СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Հայկական լեռնաշխարհում, երբ միավորվում են այնտեղ բնակություն հաստատած հայկական ցեղերն ու ցեղախմբերը, ունեցել են իրենց հավատալիքները։ Հայոց դիցարանն աշխարհի հնագույն դիցարաններից մեկն է։ Հայկական դիցարանի գերագույն աստվածը եղել է Արամազդը։ «Արամազդ» նշանակում է «Աստծո հուրը մեզ տա»։ Արամազդը եղել է երկնքի ու երկրի արարիչը, նրա գլխավոր մեհյանն եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը։
Հայոց դիցարանի երկրորդ աստվածությունը Անահիտն է։ Նա պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության ու նաև ռազմի աստվածուհին է եղել։ Անահիտի գլխավոր մեհյանը Եկեղյաց գավառի Երիզա ավանում։ Անահիտը ժողովրդի ամենասիրելի աստվածուհիներից է եղել։ Երիտասարդ աղջիկները, մինչև ամուսնանալը, ծառայության են անցել Անահիտի մեհյաններում։ Անահիտի գլխավոր տոնը Նավասարդն է եղել։
Վահագնը եղել է ռազմի, քաջության, ամպրոպի և հաղթանակի աստվածը։ Նրան անվանել են նաև «Վիշապաքաղ»։ Նրա գլխավոր մեհյանն եղել է Տարոն գավառի Աշտիշատ ավանում։ Վահագնի սիրելին եղել է Աստղիկ դիցուհին։ Վահագնը պայքարել է խավարի վիշապների դեմ։ Ըստ առասպելի՝ կռվում է Բարշամի հետ և վերադարձնում ժողովրդից գողացված հարդը, որը ծակ պարկից թափվել էր երկնքում և առաջացրել «Հարդագողի ճանապարհը»։ Մովսես Խորենացին մեզ է ավանդել «Վահագնի ծնունդը» հեթանոսական երգը, որը հնում երգել են փանդիռների նվագակցությամբ։
Երկնէր երկին, երկնէր երկիր, Երկնէր և ծովն ծիրանի. Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ. Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Ընդ եղեգան փող բոց ելանէր, Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. Նա հուր հեր ունէր, Բոց ունէր մօրուս, Եւ աչքունքն էին արեգակունք։
Աստղիկը եղել է սիրո, գեղեցկության աստավածուհին։ Աստղիկին աղոթել են և երկրպագել են, որպեսզի սեր և երջանկություն ուղարկի միայնակներին։ Աստղիկին է նվիրված եղել հեթանոսական Վարդավառ տոնը, որի ժամանակ վարդաջրով մարդիկ իրար են ցողել։ Նա եղել է Վահագն աստծո սիրեցյալը, նրա մեհյանը անվանել են <<Վահագնի սենյակ>>։
Միհրը եղել է արևի, լույսի, ճշմարտության աստվածը։ Նրան երբեմն անվանել են նաև Արեգ։ Միհրի պաշտամունքը լայնորեն տարածված է եղել։ Միհրին նվիրված է եղել Գառնիի հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչև այսօր։
Հայերը ունեցել են նաև գրի և դպրության, գիտությունների աստված, դա Տիրն էր։ Նա եղել է նաև Արամազդի դպիրը։ Նա եղել է նաև երազահան, մարդկանց չար և բարի գործերի գրողը։ Նրա տաճարը եղել է Երազամույն վայրում։
Հին հայերի հյուրընկալության աստվածը եղել է Վանատուրը։ Վանատուրը եղել է նաև պանդուխտների, օտարականների հովանոր աստվածը։ Նրան երբեմն նույնացրել են Ամանորի հետ։
Ստորերկրյա աստվածը եղել է Սպանդարամետը։ Հին հայերը հավատացած էին, որ մարդիկ մահանալուց հետո Սանդարամետի աշխարհ են գնում։
Հին հայկական դիցարանում եղել են նաև Նանեի, Ծովինարի, Տարփի, Արա Գեղեցիկի աստվածություններ։ Նանեն եղել է ընտանիքի հովանավոր աստվածուհին, Ծովինարը՝ ծովերի և ջրերի աստվածուհին, Արա Գեղեցիկը՝ գարնան, բուսականության։
© 2020, Անահիտ Ղուկասյան Սերոժի 255