СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

''День учителья''

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«''День учителья''»



ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐ



1, Բոլոր օրերն ուսուցչին են , ուղղակի այս մեկն ուրիշ է:


2, Գիտակցաբար թե անգիտակ՝ ամեն պահ սովորում ենք:

1, Ուսուցիչ, որին արժևորելու, հարգելու ու գնահատելու առանձնահատուկ օր է այսօր:


2, Օր, որը նվիրված է ուսուցիչն, իսկ մենք եկել ենք ձեր օրը խինդ ու բերկրանքով լցնելու, լույսերով ու հույզերով ողողելու համար:


Միասին -------------Արդ, շնորհավո՛ր տոնդ ուսուցիչ՛:


Բեմականցում

Բեմի վրա մի քանի աշակերտներ, ովքեր պարան, գնդակ են ծաղում, հավաքվել ու զրուցում են…


1. Տեսնես ինչպես եղավ, որ մենք գիր ունեցանք, ում խելքին է փչել:


2. Ո՞վ է այդքան դաժան եղել, որ խաղալիքներ, խաղեր տալու փոխարեն մեզ մեծ հոգսեր է տվել, գրել, կարդալ, հաշվել ու այնքան շատ շատ բաներ: Ո՞ր մտածում եմ դեռ քանի տարի պիտի սովորենք, գլուխներս ծանրաբեռնենք, արդեն հոգնում եմ :Օֆ՜…

/հոգնած նստի աթոռին/:


Երկու աշակերտ գալիս են միանում զրույցին:


3.Ի՞նչ կա՞, ինչ ե՞ք խոսում: Շատ մի մտածեք մեր գնահատականները այնքան շատ են, որ գումարենք գերազանցիկ հաստատ կլինենք:


4. Պա՛հ, ես ո՞ր չեմ ուզում էդ գիրք- միրքը, եկե՛ք գնանք խաղի գիրկը:

/գնա ու խաղա/



Գալիս է մի թիթիզ աղջիկ թռվռալով, երգելով, աշխարհից կտրված:

Տղաներից մեկը գողական կանգնած ասում է.

5. Պա՛հ-պա՛հ-պա՛հ , տեսեք, տեսե՛ք էս մի թիզ թիթիզին:

Այդ ու՞ր այ թիթիզ…

Աղջիկը շրջվում է, հայացքը գցում վրան և ասում.


6. Քեզ ի՛նչ,


7. ՏՂԱ----գան , գնա, մենք այստեղ մտածում ենք, թե ով է մեզ այսքան տանջում, դու էլ անհոգ թռվռում ես:


Գալիս են մի քնաի երեխա ու բղավում..


8. Էրեխե՜ք, ի՞նչ կա էդ ինչո՞ւ եք հավաքվել:



9. Ուզում ենք գլուխ-գլխի տանք,հասկանանք, թե մեր լեզուն ինչու՞ է այսքան բարդ, շատ ու տարբեր


10. Մի բառից այնքան կա գնա-գալիս եմ:


11. Օ՜ֆ, մեր ամեն ինչը դժվար է , չարչարանքով, տառապանքով ու կորուստներով ձեռք բերված:


12. Լավ, լավ դու էլ դարդոտված մի խոսիր, լավ է լինելու, ամեն լավ բան պիտի դժվարությամբ, քրտինքով վաստակես, անգամ շատ-շատ սովորելով, աշխատելով, մաքառելով:



13.Էհ ես ,ո՞նց տեսնում եմ էս հարցի լուծումը մենք պիտի երկար փնտրենք:


14. Ժամանակ չկա, կյանքը կարճ է և արագ է սլանում, տարին անցնում է ամսվա պես:


15. Եկեք…


Ուսւոցիչ-----Այս պահին խորհրդավոր քայլերով անցնում է մի ուսուցիչ և ականջ դնում երեխաների զրույցին:

Մի պահ կանգ է առնում ու բարևում:


Բարև, սիրելի՛ աշակերտներ:

Խմբից մեկն է բարևում/խոսում են չեն լսում/


Նորից է կրկնում

Բարև իմ շատ սիրելի աշակերտներ:


Մի անկարգ տղա ասում է.


16. Բայց դու մեր ուսուցիչը չես, ասենք բարև:


Ուս-------Մոտենում է բռնում տղայի ձեռքը ,մյուսները հետևից և ասում…


Ես ծնվել եմ մանկավարժի ընտանիքում, անցել կյանքի բոլոր խորդուբորդ արահետներով: Կոխրճել եմ փուշ ու տատասկ, ապրել օրով ու առաջնորդվելով լավատեսությամբ:

Սիրում եմ իմ հայրենիքը՝ Հայաստանը,հայոց լեզուն, իմ ծննդավայրն ու տունը: Կառչած եմ ամուր իմ հողին:

Սովորել եմ, մանակավարժ դարձել, կրթել շատ-շատ բալիկների, իմ սաները այսօր հայրիկ ու մայրիկ են դարձել, իսկ հիմա հերթը ձերն է , կապ չունի դաս եմ տալիս ,թե չէ, օրվա ամեն մի պահ դաս է խորհրդավոր:


17. Ուսուցի՛չ, ի՞նչ լավ եք խոսում, քեֆս բերեց:


18. Տղա՛ս, պիտի խոսել ճիշտ, հարգել մեծին, որ դու էլ մեծանաս, հարգվես:



19. Ի՞նչ լավ ուսուցիչ եք դուք, այնպես կուզեմ ձեր աշակերտը լինել:


Ուս------Բոլորդ էլ իմ աշակերտներն եք: Ուսւոցիչը բոլորինն է, որտեղ էլ, որ լինի պատրաստ է օգնել մեծ աշխարհ մտնող բոլոր փոքրերին:


20. Վա՜յ ուրեմն ուսուցիչը մայր է :


Ուս----Այո՛:


21. Ուսուցիչը ծնող է, հանճար,կյանքի ուղեկից, ուղի գցող ու ամեն-ամեն ինչ:


22. Ես սիրում եմ իմ ուսուցչին:


23. ես էլ , ես էլ

Ուս------Լա՜վ ,լա՜վ…


24. Երեխաներ սպասեք հենց ուսուցիչն էլ կպատասխանի մեր բոլոր հարցերին:


25. Արի՛, ուսուցիչ, հարգարժան,

Շատ, թե քիչ կիմանանք գրքերից,

Բայց ձեր տված խորհուրդներից

Հաստատ շատ դասեր քաղեցին:

Երգ---------------


Հավաքվում են ու ասում խոսքեր ուսուցիչներին:


1. Երբ մանակապարտեզն ավարտեցի

Վախեցած դպրոց մտա մորս ձեռքը բռնած

Բոլորը խիստ էին թվում ու ջղային:

Բայց, երբ ինձ ժպտաց իմ ուսուցիչն առաջին:

Ես ասացի մայրի՛կիս, որ մի նոր մայր գտա ինձ:


2. ՈՒ մեր կյանքը դպրոցի դարձավ նման ընտանիքի:

Պար------------------------------------------------------------------------------------


3.Այստեղ մի մայր ու շատ բալիկներ:

Բոլորս միասին սեր ու ընկեր:

Ապրում ենք համերաշխ, սովորում ու քայլ առ քայլ մտնում կյանք:


4.Մայր ու մայրեր մեր սիրասուն /ցույց տալ ուսուցիչներին ձեռքով/

Դուք այստեղ մեր ուսուցիչներ:

Մենք ձեր փոքր բալիկները խոնարհվում ենք ձեր առջև: /Խոնարհվել/


5.Ուժ եք, ուժեղ եք,

Տոկուն եք, շքեղ,

Հայեք, հայրենասեր եք

Մերն եք ,դուք մերն եք:


Դհոլ-------------------------------


6.Մեր լա՛վ ուսուցիչներ,

Տոնն է ձեր այսօր

Ուստի , մաղթում ենք

Ապրեք բախտավոր:


7. Սկզբից ունեինք մեկ ուսուցիչ

Սիրեցինք մոր պես մենք նրան,

Հետո շատացան ու դեռ կշատանան

Մեր սիրասուն ուսուցիչները լավ:


8. Կներեք, որ Ձեզ նեղացրել ենք

Անգամ զայրացրել ու չլսել,

Բայց դե գիտենք, որ հիշաչար չեք:

Սիրել, ներել միշտ ունեք:


9. Թույլ սովորողներին լավ նայեք հիմա,

Հետո , որ մենք Ձեզ նայենք

Կյանքի ձևն է այդպիսին:


10. Հա ճիշտ է գերազանցիկները մեր

Գոռոզ-մոռոզ են լինում

Անգամ ձեր այդքան սովորեցրած

Բարևը չեն արտաբերում:


11. Ես նախարար եմ լինելու

Ուսուցչին շատ-շատ աշխատավարձ եմ տալու


12. Ես բժիշկ եմ լինելու ու ձեզ անվճար եմ բուժելու:

ՊԱՐ------------------------------------------------------------------------


13. Ուսուցիչնե՛ր մեր ճերմակահեր,

Դուք մեր գալիքի լույսն եք,

Հույսն ու սյունն եք կերտում:


14. Մենք ձեզ սիրում ենք շատ-շատ

Ու ձեր տոնին այս միակ

Ուզում ենք ձենել ամենքին, որ ձեր գործը փառավոր, սերնդափոխության հաղթարշավի մեջ այնքան շատ է հարկավոր:


15. Ձեզ առողջություն, որ դիմանաք մեզ,

Ձեզ ամուր սիրտ, որ դեղեր չխմեք,

Ձեզ ամենալավն ու բարին

Մեր սիրելի ուսուցիչներ:


Շվի ------------------------------------------------------------------------------


16.Հողագնդին ուսուցիչ է հարկավոր:


17. Թշվառ է այն ազգը, որ չի մեծարում և ապահովում ուսուցչին:


18.Դերասանն իր դերի տեքստը հորինելու կարիք չունի,նրա փոխարեն դա արել է հեղինակը: Ուսուցիչը ինքն է իր հեղինակը, քանի որ ինքն է գրում իր դասի սցենարը:


19. Ուսուցիչը պետք է ունենա՝

Մանկավարժական վարպետություն,

Դասավանդման կատարելություն

Անսահաման սեր երեխաների նկատմամբ:


20.Ամեն մարդ էլ ունի սիրած ուսուցիչ,

Հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել:


21. Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը՝ սովորեցնում գտնել այն:


22. Ուսուցիչը մի հրաշագործ է, ով ընդունակ է երեխաներին տեղափոխելու մի դարաշրջանից մյուսը:


23. Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեր դեմքին արևաշող,

Չիջնի թող հոգսի ոչ մի ցող:

ՊԱՐ------------------------------------------------------------------------------


24. Գարուններ եմ ցանկանում,

Որ գարուններ միշտ ապրեք,

Որ գարնան պես միշտ ծաղկեք:


25 Մենք մեր ուսուցիչներից սովորում ենք սովորել ոչ միայն առարկայական դասեր, այլև կյանքի դասեր:

Սովորում ենք ամեն ինչ սովորել


Խումբը-------Սովորում ենք սովորել

Սա է մեր կարգախոսը:


Ուս ------Ապրե՛ք, երեխաներ, Դուք կդառնաք լավ մարդիկ այս կյանքում: Լավ հիշեք, կյանք մտնելը բարդ է շատ, երբեք չշտապեք:Ամեն բան լավ խորհեք, խելացի քայլեր դրեք, հաստատուն ու ճիշտ ու կամաց-կամաց վեր ձգտեք:

Ապրեք այնպես, որ ոչ մի օրվա համար չզղջաք, հետ չնայեք ու չափսոսաք:

Ապրեք մաքուր ու խաղաղ, Հայաստան աշխարհի երկնքի տակ:



Շնորհավոր ձեր տոնը սիրելի՛ ուսուցիչներ,

Միշտ ժպտացեք դուք մեզ,

Մենք կլինենք բարի արևները ձեր:


Ֆիլմ---երգ նկարներով:


9-Ը -----------խոսքեր,պար,երգ