СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինտեգրված դասերի կազմակերպումը

Нажмите, чтобы узнать подробности

Ինչպե՞ս կազմակերպել ուսումնական գործընթացը,որպեսզի սովորողները ընկալեն քիմիան, որպես կյանքի համար անհրաժեշտ և պահանջված գիտություն:Սովորեցրել քիմիան միայն ավանդական մեթոդներով այսինքն,ձևավորել քիմիական գրագիտությունը, սովորեցնելով հաշվարկներ կատարել՝ կիրառելով առավելագույն տեսական գիտելիքներ, հնարավոր չէ: Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ երեխայի բնական ճանաչողական գործունեության զարգացման համար և նրա ինքնահաստատմանը անհատական փորձի կուտակման միջոցով: Վերջին տարիներին իրականացված ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթացներում ներկայացվել են ուսուցման ակտիվ և համագործակցային մեթոդները։Դրանց կիրառումը այսօր կարևոր է, քանի որ ուսուցումը հնարավոր չէ առանց դասապրոցեսին սովորողի ակտիվ մասնակցության։ Բայց ուսուցիչները արդարացիորեն դժգոհում են, որ դասարաններում առկա նստարաններով և աթոռներով հնարավոր չէ կիրառել այդ մեթոդները։ Ստացվում է, որ մենք սովորեցնում ենք ուսուցման որոշակի մեթոդներ, բայց չենք ապահովում դրանց իրականացման համար անհրաժեշտ միջավայրը։ Ճիշտ է, դասարաններում հայտնվել են համակարգիչներ, պրոյեկտորներ և ինտերակտիվ գրատախտակներ, բայց դրանք էապես չեն փոխել ուսումնական միջավայրը և շատ դեպքերում կատարում են «թանկարժեք գրիչի և հեռուստացույցի» գործառույթ։ Երեխան ուսման պասիվ մասնակից է, դասերը մեծամասամբ միօրինակ են ու ձանձրալի, սովորողները մեծամասամբ հաղորդակցվում են միայն ուսուցչի հետ։ Այս իրավիճակի հետևանքներից մեկն էլ այն է, որ դասի պատասխանատուն ուսուցիչն է, իսկ աշակերտների մոտ ձևավորվում է անտարբերություն և անպատասխանատվություն։

06.06.2020 16:12