СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մայրենի "Գ" տառի ուսուցում

Нажмите, чтобы узнать подробности

"Գ"  տառի  ուսուցման դասի  պլան։

Просмотр содержимого документа
«Մայրենի "Գ" տառի ուսուցում»

Բաց դաս`համակարգչային տեխնիկայի կիրառմամբ

Դասի թեման՝ Գ հնչյուն -տառի ուսուցում

Դասի նպատակը՝

  • Կապակցված խոսքի զարգացում :

  • Պատմության, նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքների ամրապնդում:

  • Կարդալու սկզբնական կարողությունների զարգացում:

  • ՈՒսուցանել Գ հնչյուն-տառը :

  • Գ հնչյունի-տառի ընկալման, բառի մեջ տեղի որոշման կարողությունների ձևավորում:

  • Բառը հնչյունային վերլուծության ենթարկելու կարողության ամրակայում:

  • Տրված տառերով բառեր կազմելու կարողության ամրապնդում:

  • Գ տառի գրություն կարողության ձևավորում:

Դասի տիպը- Հաղորդման դաս
Դասի կահավորումը - համակարգիչ, պրոյեկտոր, տառերով քարտեր, խորանարդ,որի կողորը գրպանիկներով են, տառի մեծադիր նկար:

Դասի ընթացքը`



Խթանում

*Էկրանին հայտնվում է Գ տառի հոլովակը:/հատված



Տեսասահիկ 1

Երեխաները թվարկում են էկրանին հայտնված Գ հնչյուն-տառով սկսվող նկարների անունները ,ավելացնում այլ բառեր:

Իմաստավորում

Տեսասահիկ 2

Հյուսել պատմություն դասագրքի նկար- պատմության շուրջ:

Տեսասահիկ 3

Կարդալ համապատասխան բառերը:

Ֆիզկուլտ դադար

:

Ուսուցանել բանաստեղծությունը: Տեղում սովորողին խրախուսել:



Խաղ` - Ուսուցչուհին լուռ ցույց է տալիս ծանոթ տառերի տպագիր գրությամբ քարտը:Աշակերտները` ուսուցչի հրահանգով, լուռ մոտենում է գրատախտակին,գրում ձեռագիր տառը:Եթե սխալվում է մեկ ուրիշ աշակերտ է մոտենում:Աշակերտները իրենք հսկում են տառի ճիշտ գրությանը,եթե սխալ է,բարձրացնում են կարմիր մատիտը,եթե ճիշտ է`կանաչը:



Խաղ խորանարդով: Աշակերտը մոտենում է,նետում խորանարդը,որի կողմեի գրպանիկներում բառեր են :Իրեն բառը կարդում է,խորանարդը արագ փոխանցում մյուս աշակերտին: /կարդացած բառերը ուսուցիչը փոխարինում է նոր բառերով/:

Աշխատանք զույգերով: Աշակերտները իրենց մոտ եղած տառային քարտերով կազմում են բառեր:Արագ ավարտող զույգը խրախուսվում է:/այս աշխատանքի ժամանակ առաջինը ավարտող զույգը կատարում է տարբեր առաջադրանքներ`նշում վանկերի քանակը,ձայնավոր հնչյուն - տառերը առանձնացնում…/

Ծանոթացնել Գ տառի գրությանը:

Տեսասահիկ 4

Կշռադատում



Տեսասահիկ 5

Լուծել խաչբառը,որոշել` որ կենդանու անվան մեջ չկա գ տառը:

Մատները գրելուն նախապատրաստող վարժություն



Բաժանել թղթեր Գ տառով սկսվող նկարներով : Երեխաները կգունավորեն ու ներքևի տողերում կգրեն մեծատառն ու փոքրատառը:



Դասվար` Մ․ Սուքիասյան