| սխալ | ՃԻՇՏ |
| ընդհակառակ, ընդամեն | ընդհակառակը, ընդամենը |
| ոչ մեկ | ոչ մեկը |
| պատճե – պատճեն - պատճեներ | պատճեն- պատճենը- պատճեններ |
| ֆիդային, ֆիդայիններ | ֆիդայի, ֆիդայիներ |
| սպաեր, սպիեր, շտաբեր, բրենդեր | սպաներ, սպիներ, շտաբներ, բրենդներ |
| որոշները | որոշ մարդիկ, որոշ իրեր |
| ամենալավագույն | լավագույն |
| չորսը, հինգը, վեցը, յոթը, ութը (գիրք) | չորս, հինգ, վեց, յոթ, ութ (գիրք) |
| կապնվել (ինչ-որ մեկի հետ), խաբնվել | կապվել, խաբվել |
| բռնվել (ինչ-որ բանից) | բռնել |
| թռնել, փախնել, կպնել | թռչել, փախչել, կպչել |
| փախչեցի, թռչեցի, կպչեցի | փախա, թռա, կպա |
| կորեց, կորչեց | կորավ |
| դառա, դառար, դառանք | դարձա, դարձար, դարձանք |
| կարամ, կարաս, կարա | կարող եմ, կարող ես, կարող է |
| գովալ, խոսալ, ծիծաղալ | գովել, խոսել, ծիծաղել |
| խոսացնել, ծիծաղացնել, նստացնել, քնացնել | խոսեցնել, ծիծաղեցնել, նստեցնել, քնեցնել |
| մոտեցրեցի, նստեցրեցիր, հասցրեցին | մոտեցրի, նստեցրիր, հասցրին |
| սյունյակ, աղյուսյակ, պայուսյակ | սյունակ, աղյուսակ, պայուսակ |
| հույսով եմ | հուսով եմ |
| վիրաբուժ, հոգեբուժ, ակնաբուժ | վիրաբույժ, հոգեբույժ, ակնաբույժ |
| ավելնորդ, կանանչի, անձեռնոցիկ | ավելորդ, կանաչի, անձեռոցիկ |
| դարտակ, բալանի | դատարկ, բանալի |
| դաստիրակ, գնհատել | դաստիարակ, գնահատել |
| բարյացկամ, անբարյացկամ | բարյացակամ, անբարյացակամ |
| ընտանեական, պատանեական, հարսանեական | ընտանեկան, պատանեկան, հարսանեկան |
| թույլատվություն | թույլտվություն |
| ներեղություն | ներողություն |
| հաշվանդամ | հաշմանդամ |
| տարեկետում | տարկետում |
| ողջյունել, ողջույնել | ողջունել |
| էլեկտրոէներգիա, էլեկտրոցանց | էլեկտրաէներգիա, էլեկտրացանց |
| նախագա – նախագան – նախագայի | նախագահ – նախագահը – նախագահի |
| բարձրունք | բարձունք |