկական բանակի վրա էր ընկնելու Հայաստանն ազատագրելու հիմնական հոգսը: Փաստորեն, օտար բանակի ներկայությունը ծառայելու էր սոսկ որպես ազդակ, իսկ Հայաստանի ազատագրումն իրականացնելու էին հայ ապստամբական ուժերր: Ենթադրվում էր, որ հակապարսկական ապստամբությունն սկսելուց անմիջապես հետո արեւմտահայերի 80 հազարանոց մի զորամաս օգնության էր շտապելու իր արեւելահայ եղբայրներին: Սա գործողություններին տալու էր համահայկական բովանդակություն եւ ընթացք: Ամբողջ Արեւելյան Հայաստանի ազատագրման համար Օրին նախատեսում էր ընդամենը 20-25 օր, որը հնարավոր էր համարվում՝ հաշվի առնելով այստեղ պարսկական ռազմական ուժերի սակավությունն ու թերզինվածությունը եւ ուխտակից բանակների ռազմունակությունն ու տեխնիկան: Կարեւոր գործոն էր նաեւ հայերի խանդավառությունն ու կամքը: Ծրագիրն իրականացնելու համար Հովհան Վիլհելմը Իսրայել Օրուն հանձնարարականներով ուղարկել է Տոսկանայի (Ֆլորենցիա) դքսի և ավստրական կայսեր Լեոպոլդի մոտ, սակայն վերջինս հրաժարվել է Հայաստանի ազատագրման գործին մասնակցելուց՝ Իսպանական ժառանգության համար սկսած պատերազմի պատճառով։Ավստրիայի հրաժարումը խափանել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արևմուտքից հույսը կտրած, Իսրայել Օրին վերջնականապես հայացքը ուղղում է դեպի հզորացող Ռուսական կայսրություն և 1701 թվականին մեկնում Մոսկվա։

Ռուսական կողմնորոշումը

Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ Ռուսաստանը, որպես մերձավոր և Արևելքում լուրջ քաղաքական ու տնտեսական շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանի ազատագրության գործին։ Ուստի, Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին: Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան: Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։Միաժամանակ Հայաստանում եւ Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս I-ը պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան, որը պետք է գլխավորեր Իսրայել Օրին: Նրան տրվում է ռուսական բանակի գնդապետի աստիճան: Սակայն Իսրայել Օրին սկզբում մեկնում է Եվրոպա եւ Հռոմի Պապից եւս ստանում պարսից շահին ւողված նամակը, որտեղ խնդրվում էր հալածանքներ թույլ չտալ քրիստոնեա ժողովրդի նկատմամբ:1708 թվականին Իսրայել օրին դեսպանական խմբով ժամանում է Շամախի քաղաք, իսկ 1709 թվականին շարունակում իր ճանապարհը, լինում Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում եւ նույն թվականի կեսերին վերադառնում Անդրկովկաս: Ռուսական դեսպանության ղեկավարի հայազգի լինելու հանգամանքը մեծ տպավորություն է գործում:Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միանում է նաեւ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Աստրախանում 1711 թվականին անակնկալ կերպով մահանում է Իսրայել Օրին, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադառնում է Արցախ:

Իսրայել Օրու գործունեության նշանակությունը

Միանշանակ, շատ մեծ է Իսրայել Օրու գործունեությունը հայ ազատագրական պայքարի պատմության մեջ: Նա ջանք ու եռանդ չի խնայել բոլոր հնարավոր դաշնակիցներին ընդհանուր թշնամու դեմ համախմբելու համար: Օրին երբեք չի հուսահատվել ու չի ընկրկել, ինչի վառ ապացույցը մենք տեսնում ենք եվրոպական երկրների հետ իր դաշնակցությունն ամրապնդելիս անհաջող ավարտից չհանձնվելու մեջ: Նա շարունակեց նոր դաշնակից փնտրել իր ազատագրական ծրագրերն իրագործելու համար և համոզված լինելով, որ միայն Ռուսաստանը կարող էր այդ պահին հարմար դաշնակից լինել Հայաստանի համար՝ հանձն առավ նրա հետ համագործակցելու կարևորագույն ու նշանակալի դերը: Ստանձնելով ռուսական բանակի գնդապետի իր պատասխանատու պաշտոնը՝ նա շարունակեց իր մշակած ազատագրական պայքարի ծրագիրն ի կատար ածելու վեհանձն գործը: Իսրայել Օրին համախմբեց հայ հասարակության տարբեր խավերը և մարտական շունչ հաղորդեց ազատագրական պայքարին: Ճիշտ է, նա Աստրախանում անակնկալ մահացավ, սակայն իր մեծ ավանդն ունեցավ հայ ազատագրական պայքարի գործում, և պատահական չէ, որ այդ շարժման զարթոնքը մեծապես կապված է նրա անվան հետ։

Категория: История
18.07.2020 17:24