СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մտորումներ ուսուցչի մասին

Нажмите, чтобы узнать подробности

Հայաստանում բոլորի ուզած որակյալ կրթությունը կլինի այն ժամանակ, երբ ըստ արժանվույն կգնահատվի ուսուցիչը։ Երբ ուսուցիչը կհամարվի ոչ թե շահամոլ, աչքածակ, ագահ ու տգետ մեկը, այլ՝ իր կյանքը, ժամանակը, գիտելիքը, սիրտն ու հոգին մանկավարժության մեջ ներդրած անհատ։ Երբ կսկսեն ուսուցչին ոչ թե քննադատել ու փնովել, նրա գործունեության մեջ սխալներ փնտրել, այլ՝

հարգել ու գնահատել։ Ի վերջո, երբ կհասկանան, որ ուսուցիչ լինելը ոչ թե մասնագիտություն է, ոչ թե փող աշխատելու( առավել ևս՝ կաշառք վերցնելու) միջոց, այլ՝ կյանքի պատմություն, իրական երջանկություն։

Որևէ մեկն ուշադրություն դարձրե՞ց այս ամիսների ընթացքում ուսուցիչների կատարած ահռելի աշխատանքին. այն ուսուցիչները, ովքեր նույնիսկ կարգին հեռախոսներ չունեին, կամ չգիտեին անգամ համակարգչային պարզունակ ծրագրերը,այսօր մասնակցում են ՏՀՏ- ի բազմաթիվ դասընթացների։

Ոչ թե նրա համար, որ <<տգետ >> ուսուցիչներ ունենք, այլ ընդհակառակը՝ տեխնիկայով հագեցած դարաշրջանին համապատասխան գիտելիքներ փոխանցելու համար։Հիմա էլ ուսուցիչները հանգիստ չունեն. անընդհատ փնտրտուքի ու վերապատրաստվելու մեջ են, որպեսզի նոր շունչ հաղորդեն իրենց դասերին։

<<Ուսուցիչը>> վեհ կոչում է և արժանի է գնահատանքի ու մեծարանքի բոլորի կողմից անխտիր։

Անահիտ Միքայելյան

16.07.2020 11:45