Просмотр содержимого документа
«Обучение восклицательного»
ԿՈՉԱԿԱՆ
ԱՌԱՐԿԱ՝ ՄԱՅՐԵՆԻ
ԴԱՍԱՐԱՆ՝ 5-ՐԴ
ԿԱԶՄԵՑ՝ Ժ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ԿՈՉԱԿԱՆ
Այն անձը կամ իրը, որոնց դիմում կամ իր խոսքն է ուղղում խոսողը, կոչականն է:
Օրինակ՝ Արտե՛ր , ծաղկե՜ք, գարուն է եկել:
Տղա՛ս, ուշադիր եղիր, որովհետև թշնամին մոտ է սահմանին:
Բանավոր խոսքում կոչականն արտասանվում է շեշտված և նախադասության անդամներից առանձնանում է դադարով: Գրավոր խոսքում կոչականի վրա դրվում է շեշտ , իսկ նախադասության անդամներից անջատվում է ստորակետով:
Օրինակ՝ Դու այսօր այնքան մաքուր ես, Սևա՛ն:
ԿՈՉԱԿԱՆի կետադրությունը
1. Երբ կոչականից առաջ նրան լրացնող բառ կա, ապա շեշտն անցնում է այդ բառի վրա:
Օրինակ՝ Սիրելի՛ մայրիկ, անպայման կվերադառնամ և կփարատեմ քո բոլոր հույսերը:
2. Երբ լրացումը կոչականից հետո է, ապա շեշտը դրվում է կոչականի վրա:
Օրինակ՝ Իջե՛ք, հովե՛ր մեր սարերի,
Ինձ այս ցավից պոկե՜ք, տարե՜ք…
ԿՈՉԱԿԱՆի կետադրությունը
- Որոշ դեպքերում կոչականի վրա կարող է բացականչական նշան դրվել /բանաստեղծական խոսքում, ինչպես նաև երբ մեկին հեռվից կամ էլ խնդրելով են դիմում/.
Օրինակ՝ Լռություն է ու ծաղկի բույր,
Իմ քո՜ւյր խաչքար, շա՞տ ես տխուր:
- Գեղարվեստական գրականության մեջ հանդիպում են ՈՎ բաղադրիչով կոչականներ, որոնք համարվում են հին ձևեր.
Օրինակ՝ Քեզ եմ ասում, ո՜վ քաջ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին…
առաջադրանքներ
1.Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:
- … ., դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
- … ., դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
- Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, ….:
- Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, …..:
- Գիտե՞ս, ….., ռոբոտներին էլ է օդ պետք:
- Ի՜նչ ասես չես մտածի, ….., հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:
առաջադրանքներ
2. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՛ր շեշտի տեղը :
- Տղա՛ , քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
- Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
- Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:
- Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովի՛վ:
- Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
- Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:
առաջադրանքներ
3.Նախադասություններ կազմի՛ր՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ.
Բարի՛ մարդիկ, հարգելի՛ ծնողներ, ի՛մ հեռատես ընկեր, անտառի՛ ծառեր, ա՛յ կամակոր աղջիկ:
4.Գրե՛ք այս նույն նախադասությունները՝ կոչականը դնելով մե՛կ վերջում, մե՛կ մեջտեղում.
1.Մարդի՛կ, արևի նման նայեք աշխարհին:
2. Ճանապարհին քեզ տեսա, ալեհե՛ր ծերունի։
5.Կազմի՛ր և գրի՛ր սկզբում, մեջտեղում և վերջում կոչական ունեցող երեք նախադասություն: