СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մենք ուժեղ ենք

Нажмите, чтобы узнать подробности

Մի բախտ դժխեմ, Մի անողորմ ճակատագիր՝ Պահված միայն հայի համար։ Ա՜խ, այդ ճակատագիրը, ինչու՞, ինչի՞ համար. Հայոց մեծ եղեռն, ցեղասպանություն, Արցախյան և Քառօրյա պատերազմներ։ Այս բառերը լսելիս մարմնովս սարսուռ է անցնում։ Ինչպե՞ս կարելի է մորթել ու սպանել մի ողջ ժողովրդի, ինչպե՞ս կարելի է հոշոտել գազանի պես, ջնջել ու բնաջնջել։ Իսկ մենք՝ հայերս, դիմացանք, արդեն որերորդ անգամ դիմացանք։ Դիմացանք արցունքոտ աչքերով, կոտրված սրտով, անարգված պատվով։ Դիմացանք՝ նայելով հարազատների խոշտանգված դիակներին, լլկանքի մեջ նահատակված անմեղ կույսերին, ավերված գյուղերին ու քաղաքներին։ Դիմացանք, բայց չքարացանք։ Ո՚չ, չքարացանք, ինչքան էլ որ շեն աշխարհը մի շիրմատան վերածեցին, ինչքան էլ որ խաղաղ մահը դարձավ երազ։ Չքարացա՚նք, չէ՚, մենք ուժեղ ենք, չքարացրինք մենք մեր սիրտը։ Գիտե՞ք ինչու, որ պայքարե՚նք, որ մաքառե՚նք, շարունակե՚նք ապրե՚լ, ապրե՚լ, գոյատևե՚լ ու ծաղկեցնե՚լ մեր երկիրը։ Որ շենացնե՚նք մեր երկիրը, քանզի այնքան նպատակներ ու երազներ թողինք կիսատ, չէ՚, ի՞նչ կիսատ, երազները մեր ցիրուցան եղան ողջ աշխարհով: Հավաքել էր պետք ու իրագործել։ Իսկ որն է, արդյո՞ք, մեր նպատակը։ Ապրե՚լ, լոկ ապրե՚լ ու խաղա՚ղ ապրել։ Հավաքվե՚լ, խմբվել Հայաստան կոչված անհայ աշխարհում ու հանգիստ ապրել։ Հայն արժանի է ազատ ապրելու, քանզի դարեր ի վեր տանջվե՚լ է, այրվե՚լ, վառվե՚լ, մոխրացե՚լ։ Բայց ամեն անգամ հայկական ոգին ինչքան էլ այրվել, չի՚ կորչել երբեք, ուղի է գտել՝ նոր կյանք ստեղծելու, նոր շունչ առնելու, հարատևելու։ Անահիտ Միքայելյան

15.07.2020 19:03