Просмотр содержимого документа
«Մաթեմատիկա համակցված դասի պլան։»
Բաց դասի պլան
14. 02. 2020թ․
Առարկա - Մաթեմատիկա
Դասարան - 4-րդ
Թեմա – Զույգ և կենտ թվեր
Դասի տիպը - Համակցված
Դասի նպատակն ու խնդիրները
Իմանալ բազմանիշ զույգ և կենտ թվերը
Կարողանալ զույգ և կենտ թվերը կիրառել թվաբանական գործողությունների և խնդիրների լուծման մեջ
Զարգացնել հիշողությունը, ուշադրությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը, տրամաբանական մտածողությունը
Զարգացնել համեմատման, վերլուծության, վերացարկման կարողությունները
Մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ
Ամրապնդել անցած նյութերը
Անհրաժեշտ նյութեր
Համակարգիչ, մեծ էկրան, գունավոր կպչուն թղթեր, դասագիրք , տետր, գրիչ
Ընթացքը – Խթանման փուլ
Դասն սկսել ողջույնի խոսքով
Բանավոր հաշիվը կանցկացնենք երկու ձևով։ Սկզբում հարցերը կտեսնեն էկրանին ՝ խաղի տեսքով , կընթերցեն , նոր միայն կպատասխանեն՝ ընտրելով ճիշտ տարբերակը, երկրորդ խաղի միջոցով կգտնեն օրինաչափությունը զարգացնելով՝ ուշադրությունն ու տրամաբանությունը:
Հարցերը ՝https://learningapps.org :
Հաջորդիվ բանավոր հաշիվը կանցկացվի գրատախտակի մոտ՝ ամրակայելով նախորդ թեմաները և սահուն անցում կատարելով զույգ և կենտ թվերին։
Այսպիսով կամրապնդեն և կամբողջացնենձեռք բերած գիտելիքները:
Իմաստի ընկալում
Սահիկահանդեսի միջոցով հերթականությամբ կցուցադրվեն բազմանիշ թվեր՝ քառանիշ, հնգանիշ, վեցանիշ, որոնք բաժանված են զույգ և կենտ խմբերի։ ՈՒղղորդված հարցադրումների միջոցով իրենք կգան այն եզրահանգման , որ եթե թվի վերջին թվանշանը զույգ է, ապա այն զույգ թիվ է, իսկ վերջին թվանշանի կենտ լինելու դեպքում այն կենտ թիվ է։
Ամփոփելուց հետո կաշխատենք դասագրքով ։ Առ․ 678-ը և 679-ը կկատարենք բանավոր՝ որպես անդրադարձ։ Առ. 680-ը, 681-ը կկատարենք գրավոր՝ վերհիշելով կատարման կարգը։ Խնդիր 683-ը նախ կընթերցեն բոլորը մտքում, ապա աշակերտներից մեկը կպատմի խնդիրը / ինչ է տրված , կապերը տվյալների միջև, որն է պահանջը և ինչպես լուծել/։ Ահրաժեշտության դեպքում կկատարվեն լրացումներ մյուս աշակերտների կամ ուսուցչի կողմից։/
Կշռադատման փուլ
Կատարել անդրադարձ, հանձնարարել տնային աշխատանք՝ 680բ,681գ, 682 և գնահատել: