СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Վերաիմաստավորելով կյանքը

Нажмите, чтобы узнать подробности

<<Կմտածենք այն մասին, թե ինչպես իրողությունն անցյալ կդառնա, իսկ մեր բնականոն կյանքը՝ նվեր՝ անսպասելի և հիասքանչ․․․>> Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուղերձից մեջբերում։ Իսկապես, մեր բնականոն կյանքը նվեր է մեզ համար, ափսո՜ս, դա շատ ուշ հասկացանք։ Շատ ուշ հասկացանք գնահատել ունեցածը, մեզ շրջապատող կյանքը, հարազատներին, առօրյան։ Գուցե մեր առօրյան տաղտկալի էր, ու մենք սկսել էինք դժգոհել և ձանձրանալ։ Գուցե մեզ շրջապատող իրերից հոգնել էինք արդեն։ Գուցե սովորական էին թվում շենքերը, փողոցները, խանութները, քարերը, ծառերը, ամեն, ամեն ինչ։ Մենք նույնիսկ ուշադրություն չէինք դարձնում մեզ շրջապատող իրականությանը։Չէինք հիանում այլևս բնության զարթոնքով, արշալույսով ու մայրամուտով, ծիածանի գունախաղով, երփներանգ ծաղիկների հմայքով, գեղգեղուն թռչունների դայլայլով, քչքչան առվակի կարկաչով,տարվա եղանակների բազմազանությամբ։ Ամեն ինչ սովորական էր, միապաղաղ, գուցե և գորշ ու անգույն։ Այդպես էլ կշարունակվեր, եթե․․․ Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, ամեն ինչ փոխվեց մեր կյանքում։Այն, ինչ մի ժամանակ սովորական էր, այնքա՜ն ձանձրալի, դարձավ հարազատ ու գողտրիկ, դարձավ հեքիաթային ու երանավետ։ Այժմ բոլորի կյանքը կվերաիմաստավորվի, ամեն մեկը կգնահատի այն, ինչ ունի, ինչը կարևոր է։ Ես, նույնպես, վերաիմաստավորելով կյանքը, ավելի կարժևորեմ օրս, ժամանակս, հարազատներիս, հայրենիքս և, ի վերջո, կյանքս։ Անահիտ Միքայելյան

16.07.2020 21:11