СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Инклюзивное образование

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Инклюзивное образование»

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



Ռեֆերատ



ՖԱԿՈՒԼՏԵՏ՝ Հատուկ կրթություն

ԲԱԺԻՆ՝ Տիֆլոմանկավարժություն

ԿՈՒՐՍ՝ 4- րդ

ԱՌԱՐԿԱ՝ ` ԿԱՊԿՈՒ երեխաներ

ԹԵՄԱ` ՈւՍՈՒՑՉԻ ԴԵՐԸ ԿԱՊԿՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՍՏԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ՈւՍԱՆՈՂՈՒՀԻ՝ Մնացականյան Աննա,Աշխեն Շոխոյան

ԴԱՍԱԽՈՍ՝ Կիմ Սարուխանյան



Երևան 2016 թ.



Ներածություն



Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին համակարգված պրոֆեսիոնալ աջակցություն ցուցաբերելու գիտակցությամբ «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ 2001-ին առաջինը Հայաստանում սկսեց ներառական կրթության ծրագիրը:Այսօր արդեն ներառական կրթության «Հույսի կամուրջի» փորձը դարձավ այն հիմքը, որի վրա երկրում մշակվեցին ներառական կրթության քաղաքականությունը, օրենքը և ռազմավարությունը: Ներառական կրթությունն այլևս կրթութական քաղաքականության մաս է և կշարունակվի Հայաստանի Հանրապետությունում, անշուշտ` «Հույսի կամուրջ» կազմակերպության շարունակական գործուն մասնակցությամբ: Ի՞նչ ասել է ներառական կրթություն: Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:Չի կարելի ստեղծել ներառական կրթության համընդհանուր կաղափար, որը կարելի լինի առանց որևէ փոփոխության ներմուծել յուրաքանչուր հասարակություն: ամեն մի հանրություն ինքը պիտի մշակի և իրագործի սեփական գաղափարները:


ՈւՍՈՒՑՉԻ ԴԵՐԸ ԿԱՊԿՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՍՏԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ


Սոցիալ-կենցաղային կողմնորոշում առարկայի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երեխաները միշտ կարծում են, որ ուսումնասիրվող թեմաները իրենց ծանոթ են, և իրենց բարձր ինքնագնահատականի հետևանքով հայտարարում են, որ դասի նյութը իրենց ծանոթ է: Այն երեխաները, որոնք ունեն որոշակի չափով պահպանված ինտելեկտ, տիրապետում են որոշ կարողությունների և հմտությունների: Աշխատելով այս երեխաների հետ` ուսուցչի համար պարզ է դառնում, որ այդ հմտությունները և կարողությունները կատարյալ չեն և պահանջում են մեծ աշխատանք` կատարելագործաման հասնելու համար:

Պերֆոքարտերի կիրառումը ուսուցիչներին հնարավորություն է տալիս պարզել երեխաների գիտելիքների մակարդակը: Ստուգման արդյունքում պարզվում է, որ երեխաների գիտելիքները մակերեսային են կամ բացակայում են: Ցանկալի է, որ ուսուցիչը աշակերտների ստուգումը իրականացնի վիզուալ, երեխաներին հետաքրքիր ձևով, քանի որ քարտը լրացնելու փուլում աշակերտներին պետք է հետաքրքրի քարտի լրացման ճշտությունը և այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշակերտները պետք է լրացնեն քարտը: Գնահատման չափանիշը որոշում է ուսուցիչը: Եթե աշակերտները բոլոր առաջադրանքները ճիշտ են

կատարում, ուսուցիչը գնահատում է , եթե աշակերտը ճիշտ է կատարում երեք առաջադրանք, ուսուցիչը գնահատում է , երկու առաջադրանք կատարելու դեպքում , իսկ եթե աշակերտը ընդհանրապես չի կատարել առաջադրանքը` : Հնարավոր են դեպքեր, երբ երեխան չի կարողացել նկատի առաջադրանքը կամ շփոթվել է, այդ դեպքում ուսուցիչը աշակերտին պետք է ուղղորդի հաջորդ աշխատանքին:

Թեստավորում: Այս մեթոդը դրական ու հետաքրքիր ձևով է ընդունվում աշակերտների կողմից: Այդ իսկ պատճառով նոր թեմայի ուսումնասիրությունից առաջ ուսուցիչը կարող է անցկացնել թեստավորում կամ անկետավորում, որը անցկացվում է հետևյալ կերպ`

  1. Առաջին եղանակը անցկացվում է վերբալ /խոսքային/, որը ուսուցչի կողմից նախնական պատրաստվածության կարիք չի զգում: Ուսուցիչը ընթերցում է հարց ու պատասխանի տարբերակները: Աշակերտները ուշադրությամբ ունկնդրում և ընտրում են ճիշտ տարբերակը` գրառելով տետրի մեջ:

  2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մտավոր հոտամնացություն ունեցող երեխաները հիմնականում դժվարանում են բանավոր պատասխանել, ինչպես նաև դժվարանում են ճիշտ ընտրություն կատարել, ցանկալի է այդ ամենը պահել հիշողության մեջ և գրառել տետրի մեջ:

  3. Երրորդ եղանակը անց է կացվում գրավոր` անկետաների տեսքով, որոնք պետք է պատրաստված լինեն նախօրոք` ըստ սովորողների քանակի, այս եղանակը ուսուցիչը պահանջում է նախնական պատրաստվածություն:

Թեստավորումը խորհուրդ է տրվում անցկացնել միջին և բարձր դասարաններում: Այն որոշ չաով իրենից ներկայացնում է սոցիալական հարցում: Թեստավորման մեթոդի կիրառումը սոցիալ-կենցաղային կողմնորոշման դասերին կարևորվում է նրանով, որ մտավոր հետամնացություն ունեցող երեխաները սովորում են աշխատել անկետավորման բնույթի առաջադրանքների հետ:

Տառային և թվային առաջադրանքներ: Այսպիսի առաջադրանքների ժամանկ սովորողները կրկնում են անցած նյութը, որը բարձրացնում է ուսումնասիրվող նյութի հանդեպ երեխաների հետաքրքրասիրությունը: Ինչպես նաև այս եղանակով պահպանվում են միջառարկայական կապերը:


Նոր նյութի բացատրում

Հենակետային աղյուսակ-ալգորիթմներ: Աղյուսակների հետ աշխատանքը կարգավորում է ոչ միայն հանրակրթական դպրոցի աշակերտների, այլև մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մտքերը, օգնում դատողություններ անել, նախադասություններ կազմել, ապա պատմել դասի թեման: Սոցիալ-կենցաղային կողմնորոշման առարկայի համար հատուկ /շտկողական/ դպրոցում աղյուսակների կազմումը, ինչպես նաև օգտագործումը արդիական է և կարևոր:

Ուսուցիչը գրատախտակին գծում է ազյուսակ.

Օրինակ դասի թեման` Սենյակի հարդարում, աղյուսակը կազմված է երեք սյուներից, որոնց անվանումը համապատասխանում է ուսուցչի բացատրական պլանին: Ուսուցիչը աշակերտներին կարող է օգնել հետևյալ կերպ.

Կրկնել սենյակի տեսակները, օրինակներ բերել, թե քանի տեսակ սենյակներ գիտենք, նշենք նմանություններն ու տարբերությունները, յուրաքանչյուր սենյակում մենք ինչ ենք անում:

Հասկացնել, որ տարբեր սենյակներ /հյուրասենյակ, խաղասենյակ, ննջասենյակ և այլն/ ունեն խնամքի տարբեր ձևեր:

Երրորդ սյունյակի անվանումը առաջարկում է ուսուցիչը:

Աղյուսակների կիրառումը ուսուցչին հնարավորություն է տալիս տարբեր աստիճանի արատներով աշակերտների նկատմամբ կիրառել դիֆերենցված մոտեցում: Սոցիալ-կենցաղային կողմնորոշման դասերին` աղյուսակների կիրառումը զարգացնում է մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մտային գործունեությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս մտածել առաջադրանքների կատարման ձևի վերաբերյալ: Նորմալ մտավոր զարգացումով երեխաները ակտիվ կերպով մասնակցում են դասընթացին, տալիս ենթադրյալ պատասխանները, կայացնում որոշումներ ու այդ ամենը գրառում գրատախտակին և տետրում: Իսկ այսպիսի երեխաներին ուսուցչի խնդիրն է ներգրավել աշխատանքի մեջ: Աշխատանքի առաջին փուլում և կենցաղում զանազան էլեկտրական սարքավորումները կարելի է ուսումնասիրել աղյուսակների միջոցով: Այսպիսի աշխատանքները մեծ նշանակություն ունեն օժանդակ դպրոցի շրջանավարտների սոցիալական ադապտացիայի /հարմարման/ և ինքնուրույն կյանքի պատրաստման համար:

Ճաշատեսակի պատրաստման բաղադրատոմսի կազմում

Ուսուցման այս տեսակը ցանկալի է սկսել այն ժամանակ, երբ դպրոցականների մոտ ձևավորված է լինում ընկալումը: Մինչ Սնունդ թեմային անդրադառնալը, նախ ուսուցիչը աշակերտներին պետք է սովորեցնի ինչպես գրառել ճաշատեսակների բաղադրատոմսեր: Բաղադրատոմսի գրառումը կազմված է երեք մասից.

  • Ճաշատեսակի անվանում,

  • Բաղադրություն,

  • Պատրաստման եղանակ:

Ուսուցիչը պետք է երեխաների գիտակցությանը հասցնի, որ բաղադրատոմսի գրառումը պետք է պարունակի երեք մաս էլ: Ճաշատեսակի անվանումը պետք է կարճ արտացոլի կերակրի համը կամ ճաշատեսակի գրավչությունը: Բաղադրությունը բացահայտում է ճաշատեսակի պարունակությունը, թվարկում բոլոր անհրաժեշտ այն սննդամթերքները և նրանց քանակը, որոնք անհրաժեշտ են տրված ճաշատեսակը պատրաստելու համար: Ճաշատեսակի պատրաստման եղանակը գրառվում է ուտելիքի պատրաստման հերթականությամբ: Հետագա աշխատանքները ուղղված են դրանց ամրապնդմանը: Սովորողները պետք է հասկանան, որ նախքան ճաշատեսակի պատրաստելը պետք է ուսումնասիրեն բաղադրությունը: Ստուգեն բաղադրության մեջ նշված բոլոր սննդամթերքների առկայությունը: Ապա պետք է ճշտել` արդյո՞ք մթերքների քանակը համապատասղանում են բաղադրատոմսում արված նշումներին: Մթերքների զանգածները որոշելու համար աշակերտներին պետք է սովորեցնել օգտել այն առարկաներից, որոնք կարող են օգնել չափել ունեցած սննդամթերքները /բաժակ, գդալ և այլն/: Նրանք պետք է գիտակցեն, որ որևէ մթերքի բացակայության կամ քանակի անբավարարության դեպքում որակը չի համապատասխանի նախատեսվածին:

Ուսուցիչը ծանոթացնում է մթերքների հետ, որոնք կարող են փոխարինել մեկը մյուսին /օրինակ` մայոնեզ-թթվասե, կանաչեղեն-չորացած համեմունքներ և այլն/:

մասի ուսումնասիրման համար ուսուցիչը աշակերտների ուշադրությունը ուղղում է հերթականության պահպանման վրա: Պետք է կարևորել և ուշադրություն դարձնել նրա վրա, որ սովորողները կդժվարանան, եթե գրառումը կազմված լինի բարդ ու երկար նախադասություններից: Բաղադրատոմսի գրառման ուսումնասիրումը կարելի է համատեղել տարբեր գրականությունների ուսումնասիրման հետ:

Հետագայում, երբ երեխաները որոշ չափով կտիրապետեն ճաշատեսակի բաղադրատոմսից օգտվելու կանոններին, ուսուցիչը կարող է առաջադրանքը բարդացնել` աշակերտներին հանձնարարելով կազմել բաղադրատոմս` լսելով ռադիոյից կամ հեռուստացույցից: Աշխատանքի այս փուլը շատ կարևոր է սովորողների մտածողության անալիզա-վերլուծական գործընթացների կատարելագործման համար: Գործունեության այս տեսակը ընդարձակում է սովորողների մտահորիզոնը և նպաստում սոցիալական հարմարմանը /ադապտացիային/:




Անցած նյութի կրկնում


Կոմբինացված դաս: Այս դասի շնորհիվ ուսուցիչը հնարավորություն է ստանում ներգրավել ամբողջ դասարանը` կիրառելով առաջադրանքների ծրագրավորման բոլոր ձևերը: Կոմբինացված դասը հաճախ սկսվում է անցած նյութի կրկնությունից:

Անցած նյութի կրկնության միջոցով ուսուցիչը պարզում է, թե աշակերտները ինչ չափով են հասկացել անցած դասը, արդյոք կան հարցեր, որոնք մնացել են առանց բացատրության:

Անցած նյութի կրկնությունը հատուկ /օժանդակ/ դպրոցում կարելի է կազմակերպել վարժությունների, տարբեր առաջադրանքների օգնությամբ:

Այդ ամենը կօգնի ճիշտ ձևով կազմակերպել և ուսուցման ճիշտ մեթոդների ու սկզբունքների օգնությամբ ավելի գիտակցված դարձնել կոմբինացված դասը, որի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել դիդակտիկ պարագաներ: Դիդակտիկ պարագաների միջոցով օժանդակ դպրոցի սովորողների մոտ ավելի է հեշտանում ուսուցանվող նյութը հասկանալն ու ընկալելը:








Ուսուցչի նախապատրաստումը սոցիալ-կենցաղային կողմնորոշման դասին



Սոցիալ-կենցաղային կողմնորոշում առարկան շտկողական աշխատանքների ամբողջություն է, որոնք ուղղված են սովորողներին ծանոթացնելու և պատրաստելու ինքնուրույն կյանքին և աշխատանքին, ինչպես նաև գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձևավորմանը: Նման աշխատանքների հիմնական նպատակը երեխաների մոտ վարքի նորմերի, գեղագիտկան ճաշակի, բարոյական որակների ձևավորումն է, որոնք անհրաժեշտ է երեխայի մեջ ձևավորել դեռևս առաջին դասարանից սկսած: Օժանդակ դպրոցում ուսուցման կարևորագույն առաջին առանձնահատկությունն է համարվում նրա շտկողական ուղղվածությունը: Երկրորդ առանձնահատկությունը օժանդակ դպրոցներում իրականացվում է գլխավոր դերը տալով երեխայի զարգացմանը: Օժանդակ դպրոցում ուսուցման գործընթացում երրորդ առանձնահատկությունն ուսուցման տեսության և պրակտիկայի կապի ինքնատիպ բնույթի մեջ է:

Օժանդակ դպրոցում ուսուցման գործընթացի ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դպրոցականների ավելի պակաս ակտիվությունն ու ինքնուրույնությունը, քան հանրակրթական դպրոցներում:

Օժանդակ դպրոցում ուսուցման բոլոր փուլերում գլխավորն է մնում ուսուցչի ղեկավարման ուղիղ ձևը, իսկ դպրոցականների ակտիվությունը չի հասցվում այնպիսի աստիճանի, ինչ մասսայական դպրոցներում, չնայած նրան, որ ուսուցման գործընթացում անց են կացվում հատուկ աշխատանքներ նրանց զարգացման ուղղությամբ: Սակայն ասվածից չի հետևում, որ ուսուցումը կրում է վարժեցման բնույթ: Միայն այն ուսուցումը, որը անց է կացվում մտավոր հետամնացների հետ` մատչելի դժվարությունների մակարդակի վար, կրում է զարգացնող բնույթ և կողմնորոշվում է գիտակցական զարգացման և ոչ թե հիշողության մեխանիկական մարզեցման վրա:

Օժանդակ դպրոցներում ուսուցումը ուսուցչի և աշակերտի համատեղ գործունեության գործընթացն է, որն ուղղված է սովորողների կողմից գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռք բերմանը:

Ուսուցչի գործունեությունը ընդունված է անվանել հասկացությամբ, որը նշանակում է գիտելիքների փոխանցում: Սովորողների գործունեությունն անվանում են տերմինով, որը գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերումն է:

Ուսուցման գործընթացում կատարվում է նաև անձի դաստիարակություն և ձգտում է առաջանում պայքարել կյանքի բացասական կողմերի դեմ:

Այսպիսով, ուսումնական գործընթացը իրենից ներկայացնում է ուսուցման, դաստիարակության և զարգացման գործընթացների բարդ միասնություն: Այդ համագործակցության դժվարությունները հիմնականում կախված են երկու գործոններից`

  • Ուսուցման, դաստիարակության և զարգացման գործընթացների արտաքին պայմաններն են ուսուցչի վարպետությունը, նրա կրթվածությունը, ուսուցման ու դաստիարակության գործընթացների կազմակերպումը և այլն:

  • Ուսուցման, դաստիարակության և զարգացման գործընթացների ներքին պայմաններն են, այսինքն, սովորողների անձնական և

  • տարիքայինառանձնահատկությունները, նրանց հնարավորությունները, պաթոլոգիական շեղումները նորմայի և այլն:

Այս երկու գործոնները կապված են միմյանց հետ: Ինչպես նշում է Ռուբինշտեյնը.

:

Ուսուցման գործընթացում փոխաքնցող գիտելիքները պետք է անպայման լինեն գիտական:

Ուսուցման գործընթացում կարողությունը հանդիսանում է համապատասխան հմտությունների ձեռք բերման նախապայման և առաջացման հետևանք:

Հմտությունը թույլ է տալիս կատարել համապատսխան գործողությունների գրգռվածության ցածր մակարդակին համապատասխան, որը կրճատում է նյարդային էներգիայի ծախսը և արագացնում է տվյալ գործողության կատարումը:

Սովորողների կողմից ընդունվող գիտելիքները և նրանց հիման վրա ձևավորվող կարողությունները և հմտությունները ավելի ու ավելի բարդ համակարգեր են կազմում:

Ուսուցիչը ուսումնական հաստատություններում սովորողներին զինում է գիտական գիտելիքներով, լուծում կրթության, դաստիարակության և զարգացման, շտկման հիմնախնդիրները, ձևավորում սովորողների գիտական աշխարհայացքը և հասրակական վարքը:

Ուսուցիչը մանկավարժական գիտության կրողն է: Յան Ամոս Կոմենսկին ասում էր. :

Ուսուցչի աշխատանքը շատ բարդ է ու դժվարին: Նա պետք է ունենա բազմակողմանի զարգացվածություն, լայն մտահորիզոն և ցանկացած պահի, ինչպես հանրագիտարանը, հանպատրաստից պատասխանի իր աշակերտների հարցերին: Նա պետք է տիրապետի իր մասնագիտության յուրաքանչյուր տարրին: Նրա լեզուն, խոսքը, պատմելու, բացատրելու վարպետությունը պետք է այնպես գրավիչ լինեն, ինչպես հանճարեղ դերասանի խաղը:

Ուսուցիչն իր բնույթով պետք է լինի կենսուրախ, շիտակ, արդարամիտ, ունենա մեղմ բնավորություն, հարգի երեխայի անձը, երբեք աշակերտին չդիտի որպես ենթարկվողի, իսկ իրեն` տիրապետողի դերում:

Ուսուցչի վարած դասը, ինչպես եկեղեցու զանգի խորհրդավոր ձայնը, պետք է : Նրա դաս հարցնելը, ուսումնական նոր նյութի հաղորդումը, ուսուցման մեթոդների, հնարների ու միջոցների կիրառումը, ողջ դասի ընթացքում աշակերտներին ակտիվ վիճակում պահելը, դիտազննական պարագաների օգտագործումը, գրատախտակին գեղեցիկ գրած բառը պետք է այնպես գրավիչ լինեն, ինչպես արվեստի նմուշներ: Դասավանդման ընթացքում է ուսուցիչը մտնում իր սաների հոգու խորքը և այնտեղ իր վեհ կոչումն ու հեղինակությունը:

Դասին նախապատրաստվելիս ուսուցչի համար շատ կարևոր է տեսնել յուրաքանչյուր վարժության նպատակը և դրանք ճիշտ օգտագործելը:

Ուսումնական աշխատանքն այնքան բարդ է, որ ուսուցչից, նույնիսկ ամենափորձված ուսուցչից պահանջում է խորը և սիստեմատիկ նախապատրաստում պարապմունքներին: Հարկավոր է նախապատրաստվել ամբողջ դասընթացին, յուրաքանչյուր թեմային և առանձին պարապմունքին:

Հերթական թեմային պատրաստվելիս ուսուցիչը ուսումնասիրում է այդ թեմայի բովանդակության վերաբերյալ նոր հրատարակված նյութերը և սահմանում է, թե ինչ հիմնական գաղափարներ պետք է բացահայտվեն, որ մեթոդներն է նպատակահարմար օգտագորել տվյալ վայրի, դպրոցի ու լսարանի կոնկրետ պայմաններում: Այնուհետև ուսուցիչը բաշխում է նյութը ըստ առանձին դասերի, սահմանում նրանցից յուրաքանչյուրի նպատակները:

Առանձին դասին նախապատրաստվելու բովանդակության մեջ մտննում են`

-նախորդ պարապմունքի արդյունքների վերլուծությունը,

-պարապմունքի` նախապես ձևակրերպված նպատակի ստուգումը և նրա տիպի ու կառուցվածքի վերջնական որոշումը,

-ուսուցման նյութի, մեթոդների ու հնարների ընտրությունը` ըստ պարապմունքի կառուցվածքային առանձին մասերի,

-առանձին սովորողների հետ աշխատանքի բովանդակության որոշումը

-տնային առաջադրանքների ձևակերպումը և դրանց կատարման հրահանգը,

-պարապմունքի համար անհարժեշտ նյութերի ու ձեռնարկների նախապատրաստումը,

-պարապմունքի վերջնական պլանի կազմումը:

Ակնհայտ է, որ պարապմունքին ուսուցչի նախապատրաստելու հիմնական պահերը կապված են իրաի հետ: Յուրաքանչյուր հաջորդ պահը որոշվում է նախորդով և իր հերթին ազդում է նրա վրա:

Այսպես, ուսուցչի նախանշած մեթոդներից է կախված և պարապմունքի կառուցվածքը, և նրա նպատակին հասնելու աստիճանը:

Ուսումնական գործունեությունը ճիշտ կազմակերպելու, դեպի նախատեսված դաստիարակչական և կրթական նպատակները նպատակասլաց շարժումն ապահովելու համար ուսուցիչը պետք է պլանավորի իր աշխատանքը: Դպրոցում հաստատվել է պլանների կազմումը:

Պլանները չպետք է մեծածավալ լինեն: Դա ուսուցչի աշխատանքային փաստաթուղթն է, նրա մեջ մատնանշվում են պարապմունքի թեման և դրա նպատակը, կահավորումը, պարապմունքի ընթացքը և առանձին աշակերտների հետ աշխատանք տանելու մեթոդները, տնային առաջադրանքները: Սկսնակ ուսուցիչների համար օգտակար է նշել այն ժամանակը, որը ենթադրվում է ծախսել պարապմունքների առանձին մասերի վրա: Գրավոր պլանի առկայության դեպքում յուրաքանչյուր ուսուցիչ աշխատում է ավելի հստակ և վստահորեն:




Ուսուցման նպատակը և խնդիրները


Մտավոր հետամնացություն ունեցող երեխաների դպրոցում որքան էլ բազմազան լինեն դասերն իրենց նպատակով, բարդությամբ, ծավալով, բնույթով, մանկավարժը յուրաքանչյուր դաս կառուցելու համար պետք է հետևի հիմնական պահանջներին, որոնք հանգում են հետևյալին:

  1. Յուրաքանչյուր դաս պետք է ունենա նպատակ, դրանք իրագործելու միջոցներ և անհրաժեշտ դիդակտիկ նյութեր: Դասը սկսելուց առաջ ուսուցիչը պետք է պատկերացնի դասի նպատակը` դա ձևակերպելով դասի պլան:

  2. Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել որոշակի խնդիրներ, որոնք առկա են յուրաքանչյուր դասում: Ուսումնական պարապմունքի անցկացման ժամանակ իրականացում են խնդիրների երեք հիմնական խմբեր`

Ուսուցողական խնդիրների իրագործման համար ուսուցչին անհրաժեշտ է իրականցնել, հիմնվել հատուկ դիդակտիկ սկզբունքների վրա, խթանել ուսումնա-ճանաչողական գործունեությունը, սովորողներին զինել որոշակի գիտելիքներով, կարողություններով և հմտություններով:

Փոխհատուցող-զարգացնող խնդիրները ենթադրում են մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մտածողության, հիշողության, տրամաբանության, տեսողական ընկալման, հուզակամային ոլորտի շտկում և զարգացում: Յուրաքանչյուր դաս իր նպատակների մեջ պարտադիր կերպով պետք է ունենա շտկող և զարգացնող ուղղվածություն: Դաստիարակչական խնդիրները ենթադրում են անձի դրական որակների, աշխարհայացքի, բարոյական որակների ձևավորում: Այս խնդրի լուծումը նպաստում է սովորողների սոցիալական և աշխատանքային հարմարեցմանը:

Դաստիարակությունն ուսուցչից պահանջում է երեխային այս կամ այն իրավիճակում ուսումնասիրելու և ճիշտ դիրքորոշում ունենալու կարողություն, դաստիարակության ճիշտ միջոցների, սկզբունքների, մեթոդների օգտագործում և իհարկե մտավոր հետամնացություն ունեցող երեխաներին հասարակության մեջ ներգրավելու խնդիրների ուսումնասիրում և երլուծում:

Ուսուցման մեթոդները

Հատուկ /օժանդակ/ դպրոցում աշխատում են հատուկ մեթոդներով: Այդ մեթոդները ունեն կարևոր նշանակություն մտավոր թերզարգացած երեխաների հոգեկան և ֆիզիկական զարգացման համար: Օժանդակ դպրոցի հիմնական մեթոդներն են`

  1. Ուսուցման պրակտիկ մեթոդ

  2. Դիդակտիկ մեթոդ

  3. Զրույցի մեթոդ

  4. Պատմելու մեթոդ

  5. Էքսկուրսիայի մեթոդ

Ուսուցման պրակտիկ մեթոդ: Օժանդակ դպրոցում ուսուցման գործնական մեթոդը կատարվում է ոչ թե ծրագրավորված ձևով, այլ վարժությունների էլեմենտների ուսուցումով: Այս մեթոդը առաջին անգամ կիրառել է Արնոլդովը: Այդ էլեմենտների կիրառման ամենալավ մեթոդն է ամբողջապես յուրացնել գիտելիքներ: Նրա մեթոդում օգտագործվեց գծային ծրագրավորումը, որը հիմնված էր ալգորիթմիզացիայի գիտելիքների յուրացման վրա: Ալգորիթմը կանոնների քանակ է, որը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում ստանալ տրամաբանական եզրակացություն:

Ուսուցման դիդակտիկ մեթոդ: Այս մեթոդը հանդիսանում է կարևոր մեթոդներից մեկը: Այն ունի իր առանձնահատկությունները: Մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար առարկայի անմիջական զննումը ունի իր առանձնահատկությունները: Ուսուցման դիդակտիկ մեթոդը օգնում է մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մոտ զարգացնել դիտողականությունը, մտածողությունը, տրամաբանությունը, երևակայական մտածողությունը:

Դիդակտիկան հանդիսանում է ուսումնական նյութը յուրացնելու կայուն և գիտակցված պայմաններից մեկը: Դիդակտիկայի մեթոդը օգտագործելիս մենք ընտրում ենք տարբեր տիպի առարկաներ, թեմատիկ նկարներ և այլն:

Ուսուցման զրույցի մեթոդ: Ընդհանրապես ընդունված է, որ զրույցի մեթոդը պետք չէ օգտագործել նոր նյութը անցնելու ժամանակ: Բայց օժանդակ դպրոցում ուսուցման զրույցի մեթոդը պետք է գործածել նյութի յուրացման սկզբում:

Ուսուցման պատմելու մեթոդ: Այս մեթոդը պատկանում է խոսքային մեթոդների դասակարգմանը: Այս մեթոդում, որպես գիտելիքների ձեռքբերման աղբյուր ծառայում է ուսուցչի խոսքը: Ուսուցչի կենդանի խոսքը կարևոր նշանակություն ունի ուսուցման ընթացքում: Օժանդակ դպրոցում ուսուցչի խոսքը միշտ ուղեկցվում է օժանդակ միջոցներով և հնարներով` նկարներ, առարկաներ և այլն: Ուսուցիչը մշակում է համապատսխան թեմա, պարզեցնում է այն և մատուցում աշակերտներին: Այս ամենը արվում է այն բանի համար, որ աշակերտները ավելի հեշտ յուրացնեն թեման: Ուսուցիչը պատմելու ընթացքում պետք է հետևի խոսքի տեմպին: Այս մեթոդը օգտագործվում է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է շարադրել փաստացի նյութը: Աշակերտները պետք է իմանան, թե ինչի մասին է նյութը, հասկանան և ընկալեն այն:

Ուսուցման էքսկուրսիայի մեթոդ: Էքսկուրսիայի մեթոդը շատ կարևոր է աշակերտների համար: Ուսուցիչը պետք է կազմակերպի էքսկուրսիաներ, որը կհամապատասխանի տվյալ թեմային: Երեխաները ավելի հեշտությամբ են հասկանում թեման:










ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



1.Олигофренопедагогика. /под ред. Т.В. Алышевой/, М., 2009

2. М.В.Шакурова Социальное воспитание в школе. М.Академия 2004

3.Համացանց – Վիկիպեդիա Google.am

































Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!