1.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է.
.հն-աբան, պատն-շ, չ-ինք, առ- ջաթել
.եղ-րերգ, ափ-ափ, չ-նք, լայն- կրան
.ամենա-ական, քրիստոն-ություն, երբևից-, ինչև-
.դող-րոցք, Հրազդանհ-կ, չ-ի, ան-
2. Ո՞ր շարքի բոլոր բառակապակցություններում փոխաբերական իմաստով գործածված բառ կա.
.բոցե վարսեր, լույս աչքեր, փշրված անուրջներ
.մեղքերի մրրիկ, խարխուլ մակույկ, հույսի ճրագ
.թեթև վիրավորանք, գոհարազարդ մատանի, խոտոր ճանապարհ
.ձյունագես լեռներ, անճարտար շինարար, անամպ երկիր
3. Ո՞ր շարքում բառի սխալ բացատրություն կա
գրչակ - վատ գրող, գետնամած - գետնին տարածված
գրտնակ - խմորը բացելու գլանաձև փայտ, ալոջ - էգ ուլ
ասպար- պաշտպանական զենք, իմաստակ - խելացի մարդ
ալմաստ - թանկարժեք քար, ադամանդ, կողակ - ձկան տեսակ
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում իո
լեգ-ն, Բյուզանդ-ն, գիլ-տին, մարմար-
ամբ-ն, թ-րեմ, միլ-ն, Տոկ-
Նապոլ-ն, ռադ-, ակորդ-ն, արդ-ք
բրաբ-ն, հետ-տն, մեդալ-ն, տրիլ-ն
5. Ո՞ր շարքում բառի սխալ բացատրություն կա
հեթանոսական - կռապաշտությանը վերաբերող, արամբի - սև ձի
երկարաճիտ - երկար վիզ ունեցող, իմովսանն - իմ կարողացածի չափ
բարակ – որսկան շուն, որձաքար - ամուր քար
հելլեն - հույների հին անունը, սրդողել - հոգեպես անհանգստանալ
6. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում իա.
դաստ-րակ, իշ-ս, եղ-մ, կր -
հեք-աթային, առօր-կան, Մար-մ, ն-արդ
օլիմպ-ական, Անան-, միլ-րդ, մում-
Սուք-ս, միմ-նց, բար-ցակամ, խավ-ր
7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ.
դրացի, հարևան, կողակից, դրկից
ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ
աստանդական, ասպնջական, հյուրընկալ, վանատուր
մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ
8. Ո՞ր տարբերակի բառերն են համանուններ.
սուր միտք– սուր խոսք
ցորենի հաց– հաց ուտել
մշակութային գանձ– թաքցրած գանձ
անկար ժողովուրդ – անկար հագուստ
9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոդակապով.
հեռավոր, տարագիր, շաքարավազ, արագավազ
ժպտադեմ, բարեկամ, հուսահատ, գահավիժել
բարեկիրթ, մականուն, մակաբույծ, թերակղզի
անավարտ, հետևաբար, կիսանդրի, հանդիպակաց
10. Ո՞ր բառի բառակազմական վերլուծության մեջ սխալ կա.
ճամփաբաժան –ճամփա, բաժ ՝ արմատներ, ան` վերջածանց
հրագանգուր–հուր, գանգուր ՝ արմատներ, ա ` հոդակապ
միջնապատ – միջին, պատ` արմատներ, ա` հոդակապ
մոխրագույն – մոխիր, գույն ՝ արմատներ, ա ` հոդակապ