ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻ՛Չ
ԴԱՍՂԵԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
II դասարանի համար
1․Վեց տարեկան բոլորած
Ճամփաներով ծանոթ
Մորս ձեռքից պինդ բռնած
Դպրոց մտա ամաչկոտ:
2․Դու ժպտացիր մտերմիկ,
Հարազատի ջերմ սիրով,
Դպրոցի բակը փոքրիկ
Դարձավ մեծ ու լուսավոր:
3․Ուրախ էի, ժպտերես
Բախտավոր ու երջանիկ,
Գտել էի մոր պես
Հարազատ ու բարի սիրտ:
4․Եղար բարի, իմաստուն
Խորհրդատուն իմ կյանքի,
Միշտ կմնաս իմ սրտում,
Որպես կարոտ իմ անգին:
5․Համբուրում եմ ձեզ հիմա
Եվ գլուխ եմ խոնարհում,
Դուք ինձ համար, ինձ համար
Երկրորդ ծնող աշխարհում:
6․Ա~խ ինչքան ենք ձեզ տանջել անհաոգի,
Մեր համառությամբ և հիմարությամբ:
Իսկ երբ դասի չեք եկել հարգելի
Ուրախացել ենք ձեր հիվանդությամբ:
7․Նոր ենք հասկանում, որ մեր մշտական
Ուղեկիցներն եք ու միշտ կլինեք:
Մեր լավի համար ձեզ ենք պարտական,
Իսկ վատի համար մեղավոր ենք մենք:
8․ Պար
9․Ինչքան բան գիտեն
Մեր ուսուցիչները
Իմ իմացածը
Շատ, շատ,շատ քիչ է :
10․Ինչ հարց էլ ,որ տաք
Նրանք չեն բարկանում
Ժպտում են մեղմիկ
Ու պատասխանում:
11․Աշխարհում ոչ մի
Դժվար հարց չկա՝
Մեր ուսուցիչը
Իսկույն չիմանա:
12․Ես ու մայրիկս
Մեկ էլ հայրիկը,
Ինչքան իմանաաք
Դեռ էլի քիչ է,
Շատ , շատ բան գիտե
Մեր ուսուցիչը:
13․Երգ՝
14․Սիրելի ուսուցիչ
Սիրում ենք ձեզ,
ՈՒզում ենք որ միշտ մեր կողքին լինեք,
Ուզում ենք, որ ձեր ժպիտը ծովանա
Օվկիանոսներ դառնան,
Շնորհակալ եմ քիչ է ասել,
Քիչ է, էլի քիչ:
Խոնարհվում ենք ձեր առջև։
15․Ինչքան չասված խոսքեր կան դեռ,
Որ պիտ ասվեն Ձեր մասին
Ինչքան սերունդ պիտի գա դեռ,
Որ փայփայեք կաթոգին:
16․Սիրում ենք Ձեզ անչափ, անչափ
Ուսուցիչներ մեր արեգակ,
Ծով եք, միտք եք, խելք եք անափ,
Համբերությամբ անհատակ:
17․ Քանի սերունդ եք կյանք ճանապարհել,
Բանիմաց ու սթափ Ձեր խորհուրդներով,
Բազմաթիվ մատղաշ հոգիներ կրթել,
Բաշխելով նրանց ավյուն ու կորով:
18․Որպես երաշխիք Ձեր արած գործի,
Ձեր առաջ հպարտ խոնարհվում ենք մենք,
Այս մեծ աշխարհում ուր էլ որ լինենք,
Ձեզ միշտ կհիշենք ու կկարոտենք:
19 ․Պար՝ -Սոֆ
20․Ով է հայոց ամենամեծ ուսուցիչը,
Զորավարը,դերասանը և գրիչը:
Ես կարծում եմ հայ մեծագույն երևույթը,
Այդ մեծերին ծնող-սնող ժողովուրդն է:
21․Դուք ՝ ուսուցիչ, դուք՝երկրորդ մայր,
Այսքան բարի, համբերատար․․․
Ձեր աչքերի լուռ խորքերից
Լույս է հորդում՝ ջինջ ու վարար:
22․Ինչպես փերի մի մոգական
Դուք արել եք անկարելին,
Ներս եք բերել գարնանային
Երգ ու ծիծաղ բներգության
Քնքուշ ժպիտ ու բարության:
23․Նույն ժպտուն աչքերն ու անմեղ հոգին,
Ուսուցիչ բարի, վեհ ու թանգակին,
Խորիմացության լույսերը անցպառ
Փոխանսել եք Ձեր աշակերտներին:
24․Որտեղից Ձեզ այսքան քնքշանք,
Ներքին մղում , ներքին հորձանք՝
Միայն լավը փոխանցելով,
Չեք դադարում հայ մանուկի
Փխրուն հոգին ընթերցելուց․․․
Ձեր գրկում էլ ինչպես տանը,
Երջանիկ են, խաղաղ նրանք:
25․Պար
26․Բեմականացում
27․Երգ ՝ Անի
28․Ինչ կմնար մարդկությանից, տեր աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ։
Ահա ինչու՝ ամբողջ հոգով և սրտանց
Ուսուցիչներ, խոնարհվում եմ Ձեր առջև:
29․Ամեն մարդ էլ ․․․ ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել,
Դուք անանուն, ձեր սաները՝ անվանի,
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
30․Ախ, շատ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել
Տիրողները՝ շքեղաշուք , դուք անշուք․․․
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
31․Հողագունդը գլոբուս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ,
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
32․Եվ ուզում եմ , ուզում եմ ես,
Մի լրացում անել վերջին,
Հրաշալիք կոչենք նույնպես՝
Ամեն մեկս մեր ուսուցչին։
33․Երգ
34․Դուք միշտ ժպտացեք, ժպիտն է ուժն ու խթանը կյանքի։
35․Դուք միշտ ժպտացեք, քանզի ժպիտն է փարոսը կյանքի:
36․Դուք միշտ ժպտացեք,քանզի ժպիտն է հույսը գալիքի:
37․Ժպիտն է մարդուն թև տալիս, որ հասնի ամեն մի բարձունքի:
38․Որպես երախտիք ձեր արած գործի, ձեր առաջ ահա խոնարհվում ենք մենք:
39․Թող ձեր բոլոր սաները մեծ բարձունքների հասնեն և միշտ բարձր պահեն ձեր պատիվը ու մեր դպրոցի անունը:
40․Մաղթում ենք ձեզ առողջություն,
Տիրույթներում միշտ հույր լինեք,
Մինչև խորին ձերություն,
Երջանկություն ու խնդություն
Սահմանները դուք չլքեք․․․
Խումբ՝ շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք:
41․ՈՒրախ աչքերիդ լույսով ենք սնվում:
Սիրալիր ժպիտդ ընդմիշտ վայելում:
Ուսուցանում ես մեզ մեր դպրոցում:
Ցանում բարության իմաստը կյանքի:
Չափազանց մեծ է ներդրումը քո:
ՈՒղիներում մեր կյանքի դպրության