СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խնդիրների լուծման ուսուցման մեթոդիկան։

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Խնդիրների լուծման ուսուցման մեթոդիկան։»

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

Երեխաներին սովորեցնել լուծել խնդիրներ՝ նշանակում է նրանց

սովորեցնել կապեր հաստատել տվյալների և որոնելիի միջև ու դրան

համապատասխան ընտրել, իսկ հետո կատարել թվաբանական գործողու-

թյունններ։

Խնդիրների լուծման ուսուցման մեթոդիկայում նախատեսվում է այս-

պիսի աստիճաններ․

1.Նախապատրաստական աշխատանք խնդիրներ լուծելու համար։

2.Ծանոթացում խնդիրների լուծմանը։

3.Խնդիրներ լուծելու կարողության ամրապնդում։

1.ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ

Նրանք պետք է յուրացնեն այն կապերի իմացությունը, որոնց հիման

վրա ընտրվում են թվաբանական գործողությունները։ Այդ կապերից են․

ա) թվաբանական գործողության իմաստը,կապը,

բ ) մեծ և փոքր առընչությունների,թվաբանական գործողությունների

կապը,

գ)թվաբանական գործողությունների և արդյունքի միջև կապը։

Բաղադրյալ խնդիրներ լուծելիս պետք է կարողանան ոչ թե մեկ կապ

հաստատել,այլ կապերի մի ամբողջ համակարգ։

2.ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ երեխաները

սովորում են կապեր հաստատել տվյալների և որոնելիի միջև և ընտրել

թվաբանական գործողությունները։Այս աստիճանում աշխատանքի մեթո-

դիկայում առանձնանում են հետևյալ փուլերը․

ա) Ծանոթացում խնդրի բովանդակությանը։

Կարդալով այն,ծանոթանալ խնդրում արտացոլված իրադրությանը։Ճիշտ

կարդալ խնդիրը,շեշտել թվային տվյալները ու այն բառերը, որոնք

որոշում են գործողության ընտրությունը։Ինտոնացիայով առանձնացնել

խնդրի հարցը։Բացատրել խնդրում անհասկանալի բառերը։

բ)Խնդրի լուծման որոնում։

Պետք է առանձնացնել խնդրում մեծությունները, տրված և որոնելի

թվերը,կապեր հաստատեն տվյալների և որոնելիի միջև։Խնդրի լուծման

որոնման ժամանակ օգտագործում են հնարներ՝ խնդրի լուսաբանումը։

Լուսաբանումը կարող է լինել առարկայական (տվյալները պատկերեն

կոնկրետ առարկաներով)կամ սխեմատիկ (խնդրի համառոտ գրառումն է)։

գ)Խնդրի լուծումը։

Խնդրի լուծումը դա թվաբանական գործողության կատարումն է։

դ)Խնդրի լուծման ստուգում։

Ստուգել խնդիրը, նշանակում է հաստատել այն ճիշտ է կամ սխալ։

Կա ստուգման հետևյալ եղանակներ

1)Հակադարձ խնդրի կազմում և ստուգում։

2)Խնդրի լուծում այլ եղանակով։

3)Պատասխանի մոտավոր հաշվում։

3.ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ։

Սովորողների մեջ ամրապնդել տվյալների և որոնելիի միջև եղած որո-

շակի կերպով խնդիրներ լուծելու կարողությունը։Հասնել նրան, որ աշա-

կերտները կարողանան ընդհանրացնել լուծման եղանակը և կարողանան

լուծել քննարկվող տեսակի ցանկացած խնդիր։