СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գրաճանաչության տոն/ միջոցառման ծրագիր․․

Нажмите, чтобы узнать подробности

Մնաս  բարով  իմ  սիրելի ԱՅԲԲԵՆԱՐԱՆ ։

Просмотр содержимого документа
«Գրաճանաչության տոն/ միջոցառման ծրագիր․․»

Բաղրամյանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ



Միջոցառում նվիրված գրաճանաչությանը



Օրվա իրադարձությունը – Միջոցառում

Անվանումը-

Կահավորումը-

  • Մաշտոցի մեծադիր նկարը

  • Մեսրոպատառ հայերենով գրված առաջին նախադասությունը`

  • Այբբենարանի կազմի վրայի աստղանավի նկարը

  • Հայոց այբուբենի թռչնատառերը

  • Պաստառներ

  • Գրաճանաչության անկյուն

  • Կերպարվեստային աշխատանքներ

  • Փուչիկներ, տնակ, ծառ, հրաշքարկղ, գյուղական տեսարան


Միջոցառման բնույթը

  • Ուսուցողական

  • Ճանաչողական

  • Ամփոփիչ


Միջոցառման նպատակները

  • Ամփոփել հայոց գրերի ստեղծման պատմությունը

  • Կրտսեր դպրոցականի մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել հայոց գրերի, ուսման նկատմամբ

  • Ձևավորել հայրենասիրություն

  • Ձևավորել արժեքային համակարգ

  • Ձևավորել վերաբերմունք

  • Լսել ընկերներին, արձագանքել, ստանալ տեղեկություններ

  • Ամրապնդել մայրենի լեզվի մասին ստացած գիտելիքները:




Միջոցառումը սկսվեց ուսուցչի խոսքով: Դասվար Լ. Մինասյանը խոսքում նշեց, որ երջանիկ է այն ազգը, որն ունի իր գիրն ու լեզուն, իսկ մեր ապագա սերունդը այդ արժեքների կրողն ու պահպանողն է:

Պարային կատարումով ներկաներին ողջունեցին առաջին դասարանի սաները, որից հետո քառատողերի միջոցով նկարագրեցին սուրբ Մ. Մաշտոցի ծնունդն ու գրերի ստեղծումը, գովերգեցին հայոց տառերը, հնչեցին երաժշտական կատարումներ նվիրված հայոց գրերին, այբբերանին և մեր հայրենիքին:



Չորրորդ դարի երկինքը սև

Հանկարծ մի պահ ծիածանվեց,

Հրաշափայլ հենց այդ պահին

Հայոց հողում Մեսրոպ ծնվեց:


Եվ Տարոնի հին գավառում`

Հացեկացում ցորենաբույր,

Շինականի պարզ սեղանին

Ցնծաց գինին անուշաբույր:


Հայրը ուսման ճամփեց նրան,

Ու Մաշտոցը գնաց, շրջեց,

Մուշից անցավ Վան ու Սասուն,

Զգաց` լեզուն ազգապահպան

Կամա~ց – կամա~ց հեռանում է:



Տեսավ` թխաչ մանուկն ահա

Ազգանունը մոռանում է,

Եվ ազգն այսպես անօգնական

Կրակի մեջ աղանձվում է:











Հնչում է միջնադարյան երաժշտություն:



Ո~վ, երանելի վարժապետ,

Սուրբ Մեսրոպ Մաշտոց:

Հրեշտակ երկնային,

Որ մեզ աստվածափայլ երկինք նվիրեցիր,

Տուր, որ այն օգտագործենք

Կյանքի ճանապարհին

Գիտության մեջ խորանալու և դրանով պայքարելու չարի դեմ:

ԱՄԵՆ:


Ներս է մտնում Մաշտոցը:

-Միայն գի~րը, գի~րը,-

Միայն գիրը պիտի հաղթի

Այս խավարին ազգահալած:


1612 տարի է անցել

Հայոց տառերի ստեղծման օրից:

Ո'չ ծերացել է, ո'չ էլ հնացել,

Ճշմարիտն ասած, շատ է նորացել:

Հիմա լսեք` ինչքա~ն դյուրին,

Ինչքա~ն սահուն կարտասանեն

Հնչյուններն այս անուն-անուն:


Միջնադարյան երաժշտության ներքո արտասանում են այբուբենը:


Գրերը մեր երկաթագիր,

Մեծ Մաշտոցի ձեռքով գրված,

Դարեր շարունակ եղան լույսի, հույսի սյուներ,

Ազգը պահող, լուսավորող անմար ջահեր:


Դպրոցը հայոց` Մաշտոցն է բացել

Ու դարձել առաջին ուսուցիչը մեր:

Այդ օրվանից եկել-անցել են դարեր,

Ջնջվել են գրեր, կորել ողջ ազգեր,

Բայց հայն է հավերժել ումիշտ արարել:


Ճամփաներով այս -ի, -ի

Որքան մարդիկ են քայլել ու անցել

Այսօր էլ մենք ենք մի քայլ կատարել`

Այբբենարանին հրաժեշտ տվել:


Հնչում է Մ. Յորգանցի երգը:


Ներս է մտնում ժովորդական բանահյուսությունը:

Ժող. Բան.— Բարև Ձեզ, ինչքա~ն գեղեցիկ և խելոք մանուկներ են հավաքվել այստեղ:

Ինչ տոնակատարություն է ձեզ մոտ:


Աշակերտ-- Այսօր մենք տոնում ենք գրերի տոնը: Արդեն ավարտել ենք և կարող ենք գրագետ խոսե լմայրենի լեզվով:

Ժող. Բան.— Ա~, շնորհավորում եմ Ձեզ: Իսկ դուք գիտեք, թե ես ով եմ:


Ժող. Բան—Հեքիաթասաց տատիկը:


Աշակերտ—Կախարդ փերին:


Աշակերտ—Դուք հեքիաթ եք:


Աշակերտ—Դուք առակ եք:

Աշակերտ—Առած-ասացվածք եք,առասպել և էպոս եք:

Ժող. Բան.—Այո, սիրելի մանուկներ:Այդ բոլորը ես եմ:Դուք ասացիք, որ ավարտել եք :Այնտեղ զետեղված են ժողովրդական բանահյուսության նմուշներ:

Աշակերտ—Մենք անցել ենք հեքիաթ, շուտասելուկ, հանելուկ, էպոս, առասպել:Մենք սովորել ենք բազում հեքիաթներ, որոնց շնորհիվ մենք գիտելիքներ ենք ստանում բնության, մեզ շրջապատող աշխարհի,իրերի և երևույթների մասին: Ժող. Բան.—Ապրե ' ք, աապրե ' ք : Հիմա եկե ' ք մի երգ երգենք, իսկ հետո մի քանի հանելուկ գուշակե ' նք:

Հնչում է երգը:

Մ.Մաշտոց---Ես էլ հանելուկներ շատ եմ սիրում: Ապա գուշակեք իմ առաջադրած մի քանի հանելուկ (առաջադրում է հանելուկներ ):

Աշակերտ - կան նաև շատ առած- ասացվածքներ, կատակներ, սուտասելուկներ , որոնք մեզ սովորեցնում են լինել ազնիվ, բարի , սիրել գեղեցիկը:

Ժողովրդական բանահյուսության միջոցով ներկայացվում են շուտ ասելուկներ , առած- ասացվածքներ, հանելուկներ ,որից հետո բեմականացվում է հեքիաթը` յուրովի մեկնաբանությամբ ,որն էլ նպատակ ուներ ցույց տալ տառաճանաչության նշանակությունն ու կարևորությունը մարդու կյանքում :



Ժող. Բան. – Սիրելի մանուկներ , դարեր են անցել հայ ժողովրդի կազմավորման շրջանից : Հայ ժողովուրդը ապրել և ստեղծագործել է բազում գանձեր, որոնցից շատերը , ցավոք, գրի չեն առնվել, որովհետև այդ ժամանակ մենք չենք ունեցել մեր գիրը:Ժողովուրդը կանգնած է եղել կործանման եզրին :Ի վերջո, Մ.Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը , և մենք այդ գյուտի շնորհիվ գոյատևեցինք մինչև այսօր:







Մ.Մաշտոց- Ո~վ մեծ Արարիչ , աղոթքս լսի ' ր,

Փրկի ' ր հայ ազգին կործանման ահից ,

Սուրբ հոգով օծիր միտքս տանջահար,

Գրեր պարգևիր ազգիս ստեղծարար:

Ուզում եմ կերտել տառերը հայոց ,

Որ ընդմիշտ ապրի սերունդը հայոց:

Սուրբ հոգի , իջի ' ր գրչիս ու մտքիս `

Թև առնեն փրկիչ տառերը ազգիս:



Աշակերտները արտասանեցին քառատողեր `նվիրված հայոց տառերին ,այբբենարնին և մայր հայրենիքին : Հնչեցին երաժշտական կատարումներ:Միջոցառումը ավարտվեց պարային կատարումով :Աշակերտներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն` Ք․ Գալստյանը

ծնողները, որից հետո տրվեցին գրաճանաչության վկայագրեր:












Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!