СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Մեր ժողովրդի անցած պատմական ուղու մի շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար: Հենց այս դարում տեղի ունեցան հայոց պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր: Առաջին հերթին դա հայոց գրերի գյուտն էր: Հայոց գրերի ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է: Մաշտոցի անունն ու գործը սրբություն է ամեն մի հայի համար: Իր գործում Մաշտոցը միայնակ չէր. նրա անբաժան համախոհն ու ընկերն էր հայոց կաթողիկոսը՝ Սահակ Պարթևը, իսկ մեծ հովանավորն ու օժանդակողը հայոց արքան էր՝ Վռամշապուհը:
Մեսրոպն իր առաջին իսկ քայլերից մի հզոր և հեղինակավոր աջակից ու հովանավոր ուներ: Դա Վռամշապուհ թագավորն էր:
Վռամշապուհը նախավերջինն էր Արշակունի թագավորների մեջ: Կարծես բնազդով նա զգում էր, որ ժողովրդին պետք է տալ ապրելու, գոյատևելու մի այնպիսի միջոց, որ խախուտ չէ գահերի պես, քանի որ ապրում է սրտերի և մտքերի մեջ: Եվ նա իր իշխանությունն ու ամբողջ բարի կամեցողությունը դնում է Մեսրոպի ու Սահակի տրամադրության տակ՝ բարի գործը հաջողեցնելու համար: