Գեղեցիկ զարդարված դահլիճում սեղանի մոտ նստած է Հովհաննես Թումանյանը և գրում է :Հնչում է մեղմ երաժշտություն:Արտասանվում է Թումանյանի խոսքերը՝
1․Իմ կնունքին երկինքը՝ ժամ,
Արևը՝ ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ,
Ամենքի սերն ավազան,
Սարը եղավ կնքահայրս,
Ցողը՝ մյուռոն կենսավետ,
ՈՒ կնքողս նա ինքն եղավ,
Որ սահմանեց ինձ պոետ:
2․Թումանյան-Գրել եմ բոլորի համար՝ ամենափոքրերի ու ամենամեծերի, պատանիների ու երիտասարդների:Իմ գրական հերոսներին բոլորն են ճանաչում:
3․Երգելով գալիս է Քաջ Նազարը․
-Վու~յ, աման-3անգամ
Թագավոր լինելուց լավ բան:
Վու~յ, աման-3 անգամ
Աշխարհն խալի է ոտքիս տակ։
Ետևից գալիս է ՈՒստիանը՝ Նազարի վրա բարկացած:Նազարը տեսնելով ՈՒստիանին թաքնվում է Թումանյանի ետևը:
ՈՒստիան-Այ հողեմ էդ վախկոտ գլուխդ:Թագավորիս մտիկ տվեք:
4․Վիճելով գալիս են
հերոսները:
Ամուսինը- Որ ասում եմ հիմար ես , հիմար ես:
Կինը-Հիմարը դու ես:
5․Գալիս է Անբան Հուռին երգելով․
-Կտերը պիտի տիտկ անեմ,
Անցորդներին մտիկ անեմ,
Մաստակ պիտի ես ծամեմ,
ՈՒտեմ, խմեմ, մթնի, քնեմ:
6․Գալիս են շունն ու կատուն:
Շուն-Հաֆ,հաֆ, հաֆ, գող կատու:
Կատու- մյաու~, քաչալ շուն:
7․ Գալիս են հեքիաթի հերոսները:
Հայրը-Մարդ կանչեցինք, ժամ ու պատարագ արեցինք, Կիկոսի քելեխը տվեցինք:Աշխարհի կարգն է:
Փոքրիկ աղջիկ-Վա~յ, Կիկոս ջան ,վա~յ Կիկոս:
8․Գալիս է Ձախորդ Փանոսը իր կնոջ հետ:Ճամփին սայթակում է և ընկնում:Կինը արագ մոտենում է ,օգնում է բարձրանա և հարցնում․
Կինը- Փանոս ջան, հո տեղ չցավեց:
Փանոս-Չէ~, այ կնիկ:
9․Գալիս են հերոսները․
Փոքր եղբայրը- Աղա, տեսնում եմ բարկանում ես:
Աղա-Հա, ախպեր:Բարկանում եմ:Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու են ասել՝ ով ինչ անի, իրեն կանի:
10․Գալիս է Կարմիր գլխարկը մեծ, ծաղիկներով զարդարված զամբյուղով և ասում․
-Սիրելի Հովհաննես Թումանյան:Ձեր թարգմանությունների շնորհիվ է, որ ես դարձել եմ հայ մանուկներին ճանաչ:Հայ մանուկները անչափ շնորհակալ են Ձեզանից, որ կարդալով Ձեր բանաստեղծությունները, հանրաճանաչ հեքիաթները, կարողանում են տարբերել չարն ու բարին, արդարն ու անարդարը, և սերունդների հոգում բույն է դնում Ձեր ցանած բարությունը:
11․-Դու մի անհայտ բանաստեղծ ես,
Չտեսնված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում
Հայացքներով լուսավոր,
Ես էլ ասենք զարմանալի
Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում են էդ երգերը,
Էսքան հեշտ ու էսքան խոր:
12․Թումանյան-Ես անչափ ուրախ եմ,որ իմ ցանած սերմերը այսպես առատ բերք ու բարիք են տվել, որ առողջ սերունդ է մեծանում,որ այս փոքրիկ, գեղեցիկ բալիկներին քաջ ծանոթ են իմ ստեղծագործությունները, որ նրանք սիրով են կարդում բանաստեղծություններն ու հեքիաթները,և իրենց կատարումներով ապացուցում են այդ:
13․Երգ՝
14․Հնչում է մեղմ երաժշտություն և ներկայացվում է Հ․ Թումանյանի կենսագրությունը:
15. Բանաստեղծություններ
16․ Բեմականացում՝ :
17․Բանաստեղծություն՝ :
18․Բեմականացում՝ :
19․Բանաստեղծություններ
20․Բեմականացում՝ :
21․ Պար