СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միջոցառման սցենարներ

Нажмите, чтобы узнать подробности

Օրը շատ դանդաղ աչքերը բացել

Ուզում է սիրով բոլորիդ գգվել:

Գգվել է ուզում ուսուցիչներին քնքուշ աննման, Որոնք այրվում են արևի նման:

Ես էլ եմ ուզում օրվա պես նրբին Բարի առավոտ ձեզ մաղթել կրկին:

Ողջույն, մեր ժպտադեմ, բարեհամբույր և նրբագեղ տնօրեն,

Ողջույն, բազմաչարչար, անձնվեր և սիրելի ուսուցիչներ:

Այսօր ցանկանում ենք մեր հայրենահամ անուշ մայրենիով ձոնել ձեզ նվիրումի խոսքեր,, որ հնչյունները թրթռան օդում և փառաբանության համանվագը տարածվի աշխարհով մեկ:

Ուսուցիչն այն անձն է,որ փոխում է կյանքի ուղին: Հենց նրա շնորհիվ է,որ այժմ լցված ենք անսահման լավատեսությամբ, աշխարհը փոխելու անսպառ ցանկությամբ: Այն սերը, որը, օր օրի ավելանալով, հրաշքներ է գործելու։ Մեր երազները, մեր ներշնչանքը, մեր մտքի թռիչքը… Դուք եք դրանց աղբյուրը, ուսուցի՛չ։

Կանքում հրաշքներ լինում են:Ու ինչպես կույրին ձեռնափայտ է հարկավոր,նորածնին`մոր ջերմություն,ու մարդուն`ազատություն,այնպես էլ հրաշքի կատարման համար հրաշագործ է հարկավոր: Մեր կյանքում այդ հրաշագործները մեր ուսուցիչներն են:

Ուսուցչուհուս

Հրաշք չէ, ինչ է.

Ահա մեսրոպյան մտքով լուսեղեն,

Կարոտի թևով, փառքով լուսեղեն

Անտես վառում ես հոգուս լույսերը,

Եվ լայն բացվում են հույսի դռները.

Հրաշք չէ, ինչ է.

Ինձ դուրս է հանում մի անուշ ղողանջ,

Շուրջս լույս է, երգ, ծափ, ծիծաղ ու կանչ:

Բարի արևի ծիրանին հագնում,

Խանդավառ հույզից քո գիրկն եմ ընկնում.

Հրաշք չէ, ինչ է.

Թևին են տալիս սեր, կարոտ ու հուշ,

Տաք շունչ եմ առնում ձեր խոսքից անուշ:

Ինձ գուրգուրում եք գթառատ մոր պես

Եվ հոգիս թովում բարբառով անմեռ:

Հրաշք չէ, ինչ է.

Արևի նման դուք չեք սպառվում,

Դուք միշտ փայլում եք արևի նման,

Եվ ներշնչում եք հոգիների մեջ

Հավատ ոսկեման:

Դուք լուսատու եք, կենաց լուսատու,

Դուք՝ սփռված սեր, երդում անկոտրում,

Դուք՝ մեր հավատի լուսեղեն երդում,

Դուք՝ հար ուսուցիչ, մենք՝ հար աշակերտ

ՄԱՔՈՒՐ ԱՐՄԱՏ Սիրտդ ինչպե՞ս ազնի՜վ մնաց նենգ աշխարհում, Ոգիդ ինչպե՞ս անմե՜ղ մնաց մեղք աշխարհում: Նրանից է, որ դուք ունեք մաքո՛ւր արմատ: Այդ արմատո՛վ պիտի ապրենք մենք աշխարհում:

Դուք բառը գույնի վերածելու, իսկ հետո պատկերը բառերով թարգմանելու աստվածատուր շնորհ ունեք:

Իմ ուսուցիչն ինձ սո¬վո-րեցրեց, որ գույնն ու բառը համ ու հոտ ունեն, որ դրանց օգնությամբ մարդը կառուցում է իր աշ¬խար¬հը, հետո թռիչքի թևեր տալիս իր երազներին։ Մենք մեր սեփական հեքիաթն ենք հյուսում հենց դասարանում։Եվ այդ աշխարհում.

Աշխարհն ինձ համար հրաշք մոլորակ է, ու ես այնտեղ արքայադուստր եմ, իմ կյանքն արդեն հրաշք է դարձել ձեր շնորհիվ, և այդ հեքիաթը շարունակվում է, թող ձեր կյանքը նույնպես հրաշք դառնա, իսկական հեքիաթ>>,

<<ՈՒՍՈՒՑԻՉ>>բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ համարԲառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ

Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ: Միշտ ժպտացեք, եղեք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչԹող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը

Ով կարող է յուրաքանչյուր ակնթարթը լցնել խոր բովանդակությամբ, նա անսահմանորեն երկարացնում է իր կյանքը։

Դուք սովորեցնում եք գնահատել լավը, սիրել գեղեցիկը` ամեն ինչում, խոնարհվել մարդկային հանճարի առջեւ ու ամենակարեւորը` նվիրվել, անձնվիրաբար նվիրվել մարդկանց:

Մեծանում ենք տարեցտարի Հայացքի տակ քո բարի, Մեզ տալիս ես կրակ ու հուր Քո երազանքներով մաքուր: Իմ ուսուցի՛չ, իմ ուսուցի՛չ, Դու՛մեր լույսի ակունք պայծառ, Մեզ տալիս ես հոգուց քո ջինջ Խոր գիտության ջահը միշտ վառ:

Այսօր ծնկաչոք ներում ենք հայցում, Մի անկեղծ ներում, Որ ՁԵԶ ԵՐԲևԷ ցավ ենք պատճառել, Եվ չենք գիտակցել Որ դրանով իսկ մեզ ենք վնասել, Բայց դուք մեզանից երես չեք դարձրել

Շնորհակալ ենք:

15.07.2020 17:57