СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Հեռավար ուսուցումը ուսուցման համակարգում հիմք է ընդունում մարդկության սկզբունքը. ոչ մի անհատ՝ աղքատության, աշխարհագրական կամ ժամանակավոր մեկուսացվածության, սոցիալական անապահովվածության և ֆիզիկական անբավարարության կամ արտադրական ու սեփական գործերով զբաղվածության հիման վրա, ուսումնական հաստատություններ հաճախելու անհնարինության հետևանքով, չպետք է զրկված լինի սովորելու կարևորագույն հնարավորությունից։ Վերջին տարիներին ամենաակտիվ քննարկվող ուսուցման ձևը համարվում է հեռավար ուսուցումը համացանցի միջոցով։
Հեռավար ուսուցումը շատ հաճախ կապում են ուսուցման փակ համակարգի հետ, որի դեպքում տվյալների փոխանցման, շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է համացանցը։ Web տեխնոլոգիան դառնում է այն միջավայրը, որտեղ հեռավար ուսուցումը սկսում է գործել ավելի արդյունավետ՝ ներառելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ FTP-ն (File Transfer Protocol, որն օգտագործվում է Internet Protocol-ի մեջ համակարգիչների միջև ֆայլերի փոխանցման համար), էլեկտրոնային փոստը և այլն։
Հեռավար ուսուցման հիմնական խնդիրներից մեկն է քննությունների ժամանակ ուսանողների կառավարման գործընթացը։ Ուսանողն ու դասախոսը շփվում են միմյանց հետ՝ օգտագործելով էլեկտրոնային փոստը, աուդիո-վիդեո կոնֆերանսներ, ինչպես նաև տարաբնույթ ծրագրային և մուլտիմեդիա կցումներ։ Կրթության on-line պատվերից և վճարումից անմիջապես հետո ուսանողի ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին դասախոսն ուղարկում է ներմուծական նամակ, որտեղ պատմում է դասընթացի առանձնահատկությունների, ժամանակացույցի մասին և ուղարկվում են համապատասխան ուսուցողական նյութերը։ Ուսանողը, ուսումնասիրելով ուղարկված նյութերը, պատասխանում է նրա հարցերին, համապատասխան հարցեր ուղղում դասախոսին, ստանում դրանց պատասխանները, կատարում է ստուգողական աշխատանքներ, թեսթեր և այլն։
© 2020, Արշակյան Վիկտորյա Վանիկի 141