СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենի / Հայաստանի խորհրդանիշներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մայրենի / Հայաստանի խորհրդանիշներ»

Հայաստանի խորհրդանիշներից՝ ՆՈՒՌ։

Նուռը սննդարար է ։Նրանից ստանում են

հյութ, դոշաբ, գինի։Նուռը նաև բուժիչ հատկություններ ունի։Օրինակ՝

նռան կեղևի եփուկը (եռացնելով ստացված հեղուկը ) օգտագործում

են ստամոքսի խանգարումների և լնդերի բորբոքման ժամանակ։

Նռնենին մինչև հինգ մետր բարձրությամբ մի փոքրիկ ծառ է։

Ծաղկում է մայիս-օգոստոսին, իսկ պտուղները հասունանում են սեպ-

տեմբեր-հոկտեմբերին։Նռնենին ջերմասեր և լուսասեր է, առանց վնասվելու դիմանում է 20-22 աստիճան սառնամանիքներին։

Մեր երկրում նռնենին աճում է հիմնականում Լոռու, Տավուշի և

Սյունիքի մարզերում։

Հանելուկներ

Կլոր բույն է, Կարմիր քսակ,

Բերանը՝ փակ, Չունի դուռ,

Կեղևը՝ դեղ, Մեջը ուլունք

Միջուկն համեղ։ Կա մի բուռ։







ՆՌՆԵՆԻ

Այգում մեծ տոնահանդես էր։Կազմակերպված մրցույթին ծառերը եկել

էին իրենց պտուղներով, ծաղիկներով ու սաղարթով։

Նռնենին եկել էր՝ հագած իր բոսորագույն ծաղիկներով զգեստը, բայց

ա՜յ քեզ ժլատություն, իր հետ բերել էր միայն մեկ նուռ։Մինչ հավաքված-

ները,ՆՌՆԵՆՈՒՆ նայելով, նախատական հայցքներ էին փոխանակում և

փսփսում, ՆՌՆԵՆՈՒ միակ նուռը ճաքեց, և շուրջը բազմաթիվ փայլփլուն

հյութառատ հատիկներ շաղվեցին։Ընդհանուր հիացմունք տիրեց, և

հաղթեց ՆՌՆԵՆԻՆ։

Այդ հանդեսից հետո նուռը դարձավ հաղթանակի և առատության

Խորհրդանիշ։