Просмотр содержимого документа
«Предоставление услуг»
Ծառայությունների տրամադրումը համար՝ ըստ հաճախորդի կարիքների կամ պատվերի
Համարներում ամենաշատ պահանջվող սպասարկման ձևը սննդով սպասարկումն է : Սպասարկման այս տեսակը կառավարվում է հյուրանոցային համարների սպասարկման հատուկ ծառայության կողմից, որը սովորաբար գտնվում է հյուրանոցի խոհանոցի մերձակայքում:Հյուրանոցային համարներում սպասարկումն իրականացնելու համար նշանակվում է մատուցողների հատուկ խումբ կամ բրիգադ:Սպասարկումը շուրջօրյա է :
Պատվերների ընդունումն ու կատարումն իրականացվում է հետևյալ կարգի համաձայն:Հյուրանոցի բոլոր համարներում դրվում է հատուկ կերակրացանկ` հյուրանոցային համարներում սպասարկման համար:Այդ կերակրացանկը սովորաբար ներառում է նախաճաշ, ճաշ, ազատ ընտրության փոքր կերակրացանկ(a´ la carte),գիշերային կերակրացանկ:Համարում ապրող հյուրը հեռախոսով կապ է հաստատում գրասենյակի հետ և տալիս իր պատվերը:Պատվերն ընդունելով` կարգավարը(դիսպետչեր) հատուկ մատյանում գրանցում է սենյակի համարը, ուր պետք է գնա պատվերը, ճաշողների թիվը,կերակրատեսակների մանրամասն անվանացանկը և կերակրաբաժինների թվաքանակը, պատվերի ընդունման և մատուցման ժամը:Պատվիրատուին անպատճառ պետք է տեղեկացնել սպասման հնարավոր ժամանակի մասին (մինչև 30 րոպե) , եթե պատվերը նախնական չէ:Խոսակցության վերջում կարգավարը կրկնում է պատվերը և շնորհակալություն հայտնում պատվիրատուին:
Նախքան պատվերի կատարումը մատուցողը սայլակի կամ մատուցարանի վրա է դնում ափսեները, ճաշի պարագաներն ու սպիտակեղենը,հացը, համեմունքների պարագաները,պատրաստում է հաշիվը,ապա խոհանոցում ստանում է պատվերը և բարձրացնում համար:
Համար մտնելուց առաջ մատուցողը պարտավոր է բարձր և հստակ թակել դուռը:
Պատվիրված սնունդով մատուցարանը ձեռքին համար մտնելիս մատուցողն այն դնում է կողասեղանին, այնուհետև սեղանին փռում փոքրիկ սփռոց կամ առանձին անձեռոցիկ յուրաքանչյուր հյուրի համար:Դրա վրա նա դասավորում է սպասքի պարագաները և պատվերով բերված մթերքները` պահպանելով սեղանի սպասքավորման և ակրատների, կերակրատեսակների ու խմիչքի դասավորման հիմնական կանոնները:
Օգտագործված և դատարկված ամանեղենը մատուցողը հավաքում է համարից` կանխավ հայցելով պատվիրատուի թույլտվությունը, քանի որ պատվիրատուի մոտ ցանկություն կարող է առաջանալ որոշ ժամանակով սենյակում թողնելու սպասքեղենի մի մասը:
Պատվիրատուի կողմից նշանակված ժամին մատուցողը վերադառնում է սենյակ` ստանալու պատվերի գումարն ըստ հաշվի և տանելու օգտագործված սպասքը:
Հյուրանոցային համարներում սպասարկումը կազմակերպելու համար բացի սովորական սպասքեղենից` անհրաժեշտ է ունենալ նաև հատուկ գույք (ինվենտար),հարմարանքներ և ամանեղեն:Դրանց թվին են պատկանում.
սայլակ-դարակները, որոնք նախատեսված են մեծ թվով կերակրատեսակներ և սպասքեղեն տեղափոխելու համար
ուղղանկյունաձև մատուցարանները, որոնք նախատեսված են սուրճի ու թեյի տեղափոխման համար
կերակրատեսակների տաքացման ու դրանց ջերմաստիճանի պահպանման համար նախատեսված սարքերը (սպիրտայրոց,shefundish)
Սանիտարական հիգիենայի կանոնները պահանջում են , որպեսզի կերակրատեսակներն ու սննդամթերքը հյուրանոցային համար բերվեն կափարիչով փակված կամ անձեռոցիկով ծածկված վիճակում:
Հյուրանոցային մեկ համարի պատվերը բերելիս սայլակը մտցվում է սենյակ:Այն կարելի է թողնել համարում ` որպես կողադիր սեղանիկ:
Հյուրանոցային մի քանի համարների պատվերը միաժամանակ բերելիս մատուցողը միևնույն սայլակի կամ մատուցարանի վրա բերում է բոլոր անհրաժեշտ մթերքները, համարից համար անցնելով թողնում է յուրաքանչյուրի պատվիրածը: