Դասարան՝ 3-րդ
Առարկա՝ Մայրենի
Թեման՝ Սեպտեմբերի 21
Նպատակը՝ • Կճանաչեն և կհարգեն ՀՀ պետական խորհրդանիշները
Կահավորում ՝ ՀՀ քարտեզ, խորհրդանիշները/դրոշ, զինանշան , օրհներգ/
Դասը սկսել օրհներգով
Բեմականացնել ՙ ,Սեպտեմբերի 21՛՛ դասանյութը
Թոռնիկ -Պապիկ , մի բան կարդամ:
Պապիկ -Կարդա:
Թոռնիկ -Օրացույցում սեպտեմբերի 21-ը նշված է կարմիր գույնով:Հետաքրքրվի՛ր և իմացի՛ր թե ինչու:
Պապիկ -Այսինքն՝ դու հետաքրքրվում ես , հա°:Հուվարի 1-ն էլ է կարմիր՝ ինչու°
Թոռնիկ -Որովհետև տոն է ՝ Նոր-տարի:
Պապիկ -Ապրես:Սեպտեմբերի 21-ն էլ է տոն:
Թոռնիկ -Գիտեմ , թե սեպտեմբերի 1-ը ինչ տոն է, բայց 21-ը ՝ չգիտեմ:
Պապիկ -Սեպտեմբերի 21-ը Անկախության տոնն է:
Թոռնիկ -Անկախությունն ի°նչ է:
Պապիկ -Հիշու°մ ես , թե Հայկն ինչու էր կռվում Բելի դեմ:Ես քեզ պատմել եմ:
Թոռնիկ -Որովհետև Բելն ուզում էր , որ Հայկը ենթարկվի իրեն և ոչ թե ազատ ապրի:
Պապիկ -Կեցցես:Բելն ուզում էր, որ Հայկն կախված լինի իր կամքից , որ ինքն ինչ ասի , Հայկը կատարի:
Թոռնիկ -Այսինքն ՝ Հայկն իր անկախության համա°ր էր պայքարում:
Պապիկ -Ոչ միայն իր , այլև իր ժողովրդի:
Երեխաներ ուրիշ ում գիտեք, որ պայքարում էր անկախության համար:
Աշակերտ- Սասունցի Դավիթը:
Պապիկ -Ճիշտ ես:
Աշակերտ-Նաև Մ. Մաշտոցն է պայքարել մեր անկախության համար՝ ստեղծելով հայոց այբուբենը:Որ մենք կախված չլինենք օտարների լեզվից, կարդանք և գրենք մեր լեզվով:Որ Հայաստանը կռվախնձոր չմնա օտար պետությունների համար:
Պապիկ -Ուրիշ շատ ու շատ հերոսներ են պայքարել , կմեծանաք կիմանաք:
Թոռնիկ -Նրանք բոլորը սեպտեմբերի 21-ի համար էին պայքարում:
Պապիկ – Ոչ տարբեր ժամանակներում մենք անկախացել ենք, կորցրել ենք անկախությունը, նորից ենք անկախացել:
Թոռնիկ –Սեպտեմբերի 21-ին վերջնականապե°ս ենք անկախացել:
Պապիկ –Այո՛, վերջնական
Թոռնիկ –Իսկ ինչպե°ս:
Պապիկ –Երկարատև մաքառումներից հետո 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հ-ում ապրող բոլոր հայերը միաձայն որոշեցին, որ Հայաստանն ապրի ազատ ու անկախ:Եվ կատարվեց հայերիս դարավոր երազանքը:Այսօր մենք պետություն ունենք, անկախ հայրենիք:
Պապիկ - Ի՞ նչ է քեզ համար հայրենիքը, ________ :
Աշակերտ -Հայրենիքը ինձ համար իմ հողն ու ջուրն է, որտեղ ես ծնվել ու մեծանում եմ, որտեղ ապրել ու ապրում են իմ ծնողներն ու իմ պապերը:
Պապիկ - Իսկ քեզ համար ____________:
Աշակերտ -Ինձ համար էլ է այդպես: Եվ նաև, իմ դպրոցն է, իմ ըներները, մեր բակի ծառերը, Մասիսն ու Սիսը, Արագածը, Սևանա լիճը , իմ վարդագույն Երևանը:
Խումբ- Հայրենիքը մեր լեզուն է:Այն միացնում է անցյալը, ներկան ու ապագան:Այն հավերժացնում է ազգը:
Ուսուցիչ- Այսօր արդեն 27 տարի է, որ մենք հաստատուն քայլերով քայլում ենք անկախության ճանապարհով: Դժվար է այն, լի խոչընդոտներով, բայց և միաժամանակ երփներանգ ծաղիկների գույնով ու բույրով: Իրականացավ մեծ զորավարներ Գարեգին Նժդեհի,Դրաստամատ Կանայանի, Անդրանիկի, Ավոյի և շատ շատերի դարավոր երազանքը: Այսօր մենք ենք մեր հողի ու հայրենիքի տերը: Պահենք այն սրբորեն և հպարտանանք նրա յուրաքանչյուր հաջողությամբ, իսկ անկախության շինության հիմնաքարում դնենք նաև մեր փոքրիկ քարը:
Թոռնիկ- Պապիկ ինչ լավ է որ մենք հիմա ենք ծնվել:
Պապիկ –Ճիշտ է դա լավ է, բայց դուք էլ քիչ գործ չունեք անելու:
Թոռնիկ- Ինչ գործ պիտի անենք:
Պապիկ –Լավ սովորեք, լինեք ուժեղ ու ազնիվ՝ Հ-ի անկախության համար պայքարողների նման:
Հայաստան անուն՝
Դու ութը հնչյուն,
Դու ութ եղբայների
Համաստեղություն:
Մեկը՝ լեռ է վեհ,
Մեկը՝ լիճ է լուրթ,
Մեկը ՝գետ է խենթ,
Մեկը՝ ձոր է մութ: Մեկը՝ երկինք է,
Մեկը՝ վառ արեգ,
Մեկը՝ երգիչ է,
Մեկը՝ արահետ:
Եվ բոլորն այնպես
Ձուլված իրար հետ,
Որ ոչ մի քամի,
Ոչ մի թշնամի,
Չի կարողացել
Այդ շղթան քանդի:
Աշակերտ -Իմ տունը հավերժ է, միշտ կանգուն,
Ուզում եմ ապրել ես խաղաղ,
Ապրիր դու Հայաստան իմ ծաղկուն,
Հայրենի օջախ, հայրենի իմ տուն:
- Հայաստան երկիր, տուն իմ արևկա,
Ես քոնն եմ, քոնը, մայր հողը վկա,
Ուր էլ որ լինեմ, դու ես սրտիս մեջ,
Քեզնով եմ շնչում ու խորհում անվերջ:
Պապիկ – Երեխաներ , իսկ ի°նչ գիտեք Հ-ի խորհրդանիշների մասին:
Աշակերտ -Յուրաքանչուր երկիր ունի իր երեք խորհրդանիշները, որոնցով տարբերվում է ուրիշ երկրներից: Այդ խորհրդանիշներն են՝ դրոշը, զինանշանը, օրհներգը:
Աշակերտ - Հպարտ ենք այսօր մեր նորօրյա զինանշանով, փողփողուն եռագույնով և ազատության գովքը երգող օրհներգով:
Աշակերտ - Սա մեր պետական դրոշն է, մեր եռագույնը՝ Կարմիր կապույտ, ծիրանագույն:
Աշակերտ -Կարմիր դու գույն հաղթական, կապույտ՝ խաղաղության, ծիրանագույն իմ աննման, խորհրդանիշ առատության:
Աշակերտ -Արյունից ծորած երիզ մի կարմիր
Երկնքից պոկված կտոր մի կապույտ,
Հասուն արտերի շող նարնջագույն,
Եվ վեց դարերի խավարի վրա
Դրոշ եռագույն:
Աշակերտ -Հայոց երկնքի մեջ լուրթ ու անամպ,
Հայոց ավանդական ու հին հողում
Իր պետական շուքով ու վեհությամբ
Մեր պետական դրոշն է փողփողում:
Աշակերտ -Օծված է նա բախտի մեծ արևով,
Կանգնած է մեր տենչի լույս գագաթին,
Այնքան բարձր է, որ իր բոսոր թևով
Ասես քսվի պիտի Արարատին:
Ուսուցիչ- Ճանաչենք , սիրենք և հարգենք մեր երկրի պետական խորհրդանիշը :Թող այն միշտ բարձր ծածանվի կապույտ երկնքում և ազդարարի Հ-ի հաղթանակների մասին:
- Երգ /Կարմիր, կապույտ, նարնջագույն/
Աշակերտ - ՀՀ կարևորագույն խորհրդանիշներից մեկն էլ զինանշանն է:Զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է:Զինանշանի հեղինակներն են ՝ նկարիչ Կոջոյանը, ճարտարապետ՝ Թամանյանը:
Աշակերտ -Ահա զինանշանը, գրավիչ է ու պերճ Ինչ հմայք է պահել իր մեջ,
Որ վեհորեն շողում է միշտ՝
Որպես ուժի, աշխատանքի
Խաղաղության խորհրդանիշ:
Աշակերտ- Երրորդ խորհրդանիշը օրհներգն է: Դա հատուկ երգ է, որը հնչում է պետական ու պաշտոնական արարողությունների և հանդիսությունների ժամանակ:
Ուսուցիչ- Յուրաքանչյուր հայ պետք է անգիր իմանա իր երկրի օրհներգը, իսկ երբ այն հնչում է , պետք է ոտքի կանգնել:Անհրաժեշտ է ոչ միայն լսել, այլև երգել:Օրհներգը երգելիս շատերը աջ ձեռքը դնում են սրտին՝ ընդգծելով իրենց հավատը ու նվիրումը սեփական երկրին ու ժողովրդին:
Տեսանյութ - ,, Պետական խորհրդանիշները մանուկների համար՛՛https://www.google.com/search?q=%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%A5%D6%80+%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80&sxsrf=ALeKk00zL8zLVAX7hgjuuYgelfKig_ZIRA:1594563500470&source=lnms&tb
Աշակերտ -Երգս դարավոր,
Միտքս թևավոր,
Ես հայ եմ, մենք հայ ենք
Զորավոր:
Աշակերտ -Մենք մեծանում ենք,
Հզորանում ենք,
Մենք մեծանում ենք, մենք՝ բարձրանում,
Հայ ենք, հայ ենք, հայ փոքրիկներ:
Աշակերտ -Նոր հայերն են հիմա մեզանում,
Նժդեհներն են մեծանում,
Այս հայերը պարտվել չեն սիրում,
Այս հայերը հաղթել են սիրում:
Աշակերտ -Մենք պետք է լավ սովորենք,
Պատմությունը լավ սերտենք,
Քաջ Անդրանիկ, Նժդեհ, Չաուշ,
Իրենց զավակնեն ենք, տվել են մեզ ուժ:
Զինվոր 1 -Հայրենիքն հզոր է իր բանակով: Մեր բանակի յուրաքանչուր զինվոր մեր հպարտությունն է, իսկ նրանց ուժը՝ մեր ապահով մանկությունը:Մեր զինվորների ուժեղ ուսերին է ամենամեծ պարտականությունը՝ հայրենիքի պաշտպանությունը:
Զինվոր 2 -Բանակ ասելիս հասկանում եմ համազգեստով զինվոր, հզորություն, քաջություն, հաղթանակ, շքերթ և ուրախություն:
Զինվոր 3- Բանակ ասելիս աչքերս ժպտում են,
Իմ մանկան հոգով հպարտանում եմ, Մայրիկ ու քույրիկ
Դուք հանգիստ քնեք,
Ինձ նման փոքրիկ
Զինվորիկ ունեք:
Երգ – Զինվորիկի երգը
Աշակերտ -Հայրենի՛ք իմ հզոր,ամրացիր օրեցօր,
Հայաստա՛ն, իմ կանգուն,
Ողջ հայության մի մեծ տուն:
Դու միշտ ցնծա իմ երկիր,
Քո զավակներով ապրիր,
Մեզ միշտ եղիր ապաստան,
Հավերժ կանգուն ի՛մ Հայաստան:
Աշակերտ -Անկախության, խաղաղության մենք շատ դժվար հասանք,
Եկենք պահպանենք ու սիրենք իրար,
Որտեղ կա մեծ սեր ու գնահատանք,
Այնտեղ կլինի միշտ ազատ, խաղաղ կյանք:
Աշակերտ- Ես և իմ հասակակիցները անկախության նոր սերունդն ենք և հպարտանում ենք մեր ազգի ձեռք բերած նվաճումներով, հաջողություններով ու հաղթանակներով, որովհետև բոլորս Հայաստանի զավակներն ենք:
Երգ -Հայրենիք իմ /Արևներ/
Աշակերտ- Երդվում ենք քեզ մեր հայոց աշխարհ
Կուռ շարքերով առաջ գնալ
Եվ քո գործին միշտ արժանի
Փոխարինող սերունդ դառնալ:
Խումբ- Երվում ենք:
Աշակերտ -Երդվում ենք մենք այնպես ապրել,
Ինչպես մեր քաջ զորավարներն ապրեցին
Եվ ծառայել հայրենիքին
Ինչպես զորավարները մեր մեծ:
Խումբ- Երդվում ենք:
Երգ - Սեպտեմբերի 21
Սեպտեմբերի 21-ը հիրավի տոն է ողջ հայ ժողովրդի համար: Մեր պապերի երազած, մեր եղբայրների արյամբ ձեռք բերված անկախությունն այսօր բոլորիս բարձրագույն արժեքն է, որի պահպանումը ներկա սերնդի սուրբ գործն է:
Մեկ անգամ ևս շնորհավորելով անկախության տոնի առթիվ՝ հայկական պետականությանը մաղթում եմ խաղաղ երկինք:
Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստան, շնորհավո՛ր տոնդ, անկախ հայ ժողովուրդ: