СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Սիամական երկվորյակ

Нажмите, чтобы узнать подробности

Սիամական երկվորյակ

Սիամական երկվորյակների թեման մշտապես հետաքրքրել է հասարակությունը, ավելին, մարդկությունն անցել է այնպիսի ժամանակների միջով, երբ սիմական երկվորյակները համարվել են չար ուժերի մարմնացում։ Հենց այդպիսի ժամանակներում էլ ծնվել և ապրել են մեր հերոսները՝ Ռոզա և Ժոզեֆա Բլաժեկները։

Ծնողական ինստինկտն ավելի ուժեղ գտնվեց, քան հասարական ճնշումը

Քույրերը ծնվել են 1878 թվականին չեխ գյուղացիների ընտանիքում։ Աղջիկների ծնունդը մեծ վիշտ էր ընտանիքի համար։ ծնողները սկզբում ուզում էին լքել երեխաներին, հետագայում սկսեցին ուղղակի չկերակրել նրանց՝ սպասելով վերջիններիս մահվանը։ Սակայն ծնողական ինստինկտն ավելի ուժեղ գտնվեց, քան հասարական ճնշումը։ Չեխ բժիշկները մշտապես հետազոտությունների էին ենթարկում աղջիկներին, որոնց արդյունքում էլ պարզ դարձավ, որ նրանց ինտելեկտուալ զարգացումը բացարձակապես չի զիջում իրենց հասակակիցներին։ Երբ լրացավ Ռոզայի ու Ժոզեֆինայի 13 տարին, ծնողներն աղջիկներին Փարիզ տարան՝ ֆրանսիացի մասնագետների մոտ։ Բժիշկները պարզեցին, որ քույրերի մարմիններն առանձնացնել չի կարելի։ Նրանց ողնաշարները ներաճել էին միմյանց մեջ՝ հասնելով մինչև գոտկատեղ։ Յուրաքանչյուրն ուներ իր սիրտը, թոքերը, սակայն ստամոքսն ու արտաքին սեռական օրգաններն ընդհանուր էին։

Ֆիզիկական առանձնահատկությունները՝ վաստակելու միջոց

Ըստ շրջանառվող վարկածների մեկի, այնուամենայնիվ, ծնողներն ամաչում էին իրենց դուստրերից և թաքցնում էին նրանց, սակայն մեկ այլ վարկած վկայում է, որ ինչ-որ պահի աղջիկների ծնողները որոշեցին վաստակել դուստրերի «առանձնահատկության» միջոցով և գումարի դիմաց ցույց տվեցին աղջիկներին։ Հետագայում Ռոզան և Ժոզեֆան սկսեցին ինքնուրույն վաստակել՝ երգելով և պարելով, ինչը շատ լավ էր ստացվում նրանց մոտ: Նրանք տեղափոխվեցին Փարիզ, սկսեցին ելույթներ ունենալ ու հյուրախաղերով այցելել եվրոպական լավագույն քաղաքներ։

Երբ քույրերը դարձան 28 տարեկան, Ռոզը սիրահարվեց գերմանացի մի սպայի: Տղամարդը չմերժեց նրան: Քույրը՝ Ժոզեֆը սկզբում կտրականապես դեմ էր այդ միությանը, սակայն որոշ ժամանակ անց տվեց իր համաձայնությունը, որն, այս պարագայում առավել քան կարևոր էր. չէ՞ որ նրանք մեկ ընդհանուր մարմին ունեին: Արդյունքում Ռոուզը կարողացավ հղիանալ և լիովին առողջ տղա ծնեց: Քույրերը միասին կերակրում էին երեխային, երկուսն էլ կարողանում էին կաթ տալ փոքրիկին, բայց երեխան ծնվել էր Ռոուզից, քանի որ յուրաքանչյուրն ուներ իր արգանդը: Իրավաբանորեն երկու կանայք էլ համարվում էին երեխայի մայրերը: Ռոուզի ամուսինը, ցավոք, զոհվեց պատերազմում, կանայք սկսեցին միասին մեծացնել տղային, և տարիներ անց բեմ վերադարձան արդեն երեքով՝ Ֆրանցի հետ միասին։ Նոր շոուն անվանվեց «Մի որդու երկու մայրերը»։

45 տարեկան հասակում Ջոզեֆը հիվանդացավ: Կրկին, հիվանդության երկու վարկած կա ՝ դեղնախտ և գրիպ: Բժիշկներն առաջարկում էին տարանջատել քույրերին, որպեսզի երկրորդը կարողանա ապրել, բայց Ռոզան կտրականապես դեմ էր… Նրանք մահացան 1922 թվականին…

18.08.2020 19:28


Рекомендуем курсы ПК и ПП