Просмотр содержимого документа
«Մայրենի դասի պլան․»
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
ԲԱՑ ԴԱՍԻ ԾՐԱԳԻՐ
Ծառի խնդրանքը
Պատվական Խաչատրյան
I դասարան
Առարկա-Մայրենի
Մշակել սահուն,արտահայտիչ կարդալու տեխնիկան
Զարգացնել կապակցված խոսքը,ուղղագրական կանոնների իմացությունը
Հարստացնել բառապաշարը
Խորացնել նախադասություն կազմելու կարողությունները
Դաստիարակել ճիշտ վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ
Ամրապնդել մարդ-բնություն կապը
Մեթոդները` Մտագրոհ, զրույց, կռահում, T-աձև աղյուսակ:
Համակարգիչ,պրոյեկտոր,էկրան
Սահիկահանդես
Խճանկար՝ learningapps.org ծրագրով
Գործնական աշխատանքի պաստառ
Նկարներ, կպչուն թղթեր
Բառերով թղթեր
Թղթե խնձոր-բառեր
Սկուտեղով խնձորներ
Ընթացքը՝
Խթանման փուլ
Խոսել մարդ-բնություն կապի մասին:Ներկայացնել մարդու համար կենսական մեծ նշանակություն ունեցող բնության զարդը:
Խճանկար խաղի օգնությամբ ,գտնելով միավանկ և բազմավանկ բառերը ,բացահայտել բնության զարդը՝ծառը:
Սահիկների միջոցով թվարկել ծառի դերն ու նշանակությունը մարդու կյանքում:
Կանխագուշակել, թե ինչի մասին կլինի դասանյութը։
Իմաստի ընկալման փուլ
Ներկայացնել դասի վերնագիրը:
Ծանոթացնել հայ մանկագիրներից ՝Պատվական Խաչատրյանի հետ,ցուցադրել մանկագրի նկարը:
Ընթերցել դասը:
Կատարել բառային աշխատանք՝բացատրել մղկտալ բառի իմաստը,դասանյութից դուրս բերել ծառ և սիրտ բառերը՝կատարել բառային վերլուծություն:
Բացատրել ուղղագրական նշանակություն ունեցող բառերի արտասանության և գրության ճիշտ ձևերը:
Ֆիզկուլտդադար:
Կատարել դասագրքի առաջադրանքները.
Գտնել բառերը:
ու կազմել ճիշտ նախադասություն:
Կենդանիների անունները դասավորել այբբենական կարգով:
Պատասխանը հարցի մեջ է:
Կշռադատման փուլ
պաստառի վրա քայլ առ քայլ հավաքել ու ցուցադրել սերմից ծառ ստանալու եղաանակը:
յուրաքանչուր խմբին տալ մեկական նկար,որը պարունակում է հարց:Նրանք սահմանված ժամանակում պետք է մտածեն և տան այդ հարցերի պատասխանները:
Ամփոփել դասը և ստացած գիտելիքները,կազմակերպել քվեարկություն ՝ T-աձև աղյուսակի կիրառմամբ, ՞ղ կցանկանայի ապրել :