СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԵՏՐԱՎՄԱՆ Խանամիրյան Ի. Ռ., Գևորգյան Դ. Է.

Нажмите, чтобы узнать подробности

Պատերազմական իրավիճակները և ռազմական գործողությունները ցանկացած մարդու համար ամենաուժեղ տրավմատիկ իրողություններից են։ Ինչպես և ցանկացած տրավմատիկ իրավիճակ, դրանք բացասական մեծ ազդեցություն են ունենում երեխայի զարգացման և նրա հետագա հոգեբանական առողջության վրա։ Պատերազմական տրավման կարող է տարատեսակ հետևանքներ ունենալ. երեխան կարող է ականատես լինել մահվան, մտերիմի կորստին, իր կենցաղի և առօրյայի կտրուկ փոփոխությանը, ընտանիքի տառապանքին և այլն։ Մտերիմի մահը կամ կորուստն ամենաազդեցիկ պատերազմական տրավմաներից են, ինչի մասին կխոսենք հաջորդ ենթագլխում։ Երեխայի վրա հոգեցունց ուժեղ ազդեցություն է թողնում նաև տարհանումը, երբ երեխան հայտնվում է լիովին այլ, իր համար խորթ միջավայրում: Տարհանման հետ առնչվող հիմնական հոգետրավմատիկ գործոններն են.  ապրուստի և կենցաղի բազմազան խնդիրները,  ֆինանսական և գոյատևման խնդիրները,  բարեկամներից և հարազատներից հեռու լինելը,  սովորական առօրյայի կորուստը, անապահովության զգացումը,  նոր միջավայրում միջանձնային շփման դժվարությունները հասակակիցների և մեծահասակների հետ,  ծնողների կամ խնամողների հետ կոնֆլիկտների սրացումը,  մշակույթային տարբերությունների խնդիրները, սոցիալական հարմարման բարդությունները,  լեզվական և հաղորդակցական խնդիրները,  խտրականության և անհանդուրժողականության դրսևորումները, և այլն [22, 25]։ Տարհանված երեխաների հետտրավմատիկ արձագանքները բազմազան են և կախված են մի ամբողջ շարք հանգամանքներից։ Մասնավորապես, առանձնահատուկ կարևոր են այն նոր պայմանները, որոնցում երե- 21 խան պետք է շարունակի իր կյանքը. նոր տեղանքում անվտանգության և ապահովության աստիճանը, հիմնարար պահանջմունքների բավարարման հնարավորությունները, կայուն առօրյան, միջավայրի մարդկանց վերաբերմունքը, հասակակիցների հետ մտերմության աստիճանը, համայնքի բարյացակամությունը, սոցիալական ինստիտուտների առկայությունը և այլն։ Այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել տարհանված երեխային բնորոշ ապահարմարողական հետևյալ հակազդումները.  սննդի ընդունման և ախորժակի խանգարումներ,  քնի խանգարումներ, գիշերային մղձավանջներ,  ագրեսիվություն, բարկության պոռթկումներ,  ներամփոփություն, լաց, հուզական անհավասարակշիռ վիճակ,  տարաբնույթ վախեր (մթություն, հարձակում, մահացածներ, ուրվականներ, աղմուկ և այլն),  ուժեղ տխրություն, դեպրեսիա,  վարքի և հույզերի կառավարման դժվարություններ,  հետընթացային, ռեգրեսիվ վարք (գիշերամիզություն, մանկամտություն, անինքնուրույնություն, եղունգների կրծում և այլն),  տրավմատիկ իրողության վերաբերյալ կպչուն մտքեր և վերհիշումներ,  հուսալքվածություն, հուսահատություն,  հոգեբանական սթրեսից առաջացող տարաբնույթ ֆիզիկական ցավեր,  խուսափում տրավմատիկ իրողությունը հիշեցնող իրավիճակներից և խոսակցություններից,  ուշադրության և հիշողության խնդիրներ,  խմբային աշխատանքի, ուրիշների հետ համագործակցելու դժվարություններ,  միայնակության, լքվածության և օտարության զգացումներ,  կրթական առաջադիմության դժվարություններ, և այլն [22]։ Մեծահասակների դերը տարհանված երեխաների հետ առնչվելիս չափազանց կարևոր է և ճակատագրական։ Մասնավորապես, պատեհաժամ աջակցության համար անհրաժեշտ է՝  տեղեկացված լինել երեխայի սոցիալ-հոգեբանական և մշակույթային առանձնահատկություններից, 22  ճանաչել և ընդունել երեխայի հետտրավմատիկ արձագանքները, լինել համբերատար,  փորձել ստեղծել առավելագույն ապահով, կառուցվածքային, կայուն միջավայր,  դառնալ երեխայի «ընկերը», խոսել նրա հետ, երբ երեխան դրա կարիքն է ունենում, կարողանալ պատասխանել հարցերին մատչելի լեզվով,  ցույց տալ, որ երեխայի ունեցած դժվարությունները նորմալ են և սպասելի, կարևորը՝ հաղթահարելի,  երեխային պատրաստել սպասվող իրադարձություններին՝ մուտք նոր դասարան, ծանոթացում երեխաների, դասապրոցեսի հետ կապված ցանկացած իրավիճակի հետ (թեմատիկ աշխատանքներ, քննություն, նոր առաջադրանքի հանձնարարում և այլն),  բացառել իրավիճակներ, որոնք կարող են հիշեցնել տրավմատիկ իրողությունը,  օգնել երեխային իր տեղն ու դերը գտնել դասարանում, հասակակիցների շրջապատում,  խրախուսել երեխայի կողմից դրսևորվող ակտիվությունը և հաջողությունները,  նպաստել կենցաղային նոր սովորությունների և ավանդույթների ձևավորմանը (զրույց քնելուց առաջ, կիրակնօրյա զբոսանք, ողջույնի ձևեր և այլն) [20, 24, 27]։ Տարհանված և ապաստան փնտրող երեխայի հետ առնչվելիս կարևոր է գիտակցել, հնարավոր է, որ նա մինչև տարհանվելն ականատես է եղել պատերազմական վայրագություններին և կյանքին սպառնացող սթրեսային իրողություններին, հետևապես՝ երեխայի հանդեպ վերաբերմունքում անհրաժեշտ է ելնել այդ կանխավարկածից և լինել բացառիկ զգույշ ու հոգատար։

05.08.2020 22:57


Рекомендуем курсы ПК и ПП