Դասի պլան
Դասարան -Առաջին
Դասի տևողություն - 45 ր
Առարկա - Մայրենի
Դասիթեման- Գ հնչյուն – տառերի ուսուցումը
ՈՒսումնառության ակնկալվող արդյունքները՝ ըստ չափորոշիչների
I մակարդակ
Կսովորեն Գ հնչյուն – տառերը:
Կմասնակցեն թեմատիկ նկարի շուրջ կազմակերպված զրույցուին:
Կփորձեն գուշակել հանելուկը:
II մակարդակ
Կկառուղեն բանավոր խոսք՝ նկարի բովանդակության շուրջ:
Կանջատեն նախադասություն պատմությունից:
Կմեկնաբանեն նախադասությունը:
III մակարդակ
Կկարողանան նախադասությունից անջատել մեկնաբառը:
Կսովորեն կարդալ բնագրիը:
Կսովորեն գրել գ տառով բառեր, կազմել բառակապակցություններ, նախադասություններ:
Դասի կահավորումը-Տպագիր և ձեռագիր գ տառի պատկերները , մեծադիր թեմատիկ
նկարը ,գարնան տեսարան պատկերող նկար,շարժական տառեր, Գառնիի տաճարի պատկերը:
Դասի ընթացքը
Խթանում՝ Աշակերտներին դիմել հանելուկով ՝
Ես հագնում եմ կանաչ շորեր,
Գլխիս դնում ծաղկեպսակ,
Ծաղկով զուգում դաշտ ու ձորեր,
Բերում հավքեր հազար տեսակ:
Երեխաները կռահում են, թե տարվա ո՞ր եղանակն է :
«Գարուն» բառը ենթարկել հնչյունային վերլուծության՝
.
ա
Աշակերտների միջոցով նշվում է քանի հնչյուն, քանի տառ ,
քանի վանկ, գ-ն որտե՞ղ է գտնվում: Պարզում ենք գ-ն ձայնավո՞ր է, թե՞ բաղաձայն (ինչու՞):
Այնուհետև ասվում է բառեր, անուններ, կենդանիներ, հատուկ անուններ, չմոռանալ ՝ Գյումրի քաղաքը (իրենց ծննդավայրը):
Իմաստավորման փուլ՝ երեխաները ստեղծեն պատմություն թեմատիկ նկարի շուրջը:
Նկարում Գառնիի ձորն է, ժայռի պռունկին երևում է Գառնիի տաճարը: Ձորով հոսում է գետը: Գոռը,Արան, Տիգրանը, Գագիկը խաղում են գետափին: Գոռն ու Արան գնդակ են խաղում, Գոռը հագել է գրպաններով շալվար , կապել է գոտի: Գորգի նման կանաչի վրա Գագիկը գլուխկոնծի է տալիս, Արան կանգնել է գլխի վրա: Ծառի վրա արագիլները բույն են հյուսել: Նրանաք եկել են տաք երկրներից: Արագիլները ձմռանը չվում են Հայաստանից, գարնանը՝ վերադառնում, իսկ ագռավները չեն չվում:
Պատմությունից առանձնացնում են գ պարունակող բառեր՝ Գոռ, Գառնի, Գագիկ, Տիգրան, գետ, գետափ, գնդակ, գրպան ,գոտի , գլուխ,գլուխկոնծի,գորգ , արագիլ, գարուն , ագռավ: Այս բառերում գ հնչյունը լսելուց հետո առանձնացվում են գոտի և գորգ բառերը, ենթարկվում հնչյունային վերլուծության:
Ուսուցիչը ցույց է տալիս գ հնչյունի տառերը ՝ գ Գ: Երեխաների ուշադրությունը հրավիրում է այն բանին, որ գ-ն նկարված է գոտու և գորգի տեսքով:
Գ տառի երկտողը.
Գոտին եմ քո շատ ամուր,
Քեզ հետ եմ ես ամենուր:
Կարդում են բառաշարքը և անցնում բառաճյուղերի ընթերցմանը:
Ներառված երեխան, ով չի կարող կարդալ, արտաբերում է միայն հնչյունը:
Այստեղ վանկախաղը այնպես է կառուցված, որ գ հնչյունը ճիշտ և անխառն լսվի ա, է(ե), ի , օ( ո), ու ձայնավորներից առաջ և նրանց հետ միաձույլ ՝ մեկ վանկի մեջ:Այս բառաճյուղերը պետք է կարդան, ինչպես տող առ տող, այնպես էլ սյուն ա ռսյուն:
Բառակապակցությունները կարդալուց հետո դրանք օգտագործել նախադասությունների մեջ. ասենք՝ «Սպիտակ արագիլը եկել է տաք երկրներից:», «Գորշ ագռավը չի չվել տաք երկրներ:», «Ագահ գայլը վազում է գարնան գառնուկի հետևից:»
«Գոռն ու գարունը» ոտանավորը երեխաները պետք է անգիր սովորեն:
«Գարուն» բնագիրը կարդում է ուսուցչուհին բացատրում: Երեխաներից մի քանիսը կարդում են, մյուսները շարունակում:
Ֆիզկուլտդադար (10րոպե)«Եկե՛ք պարենք» Ձեռքերը դնենք գոտկատեղին: Հենվել ոտքերի թաթերին, հետո կրունկներին և մի ոտքով խփել հատակին: Շնչել համաչափ: Կատարել վարժությունը, փոխելով ոտքը նախ աջով խփել, հետո՝ ձախով:
Կշռադատման փուլ՝«Աջ ու ձախ», «Գտնել ավելորդը» խաղերով մրցույթների կազմակերպում , հանելուկի լուծում:
Շատ հետաքրքիր խաչբառ է տրված այս էջում :Սիրամարգի պոչի վրա կենդանիներեն , որոնց անունները պետք է լրացնել խաչբառում, որի ցանկում արդեն տրված է սիրամարգ բառը:
Բոլոր կենդանիների անուններում կա գ հնչյուն –տառը, բացի մեկից:
«Ո՞ր կենդանո ւանվան մեջ գ տառ չկա», նախքան լրացնելը հարցնում է ուսուցչուհին: Ով առաջինը պատասխանեց խրախուսվում է :
Գրավոր աշխատանք .կատարել «Գրատետր -1 »-ի համապատասխան վարժությունները:
ԿԱՊԿՈՒ-Ներառված երեխան, ով չի կարող գրել, դասի ընթացքում, լսում և հետևում է դասի ընդհանուր բովանդակությանը, աշխատում է ավազահատիկներով. ավազի վրա մատով «գրում է» նորածանոթ տառը: