СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Վանա լճի մեջ ահռելի վիշապներ կան, որոնց հետ միշտ պատերազմում են հրեշտակները: Երբ վիշապը հազար տարեկան է դառնում, հրեշտակները ջրից վեր են քաշում նրան, մոտեցնում են արեգակին, որի տաքությունից նա մոխիր է դառնում և փոշիացած թափվում գետնին:
Այդ օրերին լճի շրջակայքում այնպիսի թանձր մառախուղ է տիրում, որ մարդիկ ցերեկով մի քանի քայլի վրա իրար չեն տեսնում, օդը դղրդում է, գետինը շարժվում և երկնքից մոխիր է թափվում:
Վանա լիճ
Վանա լճի մեջ վիշապի բույն կա, այնտեղ ապրում է մի ահագին վիշապ, որ բռնել է լճի ամբողջ հատակը: Հրեշտակները միշտ հարվածում են նրա պոչին, վիրավորւմ, որպեսզի վիշապը չմեծանա և լիճն ու ցամաքը կուլ չտա: Վիշապը մազեր և թևեր ունի և երբեմն սաստիկ ջուր է փչում երկրի վրա: