СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Իր պատմության ընթացքում Հայաստանն ունեցել է տասներկու մայրաքաղաք՝Վան,Արմավիր,Երվանդաշատ,Արտաշատ,Տիգրանակերտ,Վաղարշապատ, Դվին,Բագարան, Շիրակավան,Կարս,Անի և Երևան:
Տուշպա-Վան-մ.թ.ա.825թ. Արմավիր-մ.թ.ա.1032
Երվանդաշատ-մ.թ.ա.220
Արտաշատ-մ.թ.ա.185 Տիգրանակերտ-մ.թ.ա.87 Վաղարշապատ-մ.թ.ա.2-րդ դար Դվին-336 Բագարան-մ.թ.ա.3-րդ դար Շիրակավան-890-928 Կարս-928-961 Անի-961 Երևան-մ.թ.ա.782:
Այս քաղաքները հայոց պատմության անբաժանելի մասն են,հայոց պետականության խորհրդանիշները:
Վան-գտնվում է Վանա լճի ափին:Հայտնի է,որ այն ունեցել է մի շարք անվանումներ՝ Տոսպա, Շամիրամաշեն,Երվանդավան և այլն:Քաղաքը հիմնադրել է Սարդուրի Առաջին արքան: Մենուա արքայի օրոք կառուցվել է Մենուայի ջրանցքը,որը ծառայել է Տուշպայի և շրջակա հողա տարածությունների ոռոգման կարիքներին:Վանը եղել է Երվանդունիների,Արտաշեսյանների Արշակունիների թագավորությունների կազմում:Դերենիկ և Գագիկ արքաների օրոք Վանը նոր վերելք է ապրել:
1648թ.Վանն ավերվել է երկրաշարժից,սակայն նրա ժողովուրդը միշտ էլ հերոսաբար դիմադրել է թշնամուն:Վանում զարգացած են եղել արհեստներն ու առևտուրը,ոսկերչություն,քարագործություն,կավագործություն,գորգագործություն և այլն:
Ներկայումս Վանը Թուրքիայի համանուն Իլի կենտրոնն է:Սակայն հայ ժողովուրդը հույսը չի կորցրել այն վերագտնելու:
ԱՐՄԱՎԻՐ-Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ գտվող բլրի գագաթին պահպանվել են Արմավիր քաղաքի բաց կապտավուն,հղկված բազալտե պարիսպները:Այստեղ է եղել հռչակավոր Սոսյաց անտառը:Մ.Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու ծագումը կապում է Հայկ նա հապետի թոռ Արամայիսի անվան հետ:Մ.թ.ա.331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաք և զբաղեցրել է 1000 հա տարածք:Ենթադրվում է,որ այնտեղ բնակվել է 30000 մարդ: Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա,բայց նրա անունով կան Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և քաղաք Հյուսիսային Կովկասում:
ԵՐՎԱՆԴԱՇԱՏ-Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում Երվանդ Վերջին արքան կառուցել է Երվանդաշատ քաղաքը,իսկ Արաքսի աջ ափին՝Երվանդակերտ դաստակերտը:Նա Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչությանը:
Մ.թ.4-րդ դարում պարսից արքա Շապուհի զորքերը հիմնահատակ ավերեցին քաղաքը:
ԱՐՏԱՇԱՏ-Արարատի մարզկենտրոն Արտաշատը կառուցել է Արտաշես 1-ին արքան՝Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում: Տեղանքի ընտրությունը Պլուտարքոսը վերագրում է Կարթագենի զորավար Հաննիբալին:Հայկական կարթագենը միասնական հատակա- գիծ ունեցող մեծ և գեղեցիկ քաղաք էր: Քաղաքի միջնաբերդը Խոր Վիրապի բլրի վրա էր և ուներ երկար պարիսպ: Արտաշատի հատուկ թաղամասում մշակվում էր որդան կարմիր ներկը:Ունեցել է դրամներ՝<<Արտաշատ մայրաքաղաք>> մակագրությամբ:
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ-Մ.թ.ա.80-ական թթ.Աղձնիք նահանգում՝Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում,Տիգրան Մեծը կառուցում ՝ է նոր մայրաքաղաք և շրջապատում 25 մետր բարձրության պարիսպներով;Արաբների կողմից նվաճվելուց հետո վերանվանվել է Դիարբեքիր: Մոնղոլական արշավանքից հետո Տիգրանակերտն ավերվում է և վերածվում գյուղաքաղաքի:
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ-Հայոց Վաղարշ Առաջին թագավորը,պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը, վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:303թ.այստեղ կառուցվում է Էջմիածնի Մայր տաճարը :1441թ. այստեղ վերահաստատվեց Ամենայն հայոց կա- թողիկոսական աթոռը:
ԴՎԻՆ-Արտաշատից ոչ հեռու Խոսրով Կոտակ արքան կառուցում է նոր մայրաքաղաք: Հայերեն հնչել է Դուին,Դվին,արաբները կոչել են Ադաբին,Դաբիլ:Պահպանվել են մ.թ.ա.2-րդ հազարամյակի կիկլոպյան պարիսպների հետքեր: Միջնաբերդի պեղումների ժամանակ բացվել է սրբատաշ քարերով սյունազարդ մեծ դահլիճ:Ծաղկման շրջանում Դվինն ունեցել է 150 հազարից ավելի բնակչություն, եղել արհեստագործության կենտրոն:Քաղաքը տուժել է 893 թ. երկրաշարժից:
Անի-գտնվում է Շիրակում՝Ախուրյանի աջ ափին:961թ.Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թա- գավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:2-3 տարի անց կառուցում է Անիի ներքին պարիսպը,ջրմուղ,Կամսարականների պալատը: Սմբատ 2-րդ արքան ստիպված է լինում կառուցել նոր պարիսպներ,որոնց շուրջը 10-12 մետր լայնությամբ խանդակ էր փորված՝լցված ջրով: Անին եկեղեցաշատ քաղաք էր,ուներ հազար ու մի եկեղեցի, համալսարան, մատենադարան: Կար 10-15 հյուրանոց,մի քանի շուկա,քարաշեն խանութներ,թատրոն: Ուներ ավելի քան 1000 բնակիչ:16-րդ դարում Անին հիշատակվում է որպես գյուղ: Այժմ Թուրքիայի տեսարժան վայրերից է:
ԵՐևԱՆ- Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի 1-ինը մ.թ.ա.8-րդ դարում՝782թ:2018 թվականին դարձավ 2800 տարեկան:Երևանը տարածված է Արարատյան դաշտի կենտրոնական մասում,նրա տարածքը հատում է Հրազդան գետը:Երևանի տարածքի հնագույն բնակավայրերից է Շենգավիթը: Ժամանակակից Երևանը մայրաքաղաք է դարձել 1918թ.,երբ վերականգնվեց հայոց պետականությունը:Երևանում ապրում է ավելի քան 1 մլն. 200 հազար մարդ:Երևանում են հանրապետության խորհրդարանը,Կառավարությունը,բոլոր նախարարությունները:Այն անընդհատ բարեկարգվում է և զարգանում: