СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
ԱՎԵՏՈՒՄՆ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
«Օրհնյալ ես դու ի կանայս, եւ օրհնյալ է պտուղ որովայնի քո» (Ղուկ. Ա 42-43):
Երբ Մարիամն իր ամենօրյա աղոթքն էր առաքում Տիրոջը, Տիրոջ հրեշտակն այցելում է նրան և ավետում. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է. Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի:. Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը.» (Ղուկ. 1:38):
Սուրբ Կույսն իր բոլոր առաքինությունների հետ ունեցավ քաջություն` ընդունելու աստվածային առաջարկը և մտովի մի պահ տեսավ ծնունդը, քարոզչությունը, չարչարանքները, խաչելությունն իր Զավակի: Մարիամն եղավ մայրը քրիստոնեության հիմնադրի և բնակարանը Աստծու: Աշխարհի փրկության աստվածային ծրագիրն իրականացավ Սուրբ Կույսի միջոցով:
Դեռևս Հին ուխտում, Աստված մարգարեների միջոցով հայտնել էր, որ փրկիչ պիտի ուղարկի մեզ, իր որդին պիտի կատարելապես մարդանա մեզ համար, որը պիտի ծնվի մարդկանց դուստրերից` ամենաանաղարտից, ամենասուրբ մի կույսից, Սուրբ Հոգու զորությամբ: Սակայն, առանց Մարիամի ինքնանվեր ընծայման, առաքինի կենցաղի և քաջության պիտի չիրագործվեր աստվածային ծրագիրը: Դրա համար ենք փառաբանում նրան, այնպես, ինչպես ասվում է Աստվածածնին նվիրված տաղերից մեկում. «Հրեշտակների բոլոր դասերը քեզ գովաբանում են միշտ Սուրբ: Քո նման երջանիկ մայրը ոչ երկնքում կա, ոչ երկրում, որովհետև քեզնից ծնվեց Աստվածորդին, ո՜վ Սուրբ Կույս, անաղարտ մայր, գերազանց կույս, գովելի ես, գովելի»:
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
© 2020, Այդինյան Անուշ Սերյոժայի 172