СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ի՞նչ անել, երբ աղ է թափվել

Нажмите, чтобы узнать подробности

Վերցրել եմ «ՍԱՐԿԱՎԱԿԱԳԻՐՔ« ԲԼՈԿԻՑ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԱՂ Է ԹԱՓՎԵԼ

Պատմում են, որ ժամանակին, երբ աղը բավականին թանկ համեմունք էր, այն ոչ խնայողաբար վատնելը մեծ շռայլություն էր նկատվում, իսկ անփութորեն թափելը կենցաղում կարող էր լուրջ վիճաբանությունների առիթ հանդիսանալ: Ահա այսպե՛ս են շատերը բացատրում «աղը թափվեց` կռիվ կլինի» սնահավատության նախապատմությունը և կռվից խուսափելու համար թափված աղի վրա անմիջապես խաչ են անում: Իմ անձնական կարծիքով սնահավատության նման մեկնաբանությունը, թեև տրամաբանված, բայց և չափազանց միամիտ է հնչում, հետևաբար այն պետք է ունենա այլ բացատրություն ևս:

Օրիանակ (գուցե ոչ այնքան տիպիկ) 5-րդ դարի Հայոց Պատմիչ Փավստոս Բյուզանդը, ներկայացնելով հայոց Արշակ և պարսից Շապուհ արքաների դաշինքի պատմությունը, մի նուրբ հանգամանք է նշում. «Շապուհը պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղ, կնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց Արշակին»: Ի՛նչ աղի մասին է խոսքը, կարծիքները մի քանիսն են, սակայն անձամբ ես հակված եմ ոչ այնքան այն մտքին, թե աղի վրա երդվում էին, որքան` աղի օգտագործման կիրառական տարբերակին:

Բացատրեմ. դեռ վաղ ժամանակներից պետությունների միջև ցանկացած ուխտ կամ դաշինք կնքելու համար առաջին անհրաժեշտության պարագան դաշնագիր մատանին էր, որի վրա դաջված էր տվյալ երկրի արքայական զինանշանը: Ուխտագրի կամ հրովարտակի տակ արքան կամ իշխանը հալեցված մեղրամոմի վրա դնում էր իր նշանը` դրոշմը, և որպեսզի այն հստակ երևար, մեղրամոմի մեջ առաջացած պատկերի վրա անմիջապես աղ էին լցնում` պատկերի ձևը չկորցնելու համար: Փաստացիորեն աղը դառնում էր դաշինքի կնքման համար կարևոր և անփոխարինելի մի պարագա: Եթե անգամ այս վարկածը այնքան էլ հիմնավոր չի հնչում, նույնն էր մոտեցումը երդման պարագայում. աղը դարձյալ մնում էր ուխտ անելու կարորագույն բաղկացուցիչը:

Սրա հեռավոր արձագանքը տեսնում ենք նաև այսօր: Ցանկացած երկրում պատվավոր ու ցանկալի հյուրեր ընդունելու պարագայում դիմվորման արարողակարգի պարտադիր բաղադրիչներն են հացը, որը հյուրընկալության նշանն է և աղը, որը ուխտի, դաշինքի, բարեկամության նշանն է:

Ահա այս էր պատճառն այն վախի, թե երբ դաշինքն ու ուխտը խորհրդանշող աղը թափվում էր, ասել է, թե ուխտը դրժվում էր, անպայման կռիվ ու պատերազմ էր կանխատեսվում:

Այս վախը ենթագիտացորեն հասել է նաև մեր օրեր: Ու որպեսզի աղը թափվելուց հետո կենցաղում կռիվ չլինի, շատերը արագորեն խաչ են անում վրան` կարծելով, թե ինչ-որ ընդգծված քրիստոնեական քայլ են անում: Անշուշտ լավ է, որ սին հավատքը հաղթահարելու համար դիմում ենք քրիստոնեական հավատքի խորհրդանիշ խաչի օգնությանը, սակայն անհեռատես է կարծելը, թե թափված աղը կարող է վեճ ու կռիվ առաջացնել:

Վիճաբանությունների, կռիվների, անհաշտությունների դրդապատճառները բազմաթիվ կարող են լինել, սակայն դրանք, միանշանակ, ծնվում են մեկ հիմնական պատճառից` սեփական «եսի» գերագնահատումից: Սրանից են ծնունդ առնում ատելությունը, սիրո պակասը, չարակամությունը: Սուրբ Հովհաննես Առաքյալը իր ընդհանրական առաջին նամակում գրում է. «Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպան է. և գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։ Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուս իր կյա՛նքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը» (Ա․ Հովհ․ 3:15-16):

Հետևաբար աղը չէ, որ կռիվ է գցում մարդկանց մեջ, այլ հենց մարդն ինքը, և մի փոքր սերը, ներողամտությունն ու բարի կամեցողությունը, առանց հավելյալ սնահավատությունների, ի վիճակի են լուծել ամեն տեսակ գժտություն. եթե սիրենք միմյանց, դրանով ապացուցած կլինենք, որ Քրիստոսի աշակերտներն ենք» (Հովհ. 13-35): Ի վերջո «Դո՛ւք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»( Մատթ․5:13)։

Իսկ ի՞նչ անել, եթե աղը թափվել է. Վրան խաչ անել պետք չէ. փա՛ռք տուր Տիրոջը, որ քեզ ազատել է ևս մեկ սնահավատության կապանքներից: Աստված օրհնի քեզ:

19.07.2020 13:41